National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
31.10.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
31.10.2023
Գերմանիան տարբեր հարթակներում դատապարտել է Ադրբեջանի ռազմական դիրքորոշումներն ու ագրեսիաները եւ կարծում է, որ ուժի կիրառումը չպետք է անհետեւանք մնա. Վիկտոր Ռիխտեր
1 / 8

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը եւ հանձնաժողովի անդամ Արթուր Հովհաննիսյանը, որոնք նաեւ ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի անդամներ են, հոկտեմբերի 31-ին ընդունել են Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Վիկտոր Ռիխտերին:

Ռուստամ Բաքոյանն ընդգծել է հայ-գերմանական հարաբերությունների դինամիկ զարգացումն ու բարեկամական հարաբերությունները: Հանձնաժողովի փոխնախագահը դեսպանին տեղեկացրել է վերջին շրջանում մեր երկրում տեղի ունեցած գործընթացների մասին՝ նշելով, որ Հայաստանը եւ հայ ժողովուրդը կանգնած են դժվարությունների եւ մարտահրավերների առջեւ: «ԼՂ-ից բռնի տեղահանված 100 հազար հայեր եկել են Հայաստան: 2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանը պարբերաբար հարձակվում է Հայաստանի Հանրապետության  ինքնիշխան տարածքի վրա, եւ այդ ռիսկերն այսօր էլ գոյություն ունեն»,-ասել է Ռուստամ Բաքոյանը եւ հավելել, որ ավելի քան 9 ամիս Ադրբեջանը շրջափակման մեջ է պահել Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայ բնակչությանը, որից հետո՝ սեպտեմբերի 19-ին, տեղի է ունեցել ռազմական ագրեսիան՝ իր բոլոր հետեւանքներով: Հանձնաժողովի փոխնախագահի տեղեկացմամբ ռուս խաղաղապահների զորախումբն այդ իրավիճակում չի կատարել եռակողմ պայմանագրով իր ստանձնած պարտավորությունները, ինչի հետեւանքով զոհվել են հարյուրավոր հայեր, իսկ նրանցից շատերը ենթարկվել են անդամահատումների եւ անարգումների: Այսինքն՝ տեղի են ունեցել մարդասիրական իրավունքի բազմաթիվ խախտումներ: «Այս առումով անհրաժեշտ եմ համարում Ադրբեջանի հանցավոր եւ անթույլատրելի գործողությունների վերաբերյալ մեր միջազգային գործընկերների հասցեական արձագանքը: Իր  հանցավոր վարքագծով Ադրբեջանը խաթարում է տարածաշրջանի խաղաղությունն ու  կայունությունը՝ կոպտորեն խախտելով մարդու իրավունքներն ու  հումանիտար իրավունքները, գոյաբանական սպառնալիք հանդիսանալով ամբողջ հայության համար»,-ասել է Ռուստամ Բաքոյանը՝ նշելով նաեւ պաշտոնական Ադրբեջանի ցինիկ հռետորաբանությունը՝ կապված, այսպես ասած, «Արեւմտյան Ադրբեջանի» հետ՝ նկատի ունենալով Հայաստանի  տարածքները՝ Սեւանից մինչեւ Սյունիք: «Կարծում եմ, որ Ադրբեջանի տարածքային ակնկալիքներն ու հանցավոր գործողությունները պետք է զսպել Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառմամբ»,-նշել է հանձնաժողովի փոխնախագահը:

Դեսպան Վիկտոր Ռիխտերը  նույնպես բարձր է գնահատել երկու երկրների միջեւ հարաբերությունները՝ շեշտելով, որ Գերմանիան մշտապես Հայաստանի կողքին է, եւ բարեփոխումների ճանապարհին աջակցում է Հայաստանին: Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին՝ Վիկտոր Ռիխտերն ընդգծել է, որ Գերմանիան դատապարտում է Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը ԼՂ բնակչության նկատմամբ եւ իր աջակցությունն է հայտնում բռնի տեղահանվածներին:  «Գերմանիան աջակցում է նաեւ խաղաղության գործընթացին եւ աջակից է խաղաղության գործընթացի շուրջ բանակցություններին: Գերմանիան  հույս ունի, որ երկու կողմերը կհասնեն արդար խաղաղության, որը երկարատեւ կայունություն կապահովի տարածաշրջանում»,-ասել է դեսպանը: Նրա խոսքով Գերմանիան տարբեր հարթակներում դատապարտել է Ադրբեջանի ռազմական դիրքորոշումներն ու ագրեսիաները եւ կարծում է, որ ուժի կիրառումը չպետք է անհետեւանք մնա: «ԵՄ-ում չկա միասնական  կոնսենսուս պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ»,- հայտնել է գերմանացի պաշտոնյան:

«Չափազանց կարեւորում եմ Գերմանիայի Դաշնային Հանրապետության  աջակցությունը Հայաստանի Հանրապետության ժողովրդավարությանը եւ ամենակարեւորը՝ խաղաղության գործընթացին: Եվ չափազանց կարեւոր էր վերջերս Գրանադայում ստորագրված հայտարարության տեքստը, որտեղ, ըստ էության, Գերմանիան իր աջակցությունը հայտնեց Հայաստանի տարածքային ամբողջականությանը, եւ իհարկե, Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունների պահպանմանը»,- իր խոսքում նշել է հանձնաժողովի անդամ Արթուր Հովհաննիսյանը՝ կարծիք հայտնելով, որ հանդիպումն ավելի արդյունավետ կլիներ, եթե հանդիպմանը մասնակցեր նաեւ Ադրբեջանը, ինչպես նախատեսված էր:

Արթուր Հովհաննիսյանը դեսպանին ներկայացրել է նաեւ մեր երկրի՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ջանքերը, ինչի նպատակով էլ նախաձեռնվել եւ մշակվել է «Խաղաղության խաչմերուկ» անվանումը ստացած նախագիծը, որում ներկայացվում է կոմունիկացիաների բացման վերաբերյալ Հայաստանի առաջարկը:

Այս համատեքստում դեսպան Ռիխտերը տպավորիչ է համարել Հայաստանի ջանքերը՝ նշելով, որ հայկական կողմը, իսկապես, կառուցողական մոտեցում ունի խաղաղության գործընթացին:


31.10.2023
Հայկ Մամիջանյանը հյուրընկալել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարին եւ նրա տեղակալին
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը հոկտեմբերի 31-ին հյուրընկալել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսին եւ պատվիրակության ղեկավարի տեղակալ Յան Պլեշինգերին: Հայկ Մամիջանյանն իր խոսքում ԵՄ դեսպանի ուշադրությունն է հրավիրել հայ-ադրբեջանական հարաբերություններին, Ադրբ...

31.10.2023
Ռուստամ Բաքոյանը հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Օլիվիե Դըկոտինյիին
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանը եւ Լիլիթ Ստեփանյանը հոկտեմբերի 31-ին հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: Ողջունե...

31.10.2023
Ներկայացվել են Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գալիք տարվա հատկացումները
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը 2024 թվականին կհատկացվի շուրջ 24,8 մլրդ դրամ՝ 2023 թվականի տարեկան ճշտված 25,6 մլրդ դրամի նկատմամբ: Զգալի փոփոխություններ են կատարվել նախարարության բյուջետային ծրագրերի կառուցվածքում՝ ոչ ֆինանսական արդյունքային ցուցանիշներում: Նախարարության պահպան...

31.10.2023
Ներկայացվել է Կադաստրի կոմիտեի՝ 2024 թ. իրականացվելիք բյուջետային ծրագիրը
Կադաստրի կոմիտեն 2024 թվականին իրականացնելու է 1 բյուջետային ծրագիր՝ անշարժ գույքի կադաստրի վարման բնագավառում պետական քաղաքականության իրականացում: Ծրագրի համար  հատկացվելու է 4 մլրդ 497 մլն դրամ. ասել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արամ Գուգարացն ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային...

31.10.2023
Մեր երկրի խնդիրը ոչ թե էժան կամ թանկ գին, այլ արդար մրցակցային գներ ապահովելն է. ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյան
2024 թվականին բյուջետային հայտով ներկայացվել է 739 մլն 12 հազար դրամ, որից 597 մլն 12 հազար դրամն ապարատի պահպանման ծախսերն են եւ այս տարի տեղի ունեցած միակ փոփոխությունն այն է, որ շենքերի եւ շինությունների կապիտալ նորոգման համար նախատեսվել է 126 մլն դրամ: Ինչպես տեղեկացրել էինք, Կառավարությունը հատ...

31.10.2023
Քաղաքաշինության ոլորտի 2024 թ. պետբյուջեի նախագծով նախատեսված հատկացումները քննարկվել են հանձնաժողովների համատեղ նիստում
2024 թվականի պետական բյուջեի նախագծով հաստատվել են ոլորտի հիմնական 5 թիրախներին վերաբերող չափաքանակներ, ըստ որոնց՝ պետական բյուջեն կազմում է 5 միլիարդ 102 միլիոն դրամ, որից նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակման համար նախատեսված է 292 միլիոն դրամ: Այդ միջոցներով կմշակվի 25 քաղաքաշինական նորմ: Այդ մ...

31.10.2023
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը ներկայացրել է իրականացվելիք ծրագրերը
2024 թվականին կառույցին նախատեսվում է հատկացնել 1 մլրդ 117 մլն դրամ, որից 82 տոկոսը հատկացվելու է աշխատավարձերի վճարմանը, իսկ մնացած 18 տոկոսը` կառույցի բնականոն գործունեության ապահովման համար անհրաժեշտ ծառայությունների եւ ապրանքների ձեռքբերմանը, ընդ որում` 7 տոկոսն ուղղվելու է ՀԷՑ-ի եւ «Գազպրոմ Արմ...

31.10.2023
Հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել են տրանսպորտի, էներգետիկայի եւ պետական գույքի ոլորտների 2024 թ. հատկացումներն ու ծրագրերը
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը 2024 թվականին պետք է իրականացնի 20 ծրագիր` 125 միջոցառմամբ: Նախարարությանը նախատեսված է հատկացնել 353,8 մլրդ դրամ, որի մի մասը` ծախսային մասով, մյուս մասը` ենթավարկերով: Ծախսային մասով նախատեսված է 296,6 մլրդ դրամ, իսկ ենթավարկերով` 57,2 մլ...

31.10.2023
2024 թ. պետբյուջեի եկամուտները կկազմեն 2 տրիլիոն 676 միլիարդ դրամ, հարկային եկամուտների եւ պետական տուրքերի գծով մուտքերը` շուրջ 2 տրիլիոն 566 միլիարդ դրամ. Ռուստամ Բադասյան
ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի եկամուտները կկազմեն 2 տրիլիոն 676 միլիարդ դրամ, որից հարկային եկամուտների եւ պետական տուրքերի գծով մուտքերը կկազմեն շուրջ 2 տրիլիոն 566 միլիարդ դրամ: 2024 թվականին ՀՀ կառավարությունը կպահպանի հարկային վարչարարության բարելավման տեմպերը, ինչպես նաեւ կիրականացնի հարկային...

31.10.2023
2024 թ. Էկոնոմիկայի նախարարության բյուջեն կկազմի 92 մլրդ 227 մլն 201 հազար դրամ. Վահան Քերոբյան
2024 թվականին Էկոնոմիկայի նախարարության բյուջեն կկազմի 92 մլրդ 227 մլն 201 հազար դրամ, որը 2023 թվականի համեմատ աճել է շուրջ 47 տոկոսով: Այս մասին ասել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայ...

31.10.2023
Քննարկվել են 2024 թ. պետբյուջեի նախնական տարբերակում ներառված տնտեսական բնագավառի բյուջետային ծրագրերն ու ֆինանսական հատկացումները
2024 թվականին ակնկալվում են 2 տրիլիոն 566 միլիարդ դրամի հարկային եկամուտներ: Պետական եկամուտների կոմիտեի ծախսերը նախատեսվել են 37 միլիարդ 369 միլիոն դրամ, որից 80 տոկոսը ընթացիկ ծախսերն են, 20 տոկոսը` կապիտալ: Ընթացիկ տարվա համեմատ շուրջ 2 միլիարդ դրամով ավելի են կապիտալ ծախսերը: Կիրականաց...

31.10.2023
Քննարկվել են ընտանեկան եւ սեռական բռնության դեպքերի արձանագրմանն ու փորձաքննությանը վերաբերող խնդիրներ
Կարեւորում եմ միջազգային գործընկերների հետ մեր համագործակցությունը: Մենք գործնականում ունենք վարքագծային լուրջ փոփոխությունների, ինչպես նաեւ մասնագիտական կարողությունների բարելավման անհրաժեշտություն. ասել է  ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը՝...

31.10.2023
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am