National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
25.10.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
25.10.2023
Քննարկվել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրված դատավորների թեկնածուի ընտրության հարցը
1 / 10

Ազգային ժողովը հոկտեմբերի 25-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը եւ քվեարկություններով ընդունել նախորդ օրը քննարկված օրենսդրական նախաձեռնությունները:

Հաջորդիվ խորհրդարանը քննարկել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրված դատավորների թեկնածուի ընտրության հարցը:

Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Կարեն Թումանյանի, Նաիրա Հովսեփյանի եւ Գուրգեն Մալխասյանի թեկնածությունները:

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը ներկայացրել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուների կենսագրական տվյալներն ու աշխատանքային անցած ուղիները:

Թեկնածու Կարեն Թումանյանն ունի 22 տարվա մասնագիտական ստաժ, դասավանդում է «Վանաձորի պետական համալսարան» հիմնադրամում, «Թումանյան» փաստաբանական գրասենյակի հիմնադիր-տնօրենն է:

Նա փաստել է, որ դատական իշխանության անկախությունը ժողովրդավարության հիմնաքարերից է: Ըստ նրա՝ ժողովրդավարության զարգացման գործում իր կարեւոր դերակատարությունն ունի Վճռաբեկ դատարանը՝ արդար դատաքննությամբ:

Հաջորդ թեկնածու Նաիրա Հովսեփյանն ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետն ու ասպիրատուրան, ունի 31 տարվա մասնագիտական ստաժ, որից 27-ը՝ դատավորի: Նա Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր է, ԲԴԽ անդամ:

Թեկնածուն ելույթում նշել է, որ Վճռաբեկ դատարանը պետք է ապահովի օրենքի միատեսակ կիրառումը եւ իրականացնի արդար դատաքննություն:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանի հարցը վերաբերել է իշխանության տարբեր ճյուղերի միջեւ գործակցությանը: Ի պատասխան նշվել է, որ իշխանության երեք թեւերի համար պետք է գործի օրինականության սկզբունքը:

Թեկնածու Գուրգեն Մալխասյանն ունի 29 տարվա մասնագիտական ստաժ, «Մալխասյանց փաստաբանական կենտրոն» ՍՊԸ-ի փոխտնօրենն է, 2023 թվականից Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է:

Նա դիտարկումներ է ներկայացրել արդար դատաքննության, Վճռաբեկ դատարանի գործունեության եւ կայացրած վճիռների վերաբերյալ: Ըստ նրա՝ Վճռաբեկ դատարանն իրավունքի դատարան է:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի հարցը վերաբերել է հատկապես տնտեսությանն առնչվող դատական գործերի ժամկետների ձգձգմանը: Նա հետաքրքրվել է, թե ինչ հնարավորություններ է տեսնում թեկնածուն այդ գործերի դատաքննությունը ժամանակին ավարտելու ուղղությամբ:

Ի պատասխան նշվել է, որ այդ հարցում անհրաժեշտ են օրենսդրական փոփոխություններ:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը հետաքրքրվել է, թե թեկնածուն ինչու է որոշել առավել բարձր պաշտոնի տեղափոխվել:

«Ես հաղթահարել եմ Առաջին ատյանի դատավորի համար անհրաժեշտ շեմը»,- պատասխանել է Գուրգեն Մալխասյանը:

Մտքերի փոխանակությանն ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն իր ելույթում անդրադարձել է ընդդիմադիր գործընկերների նախորդ օրը հնչեցրած հարցադրումներին եւ դիտարկումներին: Նա անընդունելի է համարել որեւէ դատավորի՝ որեւէ թեկնածուին թիրախավորելը:

«Հայաստանի Հանրապետությունն իրավական պետություն է, եւ դատական համակարգը պետք է զերծ լինի ազդեցություններից»,- ասել է Հայկ Կոնջորյանը: Նա նաեւ ուղերձ է հղել դատավորներին, դատական համակարգի ներկայացուցիչներին՝ փաստելով չենթարկվել ճնշումներին ու սպառնալիքներին:

Բանախոսն անդրադարձել է նաեւ չընտրված թեկնածուներին եւ փաստել, որ նրանք գնահատված են համակարգի կողմից: «Մենք ունեցել ենք թեկնածուներ, որոնք ստացել են զրո ձայն, բայց հաջորդ ընտրությանն ընտրվել են: Ապագայում էլ ունենալու ենք, որովհետեւ սա մեզ համար խաղ չէ, սա մեզ համար դատական իշխանության բարելավման գործընթաց է եւ ես վստահ եմ, որ այն թեկնածուները, որոնք եկել են այստեղ, բոլորն էլ բավականաչափ պատրաստված են, բոլորն էլ արժանավոր են ու գնահատված: Մենք հավատում ենք, որ մենք թե՛ այս քննարկմամբ, թե՛ մեր ընտրությամբ ավելի ենք ամրապնդում ՀՀ-ում իրավունքի գերակայությունը, դատական համակարգի կայունությունը եւ իրավակարգը»,- փաստել է խմբակցության ղեկավարը:

Թեկնածուներն իրենց եզրափակիչ ելույթներում շնորհակալություն են հայտնել օրենսդիր իշխանությանը նպատակային եւ շահագրգիռ քննարկումների համար:


25.10.2023
Տեղի կունենան խորհրդարանական ճեպազրույցները
ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցները տեղի կունենան հոկտեմբերի 26-ին ԱԺ 334 դահլիճում` հետեւյալ ժամանակացույցով.ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն- 11:00-11:20, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն-11:20-11:40, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցություն- 11:40-12:00: ...

25.10.2023
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հարավային Եվրոպայի եւ Կովկասի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալին
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 25-ին ընդունել է Հարավային Եվրոպայի եւ Կովկասի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Ջոշուա Հաքին: Ողջունելով հյուրին` Ռուբեն Ռուբինյանը կարեւորել է հայ-ամերիկյան համագործակցության ամրապնդումը: Կողմերը քննարկել են իրավիճակը տարածաշրջանում ...

25.10.2023
Պետական տուրքի դրույքաչափերի բարձրացում է նախատեսվում ՀՀ ներմուծված եւ արտահանվող առանձին կատեգորիայի ապրանքների համար
Մաքսային մարմինների կողմից ենթաակցիզային ապրանքների զննման եւ հաշվառման համար առաջարկվում է սահմանել պետական տուրքի դրույքաչափերի բարձրացում: Դա վերաբերելու է այն ապրանքատեսակներին, որոնք ներմուծվել են Հայաստան, ձեռք են բերել ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ եւ արտահանվում են ՀՀ տարածքից: Գործող դրույքաչափը ...

25.10.2023
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ
Խորհրդարանը հոկտեմբերի 25-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ կից նախագծերի փաթեթը քննարկման է ներկայացրել Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյան...

25.10.2023
Դավիթ Խաչատուրյանն ընտրվել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր
ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնել է, որ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Դավիթ Խաչատուրյանի, Անահիտ Հակոբյանի եւ Մանվել Շահվերդյանի թեկնածությունները: ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 67-ը: Քվեատուփու...

25.10.2023
Նաիրա Հովսեփյանն ընտրվել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր
ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնել է, որ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Կարեն Թումանյանի, Գուրգեն Մալխասյանի եւ Նաիրա Հովսեփյանի թեկնածությունները: ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 67-ը: Քվեատու...

25.10.2023
Առավել խիստ միջոցներ կսահմանվեն ինքնակամ շինություններ կառուցելու համար
Վերջին տարիներին Կառավարությունը շարունակական ջանքեր է գործադրում արդյունավետ պայքար մղելու ինքնակամ կառույցների դեմ, սակայն նշված քայլերն ամբողջությամբ չեն լուծում ինքնակամ շինությունների կանխարգելման հարցը, ու այս խումբ իրավախախտումները ՀՀ-ում դեռեւս մեծ թիվ են կազմում: Այս իրավախախտումների համար ...

25.10.2023
Փոփոխություններ «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքում
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ հոկտեմբերի 25-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««Տեսալսողական մեդիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» հարցը: Հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրի...

25.10.2023
Առողջապահության ոլորտում նոր օրենք կգործի
Ոլորտը կարգավորող նոր օրինագիծ ներկայացնելու անհրաժեշտությունը պայմանավորված է «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» 1992 թվականի նոյեմբերի 16-ի ՀՕ-43 օրենքի հնացած լինելու, դրանում բազմաթիվ փոփոխություններ կատարված լինելու հանգամանքով: Նախատեսվում է, որ «Հանրային առող...

25.10.2023
Էլեկտրոնային հարթակով ուղեւորափոխադրման ծառայության մատուցման դաշտը կկանոնակարգվի
Ներկայումս հանրապետությունում էլեկտրոնային հարթակների միջոցով թեթեւ մարդատար ավտոմոբիլներով ուղեւորափոխադրումների ծառայությունների մատուցումը մեծ կիրառություն ունի, սակայն ոլորտն օրենսդրորեն կարգավորված չէ: Էլեկտրոնային հարթակներ ստեղծած կազմակերպությունները փաստացի ուղեւորափոխադրման գործունեություն...

25.10.2023
Պատրաստակամ ենք ամենաբարձր մակարդակով կազմակերպել Միջխորհրդարանական միության երիտասարդ պատգամավորների 10-րդ գլոբալ համաժողովը Հայաստանում. Հակոբ Արշակյան
Միջխորհրդարանական միության 147-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Միջխորհրդարանական միությունում գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի հետ: Հանդիպմանը Հակոբ Արշակյանը կարեւորել է հաջորդ տարի Երեւանում անցկացվելիք Միջխորհրդարանական միութ...

25.10.2023
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am