National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
24.10.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
24.10.2023
Հեռուստաընկերությունների առնվազն 50 եւ ավելի տոկոսը կկարողանա միանալ եւ ստեղծել խորհուրդ, որը կընտրի ՀԸ-ների չափումներն իրականացնող կազմակերպություններ
1 / 4

Ազգային ժողովը հոկտեմբերի 24-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգերը հաստատելուց հետո խորհրդարանն անցել է նախագծերի քննարկմանը:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած ««Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Լրացում կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է հեռուստաալիքների եւ առանձին հաղորդումների վարկանիշավորման եւ հեռուստալսարանի պահանջարկի ու նախընտրությունների ուսումնասիրության համակարգի ներդրման միտումներով:

Առաջարկվում է լիազորել, որ Հանրային մուլտիպլեքսում առկա հեռուստաընկերությունների առնվազն 50 եւ ավելի տոկոսը կարողանա միանալ եւ ստեղծել մի խորհուրդ, որը կընտրի հեռուստաընկերությունների չափումներն իրականացնող կազմակերպությանը: Վերջինիս տվյալներն էլ հիմք կհանդիսանան գովազդի բաշխման համար: Այն հեռուստաընկերությունները, որոնք չեն ցանկանա, որ այդ կազմակերպությունն իրենց մասով չափումներ իրականացնի, նրանց մասով տվյալներ չեն հրապարակվի: Ստեղծվելիք կազմակերպությունն իր իրականացրած չափումների վերաբերյալ տվյալները պետք է անվճար եւ պարտադիր կերպով փոխանցի Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովին` հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանձնաժողովն ունի որոշակի վերահսկողական գործառույթներ: «Եւս մեկ անգամ ասեմ, որ սա մի կողմից պաշտպանում է հեռուստաընկերություններին,  մյուս կողմից` գովազդատուներին, որոնք տարիներ շարունակ գումարներ են վճարել իրենց ապրանքանիշների գովազդի համար»,- ասել է Սիսակ Գաբրիելյանը եւ հավելել, որ ըստ իրականացված միջազգային աուդիտի`  տարիներ շարունակ այդ չափիչ գործընթացը չի արտացոլել իրականությունը եւ գովազդատուների գումարները որոշակիորեն անարդարացի են բաշխվել:

Պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվել է, թե արդյոք այդ նույն չափիչ  կազմակերպությունն է շարունակելու իրականացնել չափումներ, թե՞ մեկ այլ կազմակերպություն: Եվ որքանո՞վ է արդարացի, որ մեկ կազմակերպության ներկայացրած տվյալներն են ընդունվում: Ինչո՞ւ չպետք է լինեն մի քանի կազմակերպություններ, որպեսզի հնարավոր լինի համեմատել ներկայացված տվյալները: Ի պատասխան` Սիսակ Գաբրիելյանը նշել է, որ նախագծի ընդունումից հետո հեռուստաընկերությունների ընտրած խորհուրդը կարող է ընտրել 2-3 չափիչ կազմակերպություններ, որոնք կարող են չափումներ իրականացնել. որեւէ  սահմանափակում չկա: Նրա խոսքով այս պահին է գործում 1 կազմակերպություն, եւ   տարբերությունն այն է, որ այս պահի դրությամբ այդ կազմակերպության նկատմամբ որեւէ վերահսկողություն չկա: Որեւէ բան հստակ չէ հեռուստաընկերությունների համար,  նրանք չգիտեն, թե  ինչպես են իրականացվում չափումները: Այդ պատճառով էլ հեռուստաընկերությունները պատվիրել էին միջազգային աուդիտ եւ պարզել, որ վերոնշյալ կազմակերպության ներկայացրած տվյալներն արդարացի չեն:  Պատգամավորը նշել է, որ այս խնդիրների պատճառով էլ նախաձեռնվել է այս նախագիծը:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հասմիկ Հակոբյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Դրական էր նաեւ Կառավարության դիրքորոշումը. այն ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գեւորգ Մանթաշյանը:

Նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի այն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո` քսանչորս ժամվա ընթացքում: Նման խնդրանքով նախագծի հեղինակին դիմել են հեռուստաընկերությունների ներկայացուցիչները:
 


24.10.2023
Կանադան դեսպանատուն է բացում Հայաստանում, ինչը խոսում է երկրների հարաբերությունների խորացման մասին. Հակոբ Արշակյան
Միջխորհրդարանական միության 147-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Կանադայի պատվիրակության անդամ Սալմա Աթաուլլահջանին:   ԱԺ փոխխոսնակն անդրադարձել է Հայաստանի եւ Կանադայի միջեւ դիվանագիտակ...

24.10.2023
Հակոբ Արշակյանը հանդիպել է Միջխորհրդարանական միությունում ՄԹ պատվիրակության ղեկավար Քարեն Բրեդլիի գլխավորած պատվիրակությանը
Միջխորհրդարանական միության 147-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Միացյալ Թագավորության պատվիրակության ղեկավար Քարեն Բրեդլիի գլխավորած պատվիրակությանը: ԱԺ փոխխոսնակն ընդգծել է Հայաստանի եւ Միացյալ Թագավ...

24.10.2023
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խոսքը «Կանանց դերը ժողովրդավարության, խաղաղության եւ անվտանգության խթանման գործում» միջազգային գագաթնաժողովում
Սիրելի՛ բարեկամներ, Հայաստանի Ազգային ժողովի անունից ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել այսօր արտահայտած բոլոր տեսակետների համար: Հայաստանի խորհրդարանը, Հայաստանի կառավարությունը եւ «Կին քաղաքական առաջնորդներ» համաշխարհային ցանցը ստիպված են եղել հետաձգել Երեւանում կայանալիք գագաթնաժողովը, սակ...

24.10.2023
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Կորեայի Հանրապետության առեւտրի նախարարին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 24-ին հանդիպել է Կորեայի Հանրապետության առեւտրի նախարար Ան Դոկգունին: Հանդիպմանը քննարկվել է օրենսդիր-գործադիր փոխգործակցության արդյունքում իրականացվող օրենսդրական բարեփոխումների ուղիղ ազդեցությունը մի շարք ոլորտների վրա: Կորեացի նախարարը նշել է, որ Հայաս...

24.10.2023
Քննարկվել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրված դատավորների թեկնածուի ընտրության հարցը
Ազգային ժողովի՝ հոկտեմբերի 24-ի հերթական նիստում քննարկվել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրված դատավորների թեկնածուի ընտրության հարցը: Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Դավիթ Խաչատուրյանի, Անահիտ Հ...

24.10.2023
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ
Ազգային ժողովը հոկտեմբերի 24-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է երկու տասնյակից ավելի օրենսդրական նախաձեռնություններ: ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծի հեղինակներն են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Նարեկ Զեյ...

24.10.2023
Միջազգային կազմակերպությունների գնահատմամբ Հայաստանի ժողովրդավարության աստիճանը երբեւէ այսքան բարձր չի եղել. ՀՀ ԱԺ նախագահ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արտահերթ ելույթում անդրադարձել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի ելույթին, որում վերջինս խոսել էր դատական գործընթացներում առկա բացթողումների մասին: «Ես դատական համակարգի հետ ուրիշ խնդիր ունեմ: Ինչո՞ւ նստած չեն այն մարդիկ, որոնք վաղուց պետք է նստած ...

24.10.2023
ՀՀ բուժաշխատողներն այսուհետ անընդհատ կթարմացնեն մասնագիտական որակները, հմտություններն ու գիտելիքները. Անահիտ Ավանեսյան
ՀՀ գերակա նպատակներից է առողջապահության ոլորտի մարդկային ներուժի պատրաստման, արդյունավետ պլանավորման եւ կառավարման միջոցով բժշկական հաստատությունները բարձրագույն եւ հետբուհական ու միջին մասնագիտական կրթությամբ որակյալ մասնագետներով ապահովելը՝ բժշկական օգնության եւ սպասարկման որակը բարձր պահելու նպատ...

24.10.2023
Օրենսդրական նախաձեռնություն՝ ուղղված շինարարական աղբի տեղափոխման նկատմամբ վերահսկողությանը
Նախագծերի փաթեթով առաջարկվում է Կառավարությանը վերապահել մթնոլորտի վրա տնտեսական գործունեության հետեւանքով առաջացած ազդեցության գնահատման կարգը սահմանելու, իսկ լիազոր մարմնին՝ այն մշակելու լիազորություններ, հստակեցնել այդ կարգով գնահատված վնասի հատուցման հետ կապված տնտեսավարողների պարտականություններ...

24.10.2023
Հանրային պաշտպաններն արտաժամյա աշխատանքի դիմաց կստանան 15 տոկոսի չափով հավելավճար
Առաջարկվում է իրավական հիմքեր ստեղծել Հանրային պաշտպանի գրասենյակի աշխատավարձի ֆոնդին պետական բյուջեից 15 տոկոսի չափով գումար հատկացնելու համար՝ հանրային պաշտպանների կատարած արտաժամյա աշխատանքի դիմաց վարձատրության նպատակով: Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է երկու առանցքային գործոնո...

24.10.2023
Կառավարությունը լրացում է առաջարկում «Մաքսային կարգավորման մասին» օրենքում
«Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» 2022 թվականի ապրիլի 19-ին ստորագրված համաձայնագրով ազգային օպերատորը պետք է ապահովի Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներով փոխադրումների հետագծելիության կիրառման համար տ...

24.10.2023
Նոտարական փաստաթղթերի իսկության ստուգման արդյունավետությունը կբարձրացվի, կկրճատվեն հավելյալ ծախսերը
Նախատեսվում է բարձրացնել փաստաթղթերի իսկության ստուգման արդյունավետությունը, կրճատել հավելյալ ծախսերը, մասնավորապես, ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների մասով համապարփակ կարգավորել հետախուզվող անձի նկատմամբ նոտարական գործողություններ կատարելու մերժման կարգը եւ հստակեցնել ՀՀ դիվանագիտական ծառայու...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am