National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.10.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
20.10.2023
Կարգավորում` միտված գովազդատուների եւ հեռուստաընկերությունների շահերը պաշտպանելուն
1 / 9

Օրենքում լրացում կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է հեռուստաալիքների եւ առանձին հաղորդումների վարկանիշավորման եւ հեռուստալսարանի պահանջարկի ու նախընտրությունների ուսումնասիրության համակարգի ներդրման միտումներով:

««Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի` հոկտեմբերի 20-ի արտահերթ նիստում:

Նախագծի հեղինակ Սիսակ Գաբրիելյանը, կարեւորելով նախագիծը, նշել է, որ ցանկացած կարգավորում նախեւառաջ պետք է տեղի ունենա հենց ոլորտի շահառուների, այսինքն` հեռուստաընկերությունների լիիրավ եւ անկաշկանդ մասնակցությամբ:

«Երկրորդ սկզբունքը եւ կարեւորագույն կետերից մեկն այն է, որ այս կարգավորման բացակայությունը, ըստ էության, անպաշտպան էր դարձնում հենց նույն հեռուստաընկերություններին, որոնք, փաստացի, կարող էին տիրապետել գովազդից եկող հոսքերի, սակայն ինչ-ինչ պատճառներով այդ բաշխումը, ըստ իրենց, տեղի էր ունենում անարդար: Օրինակ` եթե որեւէ գովազդային ընկերություն գովազդ էր պատվիրում հեռուստաընկերություններում, տեղի էր ունենում չափում»,- նշել է հանձնաժողովի նախագահը:

Առաջարկվում է լիազորել, որ Հանրային մուլտիպլեքսում առկա հեռուստաընկերությունների առնվազն 50 եւ ավելի տոկոսը կարողանա ստեղծել մի խորհուրդ, որը կընտրի հեռուստաընկերությունների չափումներն իրականացնող կազմակերպությանը: Վերջինիս տվյալներն էլ հիմք կհանդիսանան գովազդի բաշխման համար:

«Խոսքը գնագոյացման մասին չէ, այլ նրա, որ հեռուստաընկերությունները վստահ լինեն` իրենց ընտրած կազմակերպությունը ճիշտ տվյալներ է ներկայացնում հեռուստաընկերությունների ռեյտիգների վարկանիշների վերաբերյալ եւ ըստ դրա էլ` գովազդատուների կողմից արդարացիորեն կբաշխվի գումարը»,- ընդգծել է Սիսակ Գաբրիելյանը:

Նշվել է, որ ներկայում Հայաստանում գործում է մի ընկերություն, որի իրականացրած չափումները չեն արտացոլում հեռուստալսարանի իրական պատկերը:

Հիմնական զեկուցողը նշել է, որ հանդիպել է բոլոր հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հետ, եւ բոլորն էլ համակարծիք են եղել այս կարգավորմանը: Նախագիծը քննարկվել է նաեւ գործադիր մարմնում:

Հանձնաժողովի անդամ Հակոբ Ասլանյանը հետաքրքրվել է, թե խորհրդի հետ ինչ կապ է ունենալու պետությունը: Սիսակ Գաբրիելյանը պարզաբանել է, որ թե' Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը, եւ թե' Պետական եկամուտների կոմիտեն իրականացնելու են իրենց վերահսկողական գործառույթները: Հանձնաժողովի անդամները կարծում են, որ առաջարկվող կարգավորումը միտված է պաշտպանելու ե'ւ գովազդատուների, ե'ւ հեռուստաընկերությունների շահերը:

Նախագծի վերաբերյալ Կառավարության դրական դիրքորոշումը ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանը: «Օրինագիծը կարգավորում է ոլորտը` մեկ, պետության մասնակցությունը զրոյական է` երկու, եւ պետության համար ֆինանսական բեռ չի ավելացնում` երեք: Սրանք այն բավարար պայմաններն են, որոնք նախագծի վերաբերյալ մեր կարծիքը դարձնում են դրական»,- ընդգծել է նա:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին: Այն կառաջարկվի ընդգրկել ԱԺ առաջիկա նիստերի օրակարգի նախագծում:
 


20.10.2023
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենքների նախագծերին
Ըստ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի նպատակն է խստացնել օրենսդրությա...

20.10.2023
ՀՀ վերադարձի վկայական տրամադրելու համար կսահմանվի մեկ միասնական պետական տուրքի դրույքաչափ
Նախագծով առաջարկվում է սահմանել ՀՀ վերադարձի վկայական տրամադրելու համար մեկ միասնական պետական տուրքի դրույքաչափ, քանի որ ներկայում Հայաստան վերադարձի վկայական տրամադրելու համար պետական տուրքի դրույքաչափերը սահմանված են երկու դեպքերի համար: Առաջին` երբ Հայաստան վերադարձի համար դիմողը չի ներկայացնում ...

20.10.2023
Նախաձեռնությամբ հստակեցվում է ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների անունից նոտարական գործողություններ կատարող անձանց շրջանակը
Նախաձեռնությամբ առաջարկվում է հստակեցնել ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների անունից նոտարական գործողություններ կատարող անձանց շրջանակը, բարձրացնել փաստաթղթերի իսկության ստուգման արդյունավետությունը, կրճատել հավելյալ ծախսերը, համապարփակ կարգավորել հետախուզվող անձի նկատմամբ նոտարական գործողությու...

20.10.2023
Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ԲԴԽ որոշումների համար կսահմանվի բողոքարկման մեխանիզմ
Առաջարկվում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցի վերաբերյալ ԲԴԽ-ի որոշումների բողոքարկման իրավական հնարավորություն ստեղծել: Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունն իրականացնելու է ԲԴԽ 4 անդամ ընդգրկող կազմը...

20.10.2023
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

20.10.2023
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am