National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.10.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
18.10.2023
Օրենսդրական փաթեթի ընդունմամբ ավելի արդյունավետ կկազմակերպվի մաքսային հսկողությունը
1 / 3

Նախագծերի փաթեթով առաջարկվում է օրենսդրական հիմքեր ստեղծել մաքսային ծառայողների կողմից վարչական ձերբակալման գործիքակազմի արդյունավետ կիրառման համար: ««Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Մաքսային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հոկտեմբերի 18-ի նիստում:

Նախագծերով ամրագրվում է Կառավարության լիազորությունը՝ մաքսային հսկողության գոտիներում քաղաքացիների համար վարքագծի պարտադիր կանոններ սահմանելու վերաբերյալ, մաքսային իրավախախտումների շրջանակը լրացվում է մաքսային հսկողության գոտիներում վարքագծի կանոնների խախտման համար սահմանվող պատասխանատվությամբ, ինչպես նաեւ հստակեցվում են մաքսային ծառայողների կողմից անձանց վարչական ձերբակալման ենթարկելու հիմքերը` դրանք դարձնելով գործնականում կիրառելի՝ առավել մոտարկելով վարչական ձերբակալման ենթարկելու վարույթային նպատակներին:

Հիմնական զեկուցող, ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը նշել է, որ նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում ավելի անխոչընդոտ եւ արդյունավետ կիրականացվի մաքսային հսկողության գործառույթի կազմակերպումը, մաքսային հսկողության գոտիներում առավել արդյունավետ կկանխվեն մաքսային կանոնների խախտման դեպքերը, ինչպես նաեւ կնվազի քաղաքացիների հակաօրինական վարքագծի հետեւանքով մաքսային հսկողության գոտում մաքսային մարմնի աշխատանքին խոչընդոտելու հնարավորությունը:

Հանձնաժողովի անդամ Թադեւոս Ավետիսյանը նշել է, որ օրենսդրական փաթեթը հակասում է Կառավարության ծրագրի դրույթներին, քանի որ, ըստ նրա, պատժական գործիք է տրվում վարչական մարմնին:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը փաստել է, որ նախագծերի դրույթները համապատասխանում են այն դրույթներին, որոնցով իրենք առաջնորդվում են: Նշվել է, որ որեւէ մեկի շահերը չեն ոտնահարվում:

Արթուր Մանուկյանը պարզաբանել է, որ նախագծերի դրույթները կիրառվելու են այն քաղաքացիների նկատմամբ, որոնք թույլ կտան մաքսային կանոնների խախտում:

Առաջին ընթերցումից հետո կատարվել են խմբագրական բնույթի փոփոխություններ:


18.10.2023
Արման Եղոյանը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի ԽՎ փոխնախագահ Ամելիա Լակրաֆիի հետ
Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հոկտեմբերի 18-ին հանդիպել է Ֆրանկոֆոնիայի ԽՎ փոխնախագահ Ամելիա Լակրաֆիի հետ: Ողջունելով հյուրին խորհրդարանում՝ Արման Եղոյանն արժեւորել է Ֆրանկոֆո...

18.10.2023
Առաջարկվում է համապատասխանեցնել «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում առկա կարգավորումները
Առաջարկվում է «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում լրացնել Կառավարության կողմից մթնոլորտի վրա տնտեսական գործունեության հետեւանքով առաջացած ազդեցության գնահատման կարգը սահմանելու, իսկ լիազոր մարմնի կողմից՝ այն մշակելու լիազորող նորմերը, հստակեցնել տնտեսավարողների պարտականությունները՝ համապա...

18.10.2023
Օրենսդրական նախաձեռնություն՝ միտված նպատակային ծրագրերի շրջանակում մատուցվող բժշկական ծառայությունների, բժշկական արտադրատեսակների որակի բարձրացմանը
Պետական պատվերի, նպատակային ծրագրերի շրջանակում մարդու օրգանիզմ ներպատվաստվող (իմպլանտացվող) բժշկական արտադրատեսակները, ինչպես նաեւ այն բոլոր սարքերն ու սարքավորումները, որոնք 30 օրից ավելի պետք է մնան մարդու օրգանիզմում պետք է ունենան համապատասխանության հավաստագիր եւ ծագման սերտիֆիկատի առկայություն...

18.10.2023
Կանոնակարգվում է համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններին գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու գործընթացը
Առաջարկվող լրացումը բխում է համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով գույքի տրամադրման գործընթացի կանոնակարգման անհրաժեշտությունից: ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողո...

18.10.2023
Առաջարկվում է առողջության առաջնային պահպանման կազմակերպությունների կազմակերպաիրավական ձեւերը դարձնել միասնական
Գործող օրենսդրությամբ ՊՈԱԿ-ների, ՀՈԱԿ-ների եւ ՓԲԸ-ների տնօրենների, միեւնույն գործառույթն իրականացնող առաջնային բուժօգնություն իրականացնող բժշկական հիմնարկների տնօրենների թեկնածուներին ներկայացվող պահանջները տարբերվում են միմյանցից: Այս նախագծով պահանջները միասնական ենք դարձնում: Առողջության առաջնայի...

18.10.2023
Քննարկվել է բուժաշխատողների լիցենզավորման գործընթաց ներդնելու մասին օրենսդրական նախաձեռնությունը
Բուժաշխատողների լիցենզավորման գործընթաց ներդնելու մասին օրենսդրական նախաձեռնության հեղինակը Կառավարությունն է: Նախատեսվում է ՀՀ-ում ներդնել բուժաշխատողների անհատական լիցենզավորման համակարգ, ինչն էլ իր հերթին հիմք կդառնա վերջիններիս կողմից ինքնուրույն մասնագիտական գործունեությամբ զբաղվելու ...

18.10.2023
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենքների նախագծերին
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Բաբկեն Թունյանի նախագահությամբ հոկտեմբերի 18-ի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել մի շարք օրենքների նախագծերի: «Շուկայի վերահսկողության մասին» օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել օրենքի կարգավորման առարկան եւ գործ...

18.10.2023
Բարեփոխվում է «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքը
Առաջարկվող լրացմամբ ամրագրվում է, որ ՀՀ օդանավակայանների պաշտոնական պատվիրակությունների սրահից օգտվող օտարերկրյա պատվիրակությունների, ՀՀ պաշտոնատար անձանց սպասարկման կարգը, ինչպես նաեւ այդ սրահից օգտվող օտարերկրյա պատվիրակությունների եւ ՀՀ պաշտոնատար անձանց ցանկը սահմանվում է վարչապետի որոշմամբ: ՀՀ ...

18.10.2023
Առաջարկվող իրավակարգավորումներով կամրագրվեն տեսալուսանկարահանման սարքերի օգտագործման նվազագույն երաշխիքներն ու պայմանները
Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունների ֆունկցիոնալ ախտորոշիչ կաբինետներում, միջամտությունների սենյակներում, հիվանդասենյակներում, լոգարաններում եւ սանհանգույցներում տեսալուսանկարահանող սարքերի օգտագործումն արգելվում է: Տեսալուսանկարահանող սարքեր օգտագործելու դեպքում բժշկակ...

18.10.2023
Փոփոխություններ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում
Ներկայում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 47.1-րդ հոդվածով սահմանվում է ախտաբանաանատոմիական հերձումների եւ հետազոտությունների անցկացման պայմանների խախտումների համար պատասխանատվություն եւ հղում կատարվում «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ ...

18.10.2023
Օրենսդրական առաջարկ` ուղղված մարդու առողջության ապահովմանն ու հիվանդությունների կանխարգելմանը
«Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքն ընդունված է 90-ականներին, այժմ ՀՀ առողջապահության նախարարությունը ձեռնամուխ է եղել հանրային առողջապահության հարցերի ամբողջական կարգավորմանը: Առաջին անգամ ՀՀ-ում կսահմանվեն հանրային առողջապահության ոլորտի հիմնական հասկ...

18.10.2023
Օրենսդրական նախաձեռնությամբ պետական տուրքի դրույքաչափերը համարժեք կդառնան ներմուծված եւ արտահանվող ապրանքների մասով իրականացվող վարչարարական ծախսերին
Նախագծի կարգավորման առարկան առանձին կատեգորիայի ապրանքների զննման եւ հաշվառման համար պետական տուրքի տարբերակված դրույքաչափերի սահմանումն է: Արդյունքում պետական տուրքի դրույքաչափերը համարժեք կդառնան այդ ապրանքների մասով իրականացվող վարչարարական ծախսերին: Այս մասին ասել է հիմնական զեկուցող, ՀՀ ՊԵԿ նախ...

18.10.2023
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

18.10.2023
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

18.10.2023
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 12:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակումը: ...

18.10.2023
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:   ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am