National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.10.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
12.10.2023
Մենք պետք է միասնական պայքարենք ծայրահեղականության, ատելության եւ անհանդուրժողականության դեմ. Արուսյակ Ջուլհակյան
1 / 1

Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ժամանակ ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանը: Պատգամավորը նշել է.

«Հարգելի՛ գործընկերներ,

Այսօր մենք քննարկում ենք ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հիմքերին սպառնացող վտանգներից մեկը:

Ծայրահեղ աջ գաղափարախոսությունը, որը հաճախ դրսեւորվում է ազգայնականությամբ, այլատյացությամբ, ավտորիտարիզմով, թափ է հավաքում աշխարհի տարբեր կողմերում: Սա ոչ միայն սպառնում է իրավահավասարության եւ արդարության սկզբունքներին, այլ նաեւ խաթարում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների բուն էությունը, ինչի համար սերունդներ շարունակ պայքարել ենք, դրանք փայփայել:

Վերջին տարիներին ծայրահեղ աջ գաղափարախոսության հետ կապված ատելության հանցագործությունների, խտրականության ու բռնության դեպքերի տագնապալի աճ է գրանցվել: Այս գործողություններն ուղղակիորեն սպառնում են այն անհատների իրավունքներին, որոնք թիրախավորվել են իրենց ազգային պատկանելության, կրոնական դավանանքի կամ համոզմունքների համար:

Եվ այս տեսանկյունից շատ կարեւոր է, որ մենք՝ որպես կազմակերպություն, քննարկենք խնդիրը՝ փորձելով գտնել հնարավոր լուծումներ:

Բայց, անկեղծ ասած, հարգելի՛ գործընկերներ, ես մի փոքր տարակուսած եմ՝ տեսնելով, որ այլատյացությունը եւ ավտորիտարիզմը քննադատող զեկույցի բանախոսը ներկայացնում է մի երկիր, որը հայտնի է իր այլատյացությամբ եւ ավտորիտարիզմով, մի երկիր, որը տառացիորեն վերջերս է էթնիկ զտման ենթարկել իրենց պապենական հայրենիքում ապրող ամբողջ հայ բնակչությանը:

Էթնիկ զտում, որը վերջին ակորդն էր այդ մարդկանց մոտ տասն ամիս շրջափակելուց եւ սովի մատնելուց հետո:

Զեկույցում բերված են տարբեր երկրների օրինակներ, սակայն բուն Ադրբեջանի մասին ոչինչ չի ասվում: Օրինակ՝ զեկույցում կարող էր լինել հղում ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեի՝ Ադրբեջանի վերաբերյալ վերջին զեկույցին, որում, մասնավորապես, նշված է հետեւյալը, մեջբերում եմ.

«Կոմիտեն խորապես մտահոգված է հայկական ազգային կամ էթնիկ ծագմամբ անձանց նկատմամբ ռասայական ատելության հրահրման եւ ռասիստական կարծրատիպերի քարոզչության կապակցությամբ, այդ թվում՝ համացանցում եւ սոցիալական ցանցերում, ինչպես նաեւ հանրային դեմքերի եւ պետական պաշտոնյաների կողմից իրականացվող, ինչպես նաեւ նման արարքների վերաբերյալ մանրամասն հետաքննության, դատապարտման եւ պատժման դեպքերի բացակայությամբ: Կոմիտեն նաեւ մտահոգված է նրանով, որ դպրոցական դասագրքերն Ադրբեջանում խթանում են նախապաշարմունքներ եւ ռասայական ատելություն հրահրում, հատկապես էթնիկ հայերի նկատմամբ, ինչպես նաեւ Ադրբեջանում պատմության ուսուցման ընթացքում էթնիկ փոքրամասնությունների մարգինալացմամբ»:

Ինչեւէ: Գործընկերնե՛ր, վերադառնալով ծայրահեղ աջ գաղափարախոսության թեմային, ասեմ, որ որպես պատասխանատու քաղաքական գործիչներ եւ արդարության ջատագովներ՝ մենք պետք է միասնական պայքարենք ծայրահեղականության, ատելության եւ անհանդուրժողականության դեմ: Մենք պետք է պաշտպանենք ժողովրդավարական սկզբունքները, որոնք հնարավորություն են տվել մեզ առաջադիմել որպես հասարակություն, եւ մենք պետք է անխոնջ աշխատենք հավաստիանալու համար, որ մարդու իրավունքները պաշտպանված են բոլորի համար՝ անկախ նրանց ծագումից կամ համոզմունքներից: Միայն այդպես մենք կկարողանանք կառուցել ապագա, որը, իսկապես, ներառական, արդար եւ ժողովրդավարական կլինի բոլորի համար: Շնորհակալություն»:


12.10.2023
Եվրոպայի խորհուրդը պետք է պատժամիջոցներ կիրառի բռնապետների նկատմամբ ժամանակին, քանի դեռ չափազանց ուշ չէ. Արուսյակ Ջուլհակյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում
ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում հոկտեմբերի 12-ին ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանը: Պատգամավորն իր ելույթում նշել է. «Հարգելի՛ գործընկերներ, Եվրոպայի խորհուրդը համարվում է ժողովրդավարության, մարդու իրավունքների, օրենքի գերակայության փարոսը: Խորհրդի առաքելությունն ...

12.10.2023
Որքան շատ հաշմանդամություն ունեցող կանայք ընդգրկվեն խորհրդարանում եւ կառավարությունում, այդքան ավելի զգայուն եւ ներառական կլինեն օրենքներն ու ռազմավարությունը. Սոնա Ղազարյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը հոկտեմբերի 12-ին ելույթ է ունեցել ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում: «Ցանկանում եմ սկսել դրական մեջբերմամբ եւ փաստել, որ շատ անդամ երկրներում Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի վավերացմամբ մենք իրական առաջխաղացում ենք արձ...

12.10.2023
Ադրբեջանի եւ Թուրքիայի հետագա անպատիժ անդամակցությունը Եվրոպայի խորհրդին կնշանակի միայն այս կազմակերպության գաղափարական վախճանը. Արմեն Գեւորգյան
ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Արմեն Գեւորգյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի հոկտեմբերի 12-ի լիագումար նիստում՝ «Եվրոպայի խորհրդի դերը հակամարտությունների կանխարգելման, միջազգային կառույցների վստահության վերականգնման եւ համընդհանուր խաղաղության խթանման գործում» թեմայով քննարկման ժամա...

12.10.2023
Սարգիս Խանդանյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ մարդկային չափման կոնֆերանսում
ԵԱՀԿ ԽՎ ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ մարդկային չափման կոնֆերանսում: Նա իր ելույթում, մասնավորապես, նշել է. «ԵԱՀԿ-ի խորհրդարանական հարթակն իր ...

12.10.2023
Հայաստանն «Արեւմտյան Ադրբեջան» անվանելը ցույց է տալիս, որ Ադրբեջանը սպառնալիք է դարձել միջազգային կարգի եւ միջազգային իրավունքի համար. Ռուբեն Ռուբինյան
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 12-ին ելույթ է ունեցել ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում: «Հարգելի' գործընկերներ, Կարծում եմ, որ այժմ ամեն ինչ պարզ է: Ադրբեջանը հստակ մտադրություն ուներ հայերի էթնիկ զտում իրականացնելու Լեռնային Ղարաբաղում, ինչը նա արեց: Բայց այս քննարկման մեջ ապշեցնում...

12.10.2023
ԱԺ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Գերմանիայի Բունդեսթագում
Շարունակվում է հայ-գերմանական քաղաքական եւ տնտեսական հարաբերությունների խորացման նպատակով ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանի գլխավորած պատվիրակության այցը Գերմանիա: Այցի շրջանակում հանձնաժողովի նախագահը հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագի տնտեսական հ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am