National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.10.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
11.10.2023
Մենք ակնկալում ենք, որ Ֆրանսիան հետամուտ կլինի Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելուն. Արմեն Գեւորգյան
1 / 1

ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Արմեն Գեւորգյանը հոկտեմբերի 10-ին ելույթ է ունեցել ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում «Ֆրանսիայի կողմից ԵԽ անդամակցության պարտավորությունների կատարումը» թեմայով քննարկման ժամանակ:

«Հարգելի՛ գործընկերներ,

Անցած տասնամյակների ընթացքում շատ անդամ պետություններ՝ ներառյալ իմ երկիրը, Ֆրանսիան համարել են լավ կառավարման, մարդու իրավունքների պաշտպանության եւ մասնակցային ժողովրդավարական գործընթացի լավագույն փորձի աղբյուր: Բայց թույլ տվեք կենտրոնանալ մեկ այլ հարցի վրա, այն է՝ Ֆրանսիայի արտաքին քաղաքականության մեջ մարդու իրավունքների հարթությունը:

1990-ականների վերջից Ֆրանսիան համանախագահող երկիր է ԵԱՀԿ Մինսկի խմբում, որը երկու տասնամյակ շարունակ փորձում է գտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը: Ֆրանսիական միջնորդությունը հետեւողական դիրքորոշում է դրսեւորել հօգուտ Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչության իրավունքների աջակցության՝ ներառյալ ինքնորոշման իրավունքը: Ուզում եմ հատուկ ուշադրություն հրավիրել այն փաստին, որ Ֆրանսիայի դիրքորոշումն անսասան է մնացել՝ չնայած համաշխարհային քաղաքականության վերջին երկու տասնամյակների փոփոխություններին, որոնց արդյունքում նավթն ու գազը գերակա են դարձել մարդու իրավունքների եւ լիբերալ արժեքների նկատմամբ:

Թույլ տվեք նաեւ շեշտել, որ Ֆրանսիան, որը 2001 թվականին օրենքի ուժով ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, առանձնահատուկ պատասխանատվություն է կրում մեր օրերում Ադրբեջանի կառավարության կողմից ուժի կիրառման դեմ պայքարի հարցում՝ որպես հայ ժողովրդի դեմ երկրորդ ցեղասպանության մտադրության հստակ արտահայտում: Հայ ժողովուրդը բարձր է գնահատում այս քաղաքականությունը:

Գործընկերնե'ր, մարդու իրավունքների պաշտպանությունը ոչ միայն հռետորաբանության, այլեւ՝ գործնական քաղաքականության մակարդակով բոլորովին այլ պատկեր կստեղծեր այս վեհաժողովում եւ ընդհանրապես Եվրոպայում: Մարդու իրավունքների եւ արժանապատվության իդեալների իրական աջակցությունը կարող է դրսեւորվել միայն ճգնաժամերի ժամանակ, ինչպիսին հիմա է, երբ տեսնում ենք, որ շատ պետություններ շրջվում են դեպի ուժային քաղաքականություն:

Տարածաշրջանային անվտանգության հարցում Ֆրանսիայի դերի վերաբերյալ հայկական տեսակետը, ըստ իս, կարելի է ամփոփել երեք հիմնական կետերում.

Առաջին` չնայած ժամանակակից բոլոր հայտնի մարտահրավերներին` մենք ակնկալում ենք, որ Ֆրանսիան կնպաստի բոլոր միջազգային շահագրգիռ կողմերի միջեւ կառուցողական երկխոսությանը` աջակցելու այն ըմբռնմանը, որ Լեռնային Ղարաբաղի հարցը չի կարող լուծված համարվել՝ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի եւ կարգի կոպիտ ոտնահարումների մասշտաբները:

Երկրորդ` մենք կոչ ենք անում Ֆրանսիային նպաստել երկարաժամկետ եւ արդար խաղաղությանը մեր տարածաշրջանում՝ հաշվի առնելով բոլոր պատմական եւ օբյեկտիվ իրողությունները, չկանգնեցնելով Հայաստանին «կամ...կամ» ընտրության առաջ, ինչպես նաեւ՝ զսպել թյուրքական կոալիցիայի, մասնավորապես, Թուրքիայի եւ Ադրբեջանի նոր ագրեսիվ գործողությունները:

Եվ վերջապես, մենք ակնկալում ենք, որ Ֆրանսիան հետամուտ կլինի Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելուն, ներառյալ այս կազմակերպությունում, որպեսզի չլինի մարդկության դեմ հանցագործությունների համար անպատժելիության զգացում, եւ Բաքվում գտնվող բոլոր հայ բանտարկյալներն ազատ կարձակվեն»,- ասել է Արմեն Գեւորգյանը:


11.10.2023
Անհրաժեշտ է, որ հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավումը պետական մակարդակում առաջնահերթություն հռչակվի. Հռիփսիմե Գրիգորյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ նստաշրջանում
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հռիփսիմե Գրիգորյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում: Հոկտեմբերի 11-ի ելույթում պատգամավորը նշել է. «Շնորհակալություն, պարո՛ն նախագահ: Ցանկանում եմ Սոցիալիստական խմբի անունից շնորհակալություն հայտնել զեկուցող տիկին Բեատրիս Ֆրեսկո-Ռոլֆոյին այս դեբատի թե...

11.10.2023
Աշխատանքային այցով Գերմանիայում է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանի գլխավորած պատվիրակությունը
Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը, հանձնաժողովի անդամներ Արուսյակ Մանավազյանը, Նարեկ Գրիգորյանը եւ Գերմանիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանը Բեռլինում հոկտեմբեր...

11.10.2023
Մենք պետք է պայքարենք անհանդուրժողականության, ռասիզմի, այլատյացության, հակաիսլամական շարժումների դեմ. Վլադիմիր Վարդանյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ լիագումար նստաշրջանի հերթական նիստում
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը հոկտեմբերի 10-ին ելույթ է ունեցել ԵԽԽՎ լիագումար նստաշրջանի հերթական նիստում: «Ժամանակ առ ժամանակ ես կցանկանայի լռել այստեղ, ոչինչ չասել, քանի որ շատ հաճախ եմ ունենում այն զգացումը, որ բոլորը խոսում են, բայց ոչ ոք չի լսում: Իրոք, շատ բարդ է չհա...

11.10.2023
ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Արմեն Գեւորգյանը ելույթ է ունեցել «Աջ ծայրահեղական գաղափարախոսության մարտահրավերը ժողովրդավարությանը եւ մարդու իրավունքներին Եվրոպայում» թեմայով քննարկման ժամանակ
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Գեւորգյանը հոկտեմբերի 10-ին ելույթ է ունեցել ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի շրջանակում կայացած «Աջ ծայրահեղական գաղափարախոսության մարտահրավերը ժողովրդավարությանը եւ մարդու իրավունքներին Եվրոպայում» թեմայով քննարկման ժամանակ: «Հարգելի՛ գործընկերներ, Զեկույց էր ներ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am