National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.10.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
11.10.2023
Աշխատանքային այցով Գերմանիայում է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանի գլխավորած պատվիրակությունը
1 / 6

Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը, հանձնաժողովի անդամներ Արուսյակ Մանավազյանը, Նարեկ Գրիգորյանը եւ Գերմանիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանը Բեռլինում հոկտեմբերի 10-ին հանդիպել են Գերմանիայի Բունդեսթագի զբոսաշրջության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Յանա Շիմկեին եւ հանձնաժողովի մյուս անդամներին:

Շնորհակալություն հայտնելով Յանա Շիմկեին հանդիպման հնարավորության համար` պատվիրակության ղեկավարը կարեւորել է հայ-գերմանական, ինչպես քաղաքական, այնպես էլ` տնտեսական հարաբերություններն ու այս համատեքստում խորհրդարանականների դերը: Գեւորգ Պապոյանը հավելել է, որ զբոսաշրջության հետ կապված հարցերը տնտեսական հանձնաժողովի տիրույթում են, քանզի չունենք առանձին զբոսաշրջության հարցերի հանձնաժողով:

Անցում կատարելով ՀՀ-ում անվտանգային եւ հումանիտար հարցերին` Գեւորգ Պապոյանը հատուկ առանձնացրել է Գերմանիայի դրական դերն ու ակտիվ ներգրավվածությունը` հույս հայտնելով, որ ժողովրդավարությունն ու տնտեսության զարգացումը կօգնեն լուծել բոլոր խնդիրները: Նա նշել է, որ Հայաստանում զբոսաշրջիկների քանակը պատկառելի է` շեշտելով, որ ցանկություն կա արդեն հաջորդ տարի ռեկորդային քանակով գերմանացի զբոսաշրջիկներ տեսնել Հայաստանում, ինչը, իհարկե, արդյունք կլինի համատեղ ակտիվ աշխատանքի:

Որպես զբոսաշրջային հարաբերությունների զարգացմանն ուղղված առաջին քայլ` ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը նշել է Հայաստան-Գերմանիա ուղիղ չվերթների իրականացման կարեւորությունը` ցանկություն հայտնելով Ֆրանկֆուրտի, Դորտմունդի եւ Դյուսելդորֆի շարքում տեսնել եւս մի քանիսը, այդ թվում` Բեռլինը: Նա ընդգծել է տուրօպերատորների փոխադարձ շփումների ու ֆորումների կազմակերպման հարցը` շեշտելով, որ Հայաստանը պատրաստ է աջակցել հայ-գերմանական հարաբերությունների ակտիվացմանն ուղղված ցանկացած գաղափարի: Պատվիրակության ղեկավարը հավելել է, որ չնայած Հայաստանի առջեւ ծառացած անվտանգային խնդիրներին` երկրի ներսում զբոսաշրջիկն ազատ է, անվտանգ ու պաշտպանված: Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրների կարգավորման հարցերում Գերմանիայի ներգրավվածության փաստին` Գեւորգ Պապոյանը շեշտել է խաղաղության պայմանագրի կնքման անհրաժեշտությունը:

Յանա Շիմկեն, արձագանքելով, եւս կարեւորել է անվտանգային բաղադրիչը: Խոսելով Գերմանիայում զբոսաշրջության հանձնաժողովի գործունեությունից` նա ափսոսանք է հայտնել, որ չունեն համապատասխան նախարարություն, եւ ոլորտի ծանրաբեռնվածության մի զգալի մասը հանձնաժողովի ուսերին է:

Հանդիպման ժամանակ գերմանական կողմի բարձրացրած այն հարցերին, թե ինչպես է կազմակերպվում զբոսաշրջության ոլորտի մասնագետների պատրաստումը, ինչքանով է Հայաստանը ծանրաբեռնված այս պահին ԼՂ բռնի տեղահանվածների ֆոնին կամ ինչով են գրավում զբոսաշրջիկներին Հայաստանում` հանձնաժողովի նախագահը նշել է Հայաստանի պատմական եւ մշակութային ժառանգության, Հայաստանում հրաշալիորեն արտահայտված տարվա չորս եղանակների եւ սպասարկման ոլորտի ծառայությունների բարձր որակի մասին: Եվս մեկ անգամ ընդգծելով, որ Հայաստանի ներսում անվտանգ է` պատվիրակության ղեկավարը ներկաներին հրավիրել է Հայաստան` իրենց աչքով տեսնելու եւ զմայլվելու Հայաստանի հրաշալի բնությամբ ու պատմամշակութային արժեքներով: Նա հավելել է, որ զբոսաշրջության ոլորտի մասնագետների կրթման գործում Հայաստանը եւս հաջողել է, քանզի ունի համալսարանում համապատասխան ֆակուլտետներ եւ կրթական ծրագրեր, որոնք նշյալ ոլորտում հրաշալի մասնագետներ են պատրաստում:

Գերմանական կողմին հետաքրքրել է նաեւ այն հարցը, թե Սեւանա լիճն օգտագործվում է արդյոք զբոսաշրջության նպատակով, թե այն պահպանվում է` որպես բնության անձեռնմխելի հրաշալիք: Պատասխանելով հարցին` Գեւորգ Պապոյանը նշել է, որ Սեւանա լիճը հատուկ ուշադրության կենտրոնում է ե'ւ որպես բնության հրաշք, ե'ւ որպես զբոսաշրջության զարգացման հնարավորություն:

ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արուսյակ Մանավազյանը, շնորհակալություն հայտնելով հանդիպման հնարավորության համար, հետաքրքրվել է գերմանական կողմի օրենսդրական վերջին նախաձեռնությամբ, որը հաջողել է կամ փոփոխություն է մտցրել զբոսաշրջության մեջ: Յանա Շիմկեն, արձագանքելով, նշել է, որ կորոնավիրուսի հետեւանքները դեռ նշմարելի են երկրում, բայց Գերմանիան փորձում է հասնել ավելի լավին, քան հիմա կա:


11.10.2023
Անհրաժեշտ է, որ հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավումը պետական մակարդակում առաջնահերթություն հռչակվի. Հռիփսիմե Գրիգորյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ նստաշրջանում
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հռիփսիմե Գրիգորյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում: Հոկտեմբերի 11-ի ելույթում պատգամավորը նշել է. «Շնորհակալություն, պարո՛ն նախագահ: Ցանկանում եմ Սոցիալիստական խմբի անունից շնորհակալություն հայտնել զեկուցող տիկին Բեատրիս Ֆրեսկո-Ռոլֆոյին այս դեբատի թե...

11.10.2023
Մենք ակնկալում ենք, որ Ֆրանսիան հետամուտ կլինի Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելուն. Արմեն Գեւորգյան
ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Արմեն Գեւորգյանը հոկտեմբերի 10-ին ելույթ է ունեցել ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում «Ֆրանսիայի կողմից ԵԽ անդամակցության պարտավորությունների կատարումը» թեմայով քննարկման ժամանակ: «Հարգելի՛ գործընկերներ, Անցած տասնամյակների ընթացքում շատ անդամ պետություններ՝ ներառյալ իմ երկ...

11.10.2023
Մենք պետք է պայքարենք անհանդուրժողականության, ռասիզմի, այլատյացության, հակաիսլամական շարժումների դեմ. Վլադիմիր Վարդանյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ լիագումար նստաշրջանի հերթական նիստում
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը հոկտեմբերի 10-ին ելույթ է ունեցել ԵԽԽՎ լիագումար նստաշրջանի հերթական նիստում: «Ժամանակ առ ժամանակ ես կցանկանայի լռել այստեղ, ոչինչ չասել, քանի որ շատ հաճախ եմ ունենում այն զգացումը, որ բոլորը խոսում են, բայց ոչ ոք չի լսում: Իրոք, շատ բարդ է չհա...

11.10.2023
ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Արմեն Գեւորգյանը ելույթ է ունեցել «Աջ ծայրահեղական գաղափարախոսության մարտահրավերը ժողովրդավարությանը եւ մարդու իրավունքներին Եվրոպայում» թեմայով քննարկման ժամանակ
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Գեւորգյանը հոկտեմբերի 10-ին ելույթ է ունեցել ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի շրջանակում կայացած «Աջ ծայրահեղական գաղափարախոսության մարտահրավերը ժողովրդավարությանը եւ մարդու իրավունքներին Եվրոպայում» թեմայով քննարկման ժամանակ: «Հարգելի՛ գործընկերներ, Զեկույց էր ներ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am