National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.10.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
10.10.2023
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված սոցիալական ոլորտին առնչվող օրենսդրական նախաձեռնություններին
1 / 8

Հստակեցումներ ենք իրականացնում այն հոդվածներում, որոնք իրավակիրառ պրակտիկայում որոշակի տարընկալումների տեղիք էին տալիս. ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանն ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի` հոկտեմբերի 10-ի արտահերթ նիստի ժամանակ: ««Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը հանձնաժողովը քննարկել է երկրորդ ընթերցմամբ:

Նախագծի ընդունումը պայմանավորված է ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի եւ հրատապ օգնության վճարման հարաբերություններին առնչվող կարգավորումներն «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի պահանջներին համապատասխանեցնելու, ինչպես նաեւ մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի եւ երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակման եւ վճարման գործընթացները հստակեցնելու անհրաժեշտությամբ:

Հիշեցնենք, որ օրենքում առաջարկվող փոփոխություններով ընտանեկան եւ սոցիալական նպաստը, ինչպես նաեւ հրատապ օգնությունը դիմումի հիման վրա կվճարվեն կանխիկ կամ անկանխիկ եղանակով ֆունկցիոնալության խոր աստիճանի  սահմանափակմամբ կամ ֆունկցիոնալության ծանր աստիճանի  սահմանափակումով անձանց, կհստակեցվեն երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու պայմաններն օտարերկրյա քաղաքացի ծնողի համար եւ այն դեպքում, երբ նոր ծնված երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է օտարերկրյա պետության իրավասու մարմինը, նպաստի նշանակման ժամկետները կփոխկապակցվեն միայն երեխայի 70 օրականը լրանալու ամսվա հետ, իսկ ծնողի կարգավիճակը (խնամքի արձակուրդում գտնվող, խնամքի արձակուրդում չգտնվող, խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ) հաշվի կառնվի նպաստը վճարելիս. վճարման ամսվա նպաստի չափը որոշել այդ ամսվա 1-ի դրությամբ ծնողի ունեցած կարգավիճակով:

Հիմնական զեկուցող, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը նշել է, որ առաջին ընթերցումից հետո Կառավարության ներկայացրած խմբագրական եւ տեխնիկական բնույթի առաջարկներն ընդունվել են, արդյունքում նախագիծը լրամշակվել է:

Հարակից զեկուցող, ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գայանե Եղիազարյանը ներկայացրել է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակցությունը եւ փաստել, որ նախագծի վերաբերյալ առարկություններ չկան:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է նաեւ «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Առաջարկվում է սահմանել հեռավար եղանակով աշխատանքների կազմակերպման հստակ եւ ճկուն ընթացակարգեր, որոնցով գործատուները եւ աշխատողները կունենան ոչ նվազ բարենպաստ պայմաններով աշխատանքի կազմակերպման տարբերակներ (պահպանելով աշխատողների համար սահմանված աշխատանքային իրավունքներն ու երաշխիքները), քան ֆիքսված աշխատատեղերում աշխատանքն է:

Սահմանվում են «հեռավար աշխատանք» եզրույթը, ինչպես նաեւ հեռավար աշխատանքի իրականացման կարգն ու պայմանները, անհրաժեշտ սարքավորումների, նյութերի կամ դրանց ձեռքբերման հետ կապված ծախսերի փոխհատուցման հետ կապված հարաբերությունները:

Ըստ հիմնական զեկուցող, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանի` առաջին ընթերցումից հետո Կառավարությունն առաջարկել է բովանդակային, խմբագրական եւ տեխնիկական բնույթի փոփոխություններ, որոնք ընդունվել են: Ներկայացվել է օրինագծի լրամշակված տարբերակը:

ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը տեղեկացրել է, որ մի շարք առաջարկներ ստացվել են հանրային քննարկումների ժամանակ եւ դրանք նույնպես ընդունվել են:

Հանձնաժողովականները կողմ են արտահայտվել օրենքների նախագծերին եւ տվել դրական եզրակացություն:


10.10.2023
Քննարկվել են հաշմանդամություն ունեցող կանանց կրթական, առողջապահական եւ սոցիալական ներառման հարցերը
Պետությունն օրենսդրական մակարդակում հաշմանդամություն ունեցող անձանց համար թեեւ ստեղծել է բարենպաստ օրենսդրական միջավայր, սակայն դեռ իրավակիրառ պրակտիկան բավականաչափ չի զարգացել. այս մասին ասել է ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը «Հաշմանդամություն ...

10.10.2023
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը մի շարք հանդիպումներ է ունեցել Չեխիայում
ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված են ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը եւ ՀՀ ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի անդամ Հասմիկ Հակոբյանը, եռօրյա աշխատանքային այցով Չեխիայի Հանրապետությունում է: Հոկտեմբերի 9-...

10.10.2023
Մարիա Կարապետյանը հանդիպել է «Հայաստանի բարեկամներ» ցանցի, «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական ընկերության եւ «Արտաքին հարաբերությունների եվրոպական խորհուրդ» փորձագիտական կենտրոնի ներկայացուցիչների հետ
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Մարիա Կարապետյանը հոկտեմբերի 10-ին հանդիպել է «Հայաստանի բարեկամներ» ցանցի, «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական ընկերության եւ «Արտաքին հարաբերությունների եվրոպական խորհուրդ» փորձագիտական կենտրոնի ներկայացուցիչների հետ: Հա...

10.10.2023
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am