National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
30.6.2006

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
30.06.2006
Աշխատանքային քննարկում հանձնաժողովում

Հունիսի 30-ին ԱԺ պաշտպանության,ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովում տեղի ունեցավ աշխատանքային քննարկում կառավարության հեղինակած «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» օրինագծի շուրջ: Քննարկմանը մասնակցում էին ՀՀ արդարադատության նախարարության, ոստիկանության, ԱԱԾ, Հարկային պետական ծառայության, Մաքսային պետական կոմիտեի ներկայացուցիչներ:

ԱԺ պաշտպանության,ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամայիս Գրիգորյանը կարեւորեց օրենքի ընդունման անհրաժեշտությունը, նշելով, որ օրինագիծը խորհրդարանում քննարկման երկար փուլ է անցել, արվել են բազմաթիվ առաջարկություններ եւ կառավարությունը այժմ ներկայացրել է օրինագծի լրամշակված տարբերակը:

Ներկայացնելով օրինագիծը, Արդարադատության նախարարության մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության բաժնի պետ Արման Ալոյանը, նշեց, որ օրենքով կարգավորվում են օպերատիվ- հետախուզական գործունեության բնագավառում ծագող իրավահարաբերությունները, այն սահմանում է օպերատիվ-հետախուզական գործունեության հասկացությունը, խնդիրները, սկզբունքները, օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները, նրանց իրավունքները եւ պարտականությունները, օպերատիվ հետախուզական միջոցառումների անցկացման հիմքերը, տեսակները, օպերատիվ հետախուզական գործունեության նկատմամբ հսկողությունը եւ վերահսկողությունը: Օպերատիվ-հետախուզական գործունեության նախապատրաստման եւ անցկացման գործելակերպը կարգավորվում է օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների իրավական ակտերով:

Օրինագծում  նշված է, որ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելու իրավունք ունեն  ոստիկանությունը, ազգային անվտանգության մարմինները, հարկային մարմինները, մաքսային մարմինները, քրեակատարողական ծառայության մարմինները ներառյալ քրեակատարողական տեսչության ծառայողները ` օրենքով իրենց վերապահված լիազորությունների սահմաններում: Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններն իրավունք չունեն օպերատիվ-հետախուզական գործունեության նախապատրաստմանն ու անցկացմանը ներգրավել պատգամավորների, նախարարներ ի,դատավորների, դատախազության,  այլ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների օպերատիվ ստորաբաժանումների աշխատակիցներին,ազգային անվտանգության մարմինների, ոստիկանության, քրեակատարողական ծառայության, ինչպես նաեւ քրեակատարողական տեսչության եւ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող աշխատակիցներին, զինված ուժերի աշխատակիցներին, բացառությամբ օրենքով սահմանված կարգով իրականացվող հակահետախուզական գործունեության իրականացման նպատակով ներգրավման: Օպերատիվ-հետախուզական գործունեության ընթացքում անցկացվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ. օպերատիվ հարցում, օպերատիվ պարզաբանում, համեմատական հետազոտումների նմուշների հավաքում, հսկիչ գնում,վերահսկելի մատակարարում եւ գնում, իրերի եւ փաստաթղթերի հետազոտում, արտաքին դիտում ,ներքին դիտում , անձի նույնացում, շենքերի, կառույցների, տեղանքի, շինությունների եւ տրանսպորտային միջոցների հետազոտում,նամակագրության, փոստային, հեռագրական եւ այլ հաղորդումների վերահսկում, հեռախոսային խոսակցությունների լսում, օպերատիվ ներդրում, օպերատիվ փորձարարություն, կապի տեխնիկական ուղիներից եւ միջոցներից տեղեկությունների դուրս բերում:

Օրինագծի շուրջ իրենց նկատառումները ներկայացրին հանձնաժողովի անդամներ Գագիկ Կոստանդյանը, Հրանտ Խաչատրյանը,Հրայր Կարապետյանը, ոստիկանության, ԱԱԾ եւ մաքսային պետական կոմիտեի ներկայացուցիչները:

Ամփոփելով նիստը, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամայիս Գրիգորյանը նշեց, որ քննարկումների հիման վրա կկատարվի վերլուծություն, կամփոփվեն ներկայացված առաջարկությունները`  օրինագիծը կատարելագործելու եւ խորհրդարանի քննարկմանը ներկայացնելու համար:

30.06.2006
Նոր կրթակարգի նպատակը կրթության որակի բարձրացումը պետք է լինի
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ հունիսի 30-ին Ազգային ժողովում տեղի ունեցան «12-ամյա կրթություն. կրթական բարեփոխումներ» թեմայով խորհրդարանական լսումներ, որին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, կրթական տարբեր հաստատությունների, հասարակա...

30.06.2006
Ստրասբուրգում ավարտվեց ԵԽԽՎ ամառային նստաշրջանը
Հունիսի 30-ին Ստրասբուրգում ԵԽԽՎ ամառային նստաշրջանի լիագումար նիստում քննարկվում էր «Անտառային հրդեհներ. բնապահպանական հետեւանքները եւ տարածքային պլանավորման քաղաքականությունների ազդեցությունը» հարցը, որի շուրջ նստաշրջանի սկզբից հանձնաժողովների նիստերում ադրբեջանական պատվիրակության անդամները ելույթ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am