National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.6.2006

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
28.06.2006
Հանդիպում խորհրդարանում

Հունիսի 28-ին ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանն ընդունեց Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարության Փախստականների եւ քաղաքացիություն չունեցողների պաշտպանության ֆրանսիական գործակալության (OFPRA) պատվիրակությանը ` Տիկին Ալին Մոնտոբրիկի գյխավորությամբ :

Հյուրերի խնդրանքով ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը հանգամանորեն ներկայացրեց Հայաստանի տնտեսական եւ ներքաղաքական իրավիճակը, նշեց, որ չնայած Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից շրջափակմանը` հանրապետությունը հասել է տնտեսական աճի, մշակվել են տնտեսական եւ սոցիալական առողջացման ծրագրեր, կոռուպցիայի դեմ պայքարը նոր լիցք է ստացել, երբ Հայաստանը անդամագրվել է միջազգային «ԳՐԵԿՈ» կազմակերպությանը, երկրի կայունությանը այսօր ոչինչ չի սպառնում: Պրն. Հովհաննիսյանը նշեց նաեւ դժվարությունների մասին:Հակակոռուպցիոն պայքարի շրջանակներում դեռ չլուծված խնդիրներ ունենք.ազատ շուկա ստեղծելու եւ տնտեսական մրցակցությունը պաշտպանելու` տնտեսական մոնոպոլիաների դեմ պայքարելու ոլորտներում:

Զրուցակիցներն անդրադարձան նաեւփախստականների հիմնախնդիրներին եւ իրականացվող ծրագրերին: Պարոն Հովհաննիսյանը ներկայացրեց 1988-92թթ. Ադրբեջանից Հայաստան բռնի տեղահանված հայ փախստականների իրավական եւ սոցիալական վիճակը` նշելով,որկառավարությունը իրականացնում է նպատակային սոցիալ-տնտեսական ծրագրեր, փախստականների հարցը ներառված է աղքատության նվազեցման ռազմավարական ծրագրում: Նշվեց, որ հանրային նշանակության շենքերում ապրող ընտանիքներին բնակարաններով ապահովելու ծրագիր է իրականացվում :

Հանդիպմանը անդրադարձ եղավ նաեւ «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքին եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:


28.06.2006
Հանդիպումներ Ստրասբուրգում
Հունիսի 28-ին ԵԽԽՎ ամառային նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԺ նախագահ, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանը մի քանի հանդիպումներ ունեցավ:ԵԽ գլխավոր քարտուղար Թերի Դեւիսի հետ հանդիպման ընթացքում ՀՀ Աժ նախագահ, Հայաստանի պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանը նշեց, որ սահմանադրությ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am