«Զբաղվածության մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է հուլիսի 11-ին գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանում:
Հիմնական զեկուցող, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում «Զբաղվածության մասին» օրենքում կատարվել են որոշակի խմբագրական փոփոխություններ: Տեխնիկական բնույթի փոփոխություններ են կատարվել նաեւ «Սոցիալական աջակցության մասին» օրենքում եւ ՀՀ քրեակատարողական օրենսգրքում:
Հարակից զեկուցող, ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մարիամ Պողոսյանը կոչ է արել կողմ քվեարկել օրենսդրական փաթեթին:
Նախաձեռնությունն ընդունվել է երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ: