Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ հուլիսի 11-ին գումարվել է ԱԺ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով:
ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հայտնել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված եւ լիազորությունները մահվան պատճառով վաղաժամկետ դադարած Վիգեն Խաչատրյանի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին թիվ 16 արձանագրությունը, ըստ որի՝ մանդատը տրվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական թեկնածու Անուշ Քլոյանին:
ԱԺ կազմը համալրած պատգամավոր Անուշ Քլոյանը համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի ԱԺ նիստում երդվել է:
ԱԺ նստաշրջանի օրակարգում ընդգրկված օրենսդրական նախաձեռնությունների երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի դրանք առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո՝ քսանչորս ժամվա ընթացքում: