National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.6.2006

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
14.06.2006
Կլոր սեղան Ազգային ժողովում

Հունիսի 14-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ կլոր  ՆԱՏՕ-ի ԽՎ Ապագա անվտանգության ու պաշտպանական կարողությունների եւ Ժողովրդավարական կառավարմանհարցերի ենթահանձնաժողովների համատեղ պատվիրակությունների անդամներիեւ ԱԺ փոխնախագահ  Վահան Հովհաննիսյանի,  ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերիեւ ԱԺարտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների անդամների մասնակցությամբ: Կլոր սեղանի թեմաներն էին պաշտպանական բնագավառի բարեփոխումները, տարածաշրջանային հակամարտությունները եւ եվրոատլանտյան ինտեգրումը, խոչընդոտները եւ հեռանկարները:

ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը արդյունավետ համարելով Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցությունը, նշեց, որ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը Հայաստանի անվտանգության երաշխիքներից մեկն է եւ հաշվի առնելով, որ խորհրդարանական դիվանագիտությունը վերջին տարիներին զարգանում է, կարեւորեց Հայաստանի խորհրդարանի մասնակցությունը ՆԱՏՕ –ի խորհրդարանական վեհաժողովին:

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամայիս Գրիգորյանը բարձր գնահատեց Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցությունը` նշելով, որ պաշտպանական բնագավառում Եվրոատլանտյան դաշինքին ինտեգրումը ենթադրում է ՆԱՏՕ-ի կառույցների եւ անդամ երկրների հետ համագործակցության նոր եզրերի եւմեխանիզմների ստեղծում,հնարավորություն է տալիս Հայաստանինավելի սերտ համագործակցել Հյուսիսատլանտյան դաշինքի հետ: Նաառանցքային համարեց ՀՀ - ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում համագործակցությունը, որը ՆԱՏՕ-ի հետ հաստատվել է 2005թ-ի դեկտեմբերի 16-ին, եւ ժողովրդավարության ուղի ընտրած Հայաստանիհամար կարեւոր համարեց ծրագրում ներառված տնտեսական, սոցիալական, ռազմական եւ բնապահպանական բարեփոխումները: ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ոլորտում կարեւոր համարվեցհամագործակցությունը պաշտպանական բարեփոխումների, ահաբեկչության դեմ պայքարի,իրավական դաշտի կատարելագործման ոլորտներում: Պարոն Գրիգորյանը նշեց, որ 2002 թ-ի հոկտեմբերի 10-ին Հայաստանը միացել է Գործընկերություն Հանուն Խաղաղության պլանավորման եւ վերանայման գործընթացին /ՊՎԳ/,որի հիմնական ռազմական նպատակը ծրագրի մասնակից պետությունների կողմից հայտարարվող զորամիավորումները ՆԱՏՕ-ի ստանդարտներին համապատասխանեցնելն է, իսկ 2003-2004 թթ. ՀՀ ՆԱՏՕ պաշտպանական ոլորտում կարելի է գնահատել որպես շրջադարձային տարի. 2003թ հոկտեմբերի 28-ին ՀՀ-ն միացել է ՆԱՏՕ - Գործընկերություն Հանուն Խաղաղության զինված ուժերի կարգավիճակի մասին համաձայնագրին /SOFA/, որը ՀՀ Աժ կողմից վավերացվել է 2004 թ-ի մարտի 31-ին,2003 թ-ին ՀՀ-ն հյուրընկալեց «Լավագույն ջանք 2003» զորավարժությունը, 2004 թ-ի փետրվարի 13-ին ՀՀ ՊՆ խաղաղապահ դասակը գործուղվեց Կոսովո` Հունական ստորաբաժանման կազմում: Նրա խոսքով այս փաստաթղթերի հիմնական նպատակներն են ՆԱՏՕ-ի հետ շարունակական խորհրդակցությունների իրականացումը, ՀՀ անվտանգության հայեցակարգի եւ ռազմական դոկտրինի մշակումը, պաշտպանական եւ բյուջետային պլանավորման մեխանիզմների կատարելագործումը, զինված ուժերում ավտոմատ համակարգերի ներդրումը, ՆԱՏՕ-ի հետ կապի եւ փոխգործողության կարողությունների զարգացումը, անձնակազմի կառավարման համակարգի կատարելագործումը, պաշտպանության հարցերում քաղաքացիական տարրի մասնակցության ակտիվացումը, ժողովրդական վերահսկողության մեխանիզմների կատարելագործումը, հասարակության իրազեկումը, պաշտպանության եւ ահաբեկչության դեմ պայքարին առնչվող ոլորտների կառավարման միջգերատեսչական համադրումը, իրավական դաշտի կատարելագործումը եւ բնապահպանական խնդիրների լուծումը:

Պարոն Գրիգորյանը կարեւորեց տարածաշրջանում խաղաղության պահպանումը եւ հաստատումը, որը խթան կհանդիսանա տարածաշրջանի երկրների եւ Հայաստանի սոցիալ-տնտեսական, ռազմական եւ բնապահպանական խնդիրների լուծմանը: Հարավկովկասյան տարածաշրջանի հակամարտությունների խաղաղ կարգավորումը կնպաստի Հայաստանի միջազգային եւ տարածաշրջանային ավելի սերտ փոխգործակցությանը:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը նույնպես կարեւորեց Հայաստան- ՆԱՏՕ փոխգործակցությունը ` այս համատեքստում կարեւորելով խորհրդարանի դերը:

Պարոն Ռուստամյանը ներկայացրեց հանձնաժողովի տեսակետը Հայաստանի արտաքին քաղաքականության զարգացման ուղղությունների շուրջ:

Պարոն Ռուստամյանի կարծիքով Հարավկովկասյան տարածաշրջանը պետք է գտնի անվտանգության նոր համակարգ, որը ընդունելի կլինի տարածաշրջանի բոլոր երկրների կողմից եւ հիմք կծառայի տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման:Նա նշեց, որ Եվրոպային ինտեգրումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունն է եւ այն հիմնական վեկտորը, որով արտաքին քաղաքակությունը իրականացվում է: Անդրադառնալով Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններին պարոն Ռուստամյանը նշեց, որ անցումային փուլում ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները Հայաստանը դիտում է որպես իր ազգային անվտանգության, տարածքային անվտանգության կարեւոր բաղադրիչներից մեկը:

ՆԱՏՕ ԽՎ-ի Ապագա անվտանգության ու պաշտպանական կարողությունների ենթահանձնաժողովի նախագահ Վահիթ Էրդեմը նշեց, որ այս օրերին տարբեր հանդիպումներ են ունեցել, որտեղ քննարկվել են Հայաստան -ՆԱՏՕ համագործակցությանը, ժողովրդավարությանը, անվտագության եւ պաշտպանության ոլորտի բարեփոխումներին ահաբեկչության դեմ պայքարին, տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: Նա նշեց, որ Եվրոատլանտայն տեսանկյունից Հարավային Կովկասի երկրները ռազմավարական նշանակություն ունեն`  եվրոատլանտյան տարածաշրջանի անվտանգության առումով: Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը կարեւոր են ռուսական եւ եվրոպական շահերի համար: Այս երկու շահերը չպետք է որեւէ հակամարտությանտեղիք տան, քանի որ Ռուսաստանը ՆԱՏՕ-ի հետ գործընկերություն ունի. գործում է ՆԱՏՕ- Ռուսաստան մշտական հանձնաժողով: Նրա կարծիքով համագործակցությունը եւ երկխոսությունը այն կարեւոր գործիքներից են, որոնք կխթանեն փոխգործակցությունը: Թուրք պատգամավորը նշեց, որ առաջին կարեւոր խնդիրներից մեկը Հարավկովկասյան երկրների ժողովրդավարացումն է, որի կարեւորագույն տարրերից է ազատ եւ ժողովրդավարական ընտրությունների անցկացումը եւ Հայաստանի առաջնային խնդիրներից է լինելու 2007 -2008 թվականներին համապետական ընտրությունների եվրոպական չափանիշներին համապատասխան անցկացումը: Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության խնդրին, նա նշեց, որայն պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով եւ երկխոսությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետք է զարգանա: Թուրքիան պատրաստ է աջակցել այդ երկխոսությանը, որ ԼՂ խնդիրը կարգավորվի խաղաղ եղանակով, առանց հետագա հակամարտության:Նրա կարծիքով հակամարտությունը շատ լուրջ արգելք է երկու երկրների հետագա զարգացման համար:

Պատասխանելով Հայաստան-ՆԱՏՕ եւ Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացմանը, այս համատեքստում Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին առնչվող հարցերին, պարոն Հովհաննիսյանը նշեց, որ խորհրդային տարիներից ՆԱՏՕ-ն Հայաստանում ընկալվում էր որպես ռազմական մի կազմակերպություն, որը միավորվել է պահպանելու համար եվրոպական, դեմոկրատական արժեքները եւ հաստատությունները: Հետո հասկանալի է դարձել,որ շատ երկրներ ՆԱՏՕ են գնում ոչ թեայդ արժեքները իրենց համար հիմնական լինելու պատճառով, այլ ավելի պաշտպանված լինելու, տանիք գտնելու նպատակով, «Ակնհայտ է, որ Արեւելյան Եվրոպայի երկրները, որոնք դարձան ՆԱՏՕ-իեւ ԵՄ անդամ, հավասարաչափ պատրաստ չէին այդ առաքելությանը: Ի տարբերություն այլ, այդ թվում նաեւ մեր հարեւան երկրների, Հայաստանը գտնում է, որ նպատակը անդամակցելը չպետք է դարձնել,այլսեփական երկիրը եվրոպական չափանիշներին հասցնելը, որպեսզի անդամակցությունը բնական, այլ ոչ թե արհեստական լինի»:

Պարոն Հովհաննիսյանը նշեց, որ Հայաստանը հանդիսանում է Կոլեկտիվ Անվտանգության Պայմանագրի կազմակերպության մաս, որը ոչ այնքան ռազմական բնույթի է, որքան հակաահաբեկչական եւ ներքին անվտանգությունը ապահովող, եւ այնուամենայնիվ ՆԱՏՕ-ին անդամակցությունը, Հայաստանի համար նշանակում է այդ կազմակերպության հետ հարաբերությունների վերանայում, ինչին Հայաստանը այսօր պատրաստ չէ:

Պատասխանելով Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Ֆրենք Քուքի այն հարցին, թե որոնք են Հայաստանին սպառնացող վտանգները, Վահան Հովհաննիսյանը մատնանշեց Թուրքիան, որը տարիներ շարունակ շրջափակման է ենթարկել Հայաստանը եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու դիմացդ նում է այնպիսի նախապայմաններ, որոնք հարաբերությունների բարելավումը դարձնում են անհնարին. հրաժարվել հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետապնդումից, հայկական ուժերը դատարկել Ղարաբաղից, ինչը նշանակում է, որ հայ ամբողջ բնակչությունը պետք է դատարկի Լեռնային Ղարաբաղը եւ, վերջապես, Թուրքիայի տարածքային ամբողջականության ճանաչման խնդիրը, ինչը Հայաստանը պաշտոնապես երբեք չի էլ վիճարկել, որովհետեւ գոյություն ունի Կարսի պայմանագիրը, որը դեռ ոչ ոք չի վերանայել: Թուրքիան շարունակաբար խախտում է Կարսի համաձայնագիրը, մասնավորապես 17 եւ 19 կետերը, ըստ որի երկաթգիծը եւ հաղորդակցության այլ միջոցները պետք է պահպանվեն` ապահովելով մարդկանց եւ ապրանքների ազատ, տարանցիկ տեղափոխումը առանց խոչընդոտների: Հայաստանի անկախացումից հետո` հրաժարվելով դիվանագիտական կապեր հաստատել մեր երկրի հետ, Թուրքիան անընդհատ խախտել է Կարսի համաձայնագրի այն կետը, ըստ որիպետք հյուպատոսական կոնվենցիաներ կնքվեն կողմերի միջեւ: «Թուրքիան անընդհատ  Հայաստանից պահանջելով վերահաստատել հավատարմությունը Կարսի պայմանագրին, ակամայից նկատելի է դարձնում սեփական կասկածները այդ պայմանագրի նկատմամբ: Եվ դա հասկանալի է, քանի որ Կարսի պայմանագիրը ամբողջությամբ հիշեցնում է Մոլոտով-Ռիբենտրոպ պակտը, որով նացիստներն ու բոլշեւիկները բաժանեցին գրավված Լեհաստանը: Ճիշտ նույն կերպով 1921 թ. Լենին-Աթաթուրք համաձայնագրով /Մոսկվայի պայմանագիր, որը վերահաստատվեց Կարսում/ Թուրքիայի եւ Սովետական Ռուսաստանի միջեւ բաժանվեց համատեղ ագրեսիայի հետեւանքով գրավված Հայաստանը»:

Պարոն Հովհաննիսյանի կարծիքով Թուրքիայի ՆԱՏՕ -ի անդամ լինելը Թուրքիայի հարեւաններին նրա ագրեսիայի զոհ դառնալուց չի փրկում, որովհետեւ առկա է Կիպրոսի ճակատագիրը:

Պարոն Ռուստամյանը պատասխանելով Ժողովրդավարական կառավարման հարցերի ենթահանձնաժողովի նախագահ, Բուլղարիայի ներկայացուցիչ Չեթին ԿազակիՀայաստանի վարած կոմպլեմենտար քաղաքականությանըվերաբերող հարցին` նշեց, որ փոխլրացման քաղաքականությունը այսօր Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնադրույթներից մեկն է, այն ելակետն է, որի վրա կառուցվում է մեր արտաքին քաղաքականությունը: Անցումային շրջանում գտնվելով` Հայաստանը ունեցել է անվտանգության մի համակարգ, այժմ անհրաժեշտություն է առաջացել նոր անվտանգության համակարգի եւ անցումային շրջանում երկրի արտաքին զարգացումը պետք է իրականացվի անվտանգ, ինչը տրամաբանական պահանջ է: Անվտանգ զարգացում իրականացնելու համար անհրաժեշտ է նվազագույն երաշխիքների ծավալ, որը ապահովելու համար պետք է կարողանալ հարաբերվել բոլոր երկրների հետ այնպես, որ այդ ծավալը չնվազի: Կոմպլեմենտարիզմը Հայաստանի համար այլընտրանք չունի, եւ եթե մի օր ձեւավորվի անվտանգության նոր համակարգ, ապա այդ ժամանակ կարող են վերանայվել արտաքին քաղաքականության առաջնահերթությունները: Պարոն Ռուստամյանը նշեց, որ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները տեղավորվում են այդ համատեքստի մեջ: Հայաստանը չի ուզում ձեւական բնույթ տալ եւ այս կամ այն հարաբերությանը, կարեւորը Եվրամիության արժեքները լիարժեք ընդունելն է, ոչ թե ձեւական Եվրամիության անդ ամ դառնալը: ԱյսօրՀայաստանը ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները իրականացնում ԱԳԳԾ-ի միջոցով:

Անդարադառնալով ղարաբաղյան հակամարտության հիմնախնդրին, պարոն Ռուստամյանը նշեց, որ Հայաստանը հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակիցն է եւանհրաժեշտ համարեց հարցի համակողմանի եւ ամբողջական ուսումնասիրությունը` հիմնված բացառապեսփաստերի վրա: Պարոն Ռուստամյանն անընդունելի համարեց, որ Ղարաբաղը ներկայացվում է որպես հակամարտության առարկա, այլ ոչ թե մասնակից եւղարաբաղյան հարցը դիտվում է իբրեւ վեճ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Պարոն Ռուստամյանը անհրաժեշտ համարեց Ղարաբաղի մասնակցությունը բանակցային գործընթացում: « Ադրբեջանը բացարձակապես մերժում է բանակցել հակամարտության իրական կողմ հանդիսացող ԼՂ-ի հետ: Քանի դա տեղի չի ունեցել, խոսել բանակցությունների արդյունավետության մասին, ուղղակի անիմաստ է»:  «Այն ինչ տեղի է ունենում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ, կարելի է համարել կոնսուլտացիաներ, իրական բանակցությունների լուրջ նախապատրաստություն, բայց քանի դեռ ղարաբաղյան կողմը իր մոտեցումները չի ներկայացրել այդ սեղանի շուրջ, խոսել, որ հակամարտությունը կարող է կարգավորվել բանակցություների միջոցով, ուղղակի անիմաստ է: Հայաստանի վրա պարտավորություններ են դրվում, որոնց կրողը Հայաստանը չի: Հայաստանը ունի իր տեղը եւ դերը այդ ամբողջ հակամարտության մեջ, եւ այդ տեղը եւ դերը եղել է մեկը`  Հայաստանը ներքաշվել է այդ պրոբլեմի մեջ` ԼՂ ինքնորոշման հարցը բարձրացնելու հետ կապված հակամարտություն առաջանալու ընթացքում»,- ասաց պարոն Ռուստամյանը: «Հայաստանը չի կարող որոշել զորքերը դուրս բերել ԼՂ-ի շուրջը գտնվող տարածքներից: Դա ԼՂ-ի ժողովրդի ինքնորոշումը այսօր փաստացի ապահովող միակ վստահելի երաշխիքն է եւ չի կարող առանց ԼՂ-ի ժողովրդի կամքը հարցնելու`  Հայաստանը ինքնուրույն որոշում կայացնել այդ խնդրի վերաբերյալ»:

Պարոն Ռուստամյանը նշեց, որ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը խորհրդարանական լսումների արդյունքում ձեւավորել է ամբողջական եզրակացություն, որով հայկական կողմը ներկայացնում է իր մոտեցումները ղարաբաղյան հակամարտության խնդրի կարգավորման վերաբերյալ:

Պատգամավոր Սամվել Նիկոյանը նշեց, որ Հայաստանի ազգային անվտանգության սպառնալիքներից է նաեւ Ադրբեջանի հետ սառեցված հակամարտությունը: Նա նշեց, որ Ղարաբաղը կամայականորեն հանվել է Խորհրդային Միության կողմից Հայաստանի կազմից եւ վերադարձվել Հայաստանին ԽՍՀՄ փլուզումից հետո, այն պատերազմի արդյունքում, որը նախաձեռնել էր Ադրբեջանը:

Կլոր սեղանի ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:


14.06.2006
Խորհրդարանականներին ներկայացվեց 2005 թվականի պետական բյուջեի կատարողականը
Ազգային ժողովի հունիսի 14-ի նիստում պատգամավորները  քվեարկությամբ վավերացրին «ՀՀ եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ 4159-AM զարգացման վարկի (Վերականգնվող էներգետիկայի ծրագիր)» համաձայնագիրը: Այնուհետեւ շարունակվեց նախորդ նիստում ընդհատված «Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտար...

14.06.2006
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգը
1. ա) Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին բ) «Եկամտահարկի մասին»  ՀՀ օրենքում փոփոխություններկատարելու մասին (քվեարկություն) 2.  ա) Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին բ) ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններեւ լրացում կատարելու մասին գ) ՀՀ քրե...

14.06.2006
Ընտրվեց հանձնաժողովի փոխնախագահ
Հունիսի 14-ին տեղի ունեցավ Աժ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական  հանձնաժողովի հերթական նիստը, Մնացական Պետրոսյանի նախագահությամբ, օրակարգում ունենալով փոխնախագահի ընտրության հարցը: Հանձնաժողովի նախագահ Մնացական Պետրոսյանն առաջադրեց ՀՀԿ խմբակցության եւ սոցիալակ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am