National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
9.6.2006

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
09.06.2006
ՆԱՏՕ-ի ԽՎ համատեղ պատվիրակությունները Հայաստանում

Հունիսի 12-14-ը Հայաստանում կլինեն ՆԱՏՕ-ի Խորհրդարանական Վեհաժողովի Պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի Ապագա անվտանգության ու պաշտպանական կարողությունների ենթահանձնաժողովի եւ Անվտանգության քաղաքացիական չափման հանձնաժողովի ժողովրդավարական կառավարման ենթահանձնաժողովների համատեղ պատվիրակությունները:

Հունիսի 12-ին ԱԺ-ում նախատեսված են պատվիրակության հանդիպումները ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ ԱԺ ասոցիացված պատվիրակության, ԵԱՀԿ փոխդեսպան Ֆ.Քրամփի, ռազմական կցորդ Կ.Հոֆսթրայի եւ արտաքին գործերի նախարարության ԵԱՀԿ բաժնի վարիչ Վ. Ներսիսյանի հետ:

Նույն օրը հանդիպումներ կլինեն ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի, ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանի, կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի անդամ, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մանուկ Թոփուզյանի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Հունիսի 13-ին նախատեսված ենհանդիպումներ ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հետ:Պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի Ապագա անվտանգության ու պաշտպանական կարողությունների ենթահանձնաժողովի անդամները կհանդիպեն ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Միքայել Հարությունյանի հետ եւ կայցելեն ռազմակայաններ, իսկ Անվտանգության քաղաքացիական չափման հանձնաժողովի ժողովրդավարական կառավարմանենթահանձնաժողովի անդամները կհանդիպեն ՀՀ կառավարությանն առընթեր Արտակարգ իրավիճակների վարչության պետ Էդիկ Բարսեղյանի եւ ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի հետ: Նախատեսված է հանդիպում նաեւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Հունիսի 14-ին ԱԺ-ում տեղի կունենա կլոր սեղան պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի եւ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների հետ` թեմաներեն են. պաշտպանության սեկտորի բարեփոխումները, տարածաշրջանային հակամարտությունները, Եվրաատլանտյան ինտեգրումը:

Նույն օրը տեղի կունենա հանդիպում նաեւ ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեսպանների հետ:

Հունիսի 14-ին համատեղ պատվիրակությունները կմեկնեն Վրաստան:


09.06.2006
2007-ի հոկտեմբերին հնարավոր է քննարկել ԵԽ մոնիտորինգի ավարտը Հայաստանում
Հունիսի 9-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց ԵԽ նախարարների կոմիտեի մոնիտորինգի Ագոյի հանձնախմբին` ԵԽ-ում Գերմանիայի մշտական ներկայացուցիչՌոլանդ Վեգեների գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցում էինԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ  ներկայացուցիչ Բոյանա Ուռումովան եւԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացու...

09.06.2006
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը
Հունիսի 9-ին տեղի ունեցան ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը: ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում` հանձնաժողովի նախագահ Մնացական Պետրոսյանի նախագահությամբ, քննարկվեց կառավարության հեղինակած «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կա...

09.06.2006
Ագոյի հանձնախումբը խորհրդարանում
Հունիսի 9-ին ԵԽ նախարարների կոմիտեի մոնիտորինգի Ագոյի հանձնախումբը` ԵԽ-ում  Գերմանիայի մշտական ներկայացուցիչ Ռոլանդ Վեգեների գլխավորությամբ խորհրդարանում հանդիպեց  ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամներիհետ:Հանդիպմանը մասնակցում էին ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ  ներկայացուցիչ...

09.06.2006
ԱԺ աշխատանքային խորհրդակցությունում
Հունիսի 9-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը:Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին ԱԺ երրորդ գումարման յոթերորդնստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծըեւ  հունիսի 12-14 -ի ԱԺ նիստերի օրակարգի նախագիծը: ԱԺ երրոր...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am