National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
7.6.2006

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
07.06.2006
Ավարտվեց «ՀՀ 2005 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի կատարման հաշվետվության քննարկումը ԱԺ մշտական հանձնաժողովներում

Հունիսի 7-ին Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի եւ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեց գիտության, կրթության, մշակույթի, տեղեկատվության եւ սպորտի ոլորտներին վերաբերող «ՀՀ 2005 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի կատարման հաշվետվությունը:

ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանը տեղեկացրեց, որ 2005 թ. ՀՀ պետական բյուջեի ընդհանուր ծախսերի 14,6 տոկոսն ուղղվել է կրթության եւ գիտության ոլորտի ֆինանսավորմանը` կազմելով ավելի քան 60,8 մլրդ դրամ: Հաշվետու տարում պետական բյուջեից 249,4 մլն դրամ հատկացվել է ոլորտում պետական կառավարում իրականացնող մարմնի` ՀՀ կրթության եւ գիտության նախարարության համակարգի պահպանմանը:

Խմբի ծախսերի 73 տոկոսն ուղղվել է հանրակրթության համակարգին` կազմելով շուրջ 44,4 մլրդ դրամ: 2004 թ. համեմատ հանրակրթության բնագավառում բյուջետային ծախսերն ավելացել են 29,1 տոկոսով, ինչը հիմնականում պայմանավո րված է ուսուցիչների եւ վարչական աշխատողների աշխատավարձերի բարձրացմամբ, դպրոցների կոմունալ եւ հիմնանորոգման ծախսերի աճով:

Հատուկ ընդհանուր կրթության ծախսերը կազմել են 3,5 մլրդ դրամ, նախնական մասնագիտական (արհեստագործական)  կրթության համակարգի պահպանման վրա ծախսվել է 669,4 մլն դրամ, միջին մասնագիտական կրթական հաստատությունների պահպանման վրա` 1,4 մլրդ դրամ:

Հաշվետու ժամանակաշրջանում պետական բյուջեից ավելի քան 4,3 մլրդ դրամ է տրամադրվել բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության ծրագրերին` ամբողջովին ապահովելով ծրագրային հատկացումները,4,1 մլրդ դրամ տրամադրվել է գիտության բնագավառին, որը նախորդ տարվա համեմատ 24,2 տոկոսով կամ 804,8 մլն դրամով ավել է:

2005 թվականին ՀՀ պետական բյուջեից մշակույթի, տեղեկատվության, սպորտի եւ կրոնի ծրագրերի ֆինանսավորմանը հատկացվել է 10,4 մլրդ դրամ, որը նախորդ տարվա համեմատ 1,9 մլրդ դրամով ավել է:

Սպորտի բնագավառին հատկացվել է 1,1 մլրդ դրամ, հեռուստառադիոհաղորդումների գծով պետական բյուջեի ծախսերը կազմել են 3,1 մլրդ դրամ:

ՀՀ գիտության եւ կրթության նախարար Լեւոն Մկրտչյանը հիմնականում ներկայացրեց կրթական բարեփոխումների ծրագրերի ընթացքը եւ ի պատասխան պատգամավորների հարցերին` նշեց վարկային ծրագրերի կատարման որոշակի թերացումներ,որոնք վերաբերում են համակարգչային ցանցի ներդրմանը, ավարտական դասարանները քննություններին նախապատրաստելուն, քննական միասնական համակարգին անցնելուն, որոնք ֆինանսավորում է Համաշխարհային բանկը: Պարոն Մկրտչյանի գնահատմամբ` դպրոցների կառավարումը կատարելագործելու առումով անելիքներ շատ կան. ձեւը որոշված է, բայց բովանդակությունը դեռեւս հստակեցված չէ: Տեղական ինքնակառավարման մարմինների հետ աշխատանք պետք է տարվի, որ դպրոցական խորհուրդների կազմում չընդգրկվեն հարցին անտեղյակ մարդիկ:

ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Հասմիկ Պողոսյանը ներկայացրեց մշակույթի տարբեր ոլորտների` 2005 թ. բյուջետային հատկացումները` տեղեկացնելով, որ գրադարանների պահպանման ծախսերը կազմել են 601,3 մլն դրամ, թանգարանների եւ ցուցահանդեսների պահպանման ծախսերը` 1,1 մլրդ դրամ, 96,8 մլն դրամ է հատկացվել մշակույթի տների, ակումբների եւ կենտրոնների ֆինանսավորմանը, արվեստի ծրագրերի ֆինանսավորմանը տրամադրվել է 1,7 մլրդ դրամ, կինեմատոգրաֆիային`447,6 մլն դրամ, հուշարձանների եւ մշակութային արժեքների վերականգնման ու պահպան ման նպատակով հատկացվել է 527,3 մլն դրամ:

ՀՀ ֆիզկուլտուրայի եւ սպորտի կոմիտեի, ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի, ՀՀ ռադիոյի եւ հեռուստատեսության խորհրդի ներկայացուցիչները համառոտ ներկայացրին իրենց ոլորտներում 2005 թ. կատարված բյուջետային հատկացումներն ու կատարված աշխատանքները:

ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվեցինպետական ներդրումային ծրագրերի կատարման արդյունքները,2005 թ. հարկային եւ մաքսային քաղաքականության ուղղությունները, եկամուտների ձեւավորման աղբյուրները: Նիստը վարում էր հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

Տարբեր ոլորտներում պետության ներդրած գումարների եւ իրականացված ծրագրերի մասիննիստում տեղեկություններ ներկայացրին ֆինանսների եւ էկոնոմիկային փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը եւ ճյուղային գերատեսչությունների ներկայացուցիչները:Ծրագրով նախատեսված ծախսերը կատարվել են գրեթե ամբողջությամբ. թերակատարումները պայմանավորված են արտաքին վարկային միջոցների թերի ֆինանսավորմամբ:

Առեւտրի եւ տնտեսական զարգացմաննախարարությանն ուղղված ծախսերը կատարվել են 93 տոկոսով:Ամբողջությամբ ֆինանսավորվել է փոքր եւ միջին ձեռնարկատիրությանը պետականորեն աջակցելու ծրագիրը` այս նպատակով հատկացվել է նախատեսված 300 մլն. դրամը: Այս ժամանակահատվածումգրանցվել է 9.500 նոր փոքր եւ միջին ձեռնարկություն: Նախագծահետախուզական աշխատանքներին նախորդ տարի ուղղվել է 1,3 մլրդ. դրամ: Լեռնահանքային արդյունաբերության եւ երկրաբանական-հետախուզական բնագավառին` ծրագրային 27 մլն. դրամը:Քաղաքաշինության նախարարության պահպանման փաստացիծախսերը կազմել են 226 մլն. դրամ` ծրագրով նախատեսվածիավելի քան 96 տոկոսը: Գրեթե 100 տոկոսովէ ֆինանսավորվել կրթական հաստատությունների հիմնանորոգման գործընթացը: Գյուղատնտեսության ոլորտին հաշվետու տարումհատկացվել է 260 մլն. դրամ` ապահովելով 99 տոկոս կատարողական: Անասնաբուժության եւ հակահամաճարակայինմիջոցառումների իրականացմանն ուղղվել է 1,2 մլրդ. դրամ եւ իրականացվել 6 ծրագիր:Ծրագրված ողջ գումարը` 458 մլն. դրամի չափով, օգտագործվել էանտառների պահպանության եւ վերականգնման նպատակով: Այս ծախսային հոդվածում զգալի աճ է արձանագրվել. անտառային տնտեսությանը, 2004 թ. համեմատությամբ, տրամադրվել է 87 տոկոսով ավելի գումար: Բույ սերի պաշտպանության ծրագրերինհատկացվել է 136 մլն. դրամ, ինչը թեեւ ապահովում էծրագրային ցուցանիշն ամբողջությամբ, բայց զիջում է 2004 թ. ցուցանիշին 45 տոկոսով: Հողերը բարելավելու նպատակով ծախսվել է2,9 մլրդ. դրամ: Այստեղ արձանագրվել է 27 տոկոսի թերակատարում. չի ստացվել ոռոգման համակարգերի զարգացման ծրագրի իրականացման համար Համաշխարհային բանկի միջոցների մի մասը:Ի տարբերություն այլ բնագավառների, տրանսպորտի եւ կապի համակարգում 2005 թ. արձանագրվել է ծախսերի գերակատարում` 103,7 տոկոս կատարողականով:Այս ցուցանիշին հասել են ՀԲ կողմից իրականացվող` տրանսպորտի վարկային ծրագրի գերակատարման հաշվին:Նախորդ տարվա ընթացքում 10 մլրդ դրամով հիմնանորոգվել ենպետական նշանակության ավտոճանապարհներ, որը 4 անգամ ավելիէ 2004-ի նույնանուն ցուցանիշից:Այս ավտոճանապարհների պահպանման ու շահագործման ծախսերը կազմել են 4,4 մլրդ. դրամ:«Երեւանի համաքաղաքային նշանակության ծախսեր» հոդվածով նախատեսված 2,6 մլրդ. դրամը հատկացվել է ամբողջությամբ: Մայրաքաղաքում վերանորոգվել է 3 կամուրջ, 3 հենապատ եւ 260 փողոց: Տրանսպորտի եւ կապի նախարարությանն ու քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը պահպանման նպատակով հատկացվել է 243 մլն. դրամ: Վառելիքաէներգետիկ բնագավառի ծախսերը 2005 թ. կազմել են 3,6 մլրդ. դրամ` ծրագրվածի գրեթե կեսը: Ծրագրերի մեծ մասը նախատեսված է եղել իրականացնել վարկային եւ դրամաշնորհային արտաքին միջոցներով, որոնքչեն ստացվել:Մասնավորապես թերակատարվել է ՀԲ աջակցությամբ իրականացվող` էլեկտրահաղորդման գծերի եւ բաշխիչ ցանցերի վերականգնման ծրագիրը: Էներգետիկայի նախարարության եւ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովիպահպանմաննպատակով պետբյուջեից տրամադրվել է466 մլն. դրամ:

Հարկային ծառայության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանըներկայացրեց 2005 թ.բյուջեի մուտքային մասը:Բյուջետային մուտքերն անցյալ տարի սպասվածից շատ են եղել` ծրագրված 345 մլրդ. դրամի դիմաց ստացվել է 374,7 մլրդ. դրամի եկամուտ եւ պաշտոնական տրանսֆերտ:Սա2004 թ. համանուն ցունանիշը գերազանցում է24 տոկոսով: Հարկային եկամուտներըկազմել են 304 մլրդ. դրամ եւ ունեցել համաչափ վարքագիծ: Պրն. Ալավերդյանը նշեց, որ հարկային դրույքաչափերի փոփոխություն չի եղել եւ որ եկամուտների աճը պայմանավորված է տնտեսական աճով եւ վարչարարության բարելավմամբ: Աննախադեպցուցանիշ է արձանագրվել շահութահարկի գծով.թե տեսակարար կշռով եւ թե բացարձակ մեծությամբ հարկային եկամուտներում առաջին տեղն է զբաղեցրել հենց այս հարկատեսակը:Բյուջե էմուտքագրվել 46 մլրդ. դրամ` 2004 թ. համեմատությամբ 14,5 մլրդ. դրամով ավելի շահութահարկ: Թերակատարվել են երկու հարկատեսակ` ակցիզայինը եւ պարզեցվածը: Առաջինը` պայմավորվածդոլարի փոխարժեքի անկմամբ (նվազել են ծխախոտի իրացումից եւ բենզինի ներմուծումից ստացվող մուտքերը): Երկրորդ թերակատարումը պայմավորված է 2005 թ. պարզեցված հարկ վճարողների դաշտն օրենքով փոքրացնելու հանգամանքով:Նախորդ տարի գրանցվել է նաեւ պարտադիր սոցիալական վճարների գանձման ամենաբարձր ցուցանիշը: Այդ տարի առաջին անգամ հարկային մեխանիզմներով հարկային մարմինն է իրականացրել վճարների հավաքագրմ ան գործընթացը:Բյուջետային մուտքերի5,4 տոկոսը, ըստմաքսային պետական կոմիտեի նախագահի տեղակալ Գագիկ Խաչատրյանի, ապահովվել են մաքսատուքի հաշվին: Գումարային արտահայտությամբ` 16,5 մլրդ. դրամ:

Հանձնաժողովի փոխնախագահ Վահրամ Բաղդասարյանը հարց բարձրացրեց, թե ինչո՞վ է պայմանավորված հարկային եւ մաքսային մուտքերի հարաբերակցության փոփոխությունը հօգուտ հարկայինի:Այսօր շուրջ 40 մլրդ. դրամով ավելի են հարկային մարմնի կողմից հավաքագրվող գումարները, մինչդեռ2001 թ. մաքսային մարմինն է բյուջե մուտքագրել 1 մլրդ. դրամով ավելի գումար: Արմեն Ալավերդյանը պարզաբանեց, որ հարկային եկամուտներն ավելացել են նախ տնտեսական աճի հաշվին: Հանրապետության 135 հազար տնտեսավարողների միայն 10 տոկոսն է զբաղվում ներմուծմամբ. հիմնական մասը ներքին արտադրողներ են: Շահութահարկիավելացումը եւս նպաստել է հարկային մուտքերի ավելացմանը: Կան նաեւ ապրանքատեսակներ, օրինակ` թռչնի միսը եւ ձուն, որոնց ներմուծման ծավալները զգալի նվազել են` պայմանավորված տեղական արտադրության զարգացման հետ:

2005 թ. բյուջեի կատարման հաշվետվության քննարկումները խորհրդարանական հանձնաժողովներում ամփոփվեցին:


07.06.2006
ՍԾՏՀ ԽՎ 27-րդ լիագումար նիստը Երեւանում
Հունիսի 7-ինԱզգային ժողովի նիստերի դահլիճում աշխատանքները սկսեց ՍԾՏՀ ԽՎ գլխավոր վեհաժողովի 27-րդ լիագումար նիստը` ԱԺ նախագահ, ՍԾՏՀ ԽՎ նախագահ Տիգրան Թորոսյանի նախագահությամբ: Նիստին մասնակցում էին Ալբանիայի, Ադրբեջանի, Բուլղարիայի, Վրաստանի, Հունաստանի, Մոլդովայի, Ռումինիայի, Ռուսաստանի, Թուրքիայի, ...

07.06.2006
Համագործակցություն տնտեսական օրենսդրությունը համապատասխանեցնելու գործընթացում
Հունիսի 7-ին ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանի գլխավորությամբ` Բիզնեսի եւ պառլամենտի միջազգային ասոցիացիայի կոորդինացնող խմբի անդամները հանդիպեցին Եվրախորհրդարանի փոխնախագահ Էդվարդ Մակմիլան-Սքոթի հետ:Խմբում ընդգրկված են պատգամավորներ Ազգային ժողովի խումբ-խմբակցություններից: Եվրախորհրդարանի փոխնախագա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am