National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
5.6.2006

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
05.06.2006
Խորհրդարանի հանձնաժողովներում քննարկվում է 2005 թ.բյուջեի կատարողականը

Ազգային ժ ողովի մշտական հանձնաժողովներիհամատեղ նիստում հունիսի 5-ին սկսվեցին 2005 թ. բյուջեի կատարման հաշվետվության քննարկումները: Նիստը նախագահում էր ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, քննարկումներին մասնակցում էին խորհրդարանի նախագահ Տիգրան Թորոսյանը եւ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, պատգամավորներ, կառավարության անդամներ: Նիստի օրակարգում բյուջեի կատարման հաշվետվությունն էր,փաստաթղթի վերաբերյալ Կենտրոնական բանկի եւ Վերահսկիչ պալատի եզրակացությունները: Պատգամավորներին ներկայացվեց նաեւ ԿԲ բյուջեի կատարման հաշվետվությունը:

Խորհրդարանականներին հաշվետու տարվա բյուջեի կատարման պատկերը ներկայացրեց ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը:2005 թ., ինչպես նախորդող երեք տարիներին, գրանցվել էտնտեսական աճի երկնիշ ցուցանիշ` 14 տոկոս: Նախորդ տարի առաջին անգամ հաջողվել էգերազանցել 1989 թ. ՀՆԱ-ի մակարդակը` 14,1 տոկոսով: Հարկային եկամուտների եւ համախառն ներքին արդյունքի հարաբերակցությունը, 2004 թ. համեմատությամբ, բարելավվել է 0,3 տոկոսով:Գլխավորգանձապետըտեղեկացրեց, որ տնտեսական եւ հարկաբյուջետային ոլորտներում իրականացվող քաղաքականությունը դրականորեն է ազդել բնակչության եկամուտների աճի վրա. միջին աշխատավարձը, 2004-ի համեմատությամբ, ավելացել է 17,3 տոկոսով, բյուջետայինհամակարգում գրանցվել է աշխատավարձի23,6 տոկոս աճ: Պետական ներդրումները, ըստ կառավարության ներկայացրած հաշվետվության, նախորդ տարի կազմել են 38,4 մլրդ. դրամ եւ ուղղվել հիմնականում տրանսպորտային ենթակառուցվածքների, ոռոգման համակարգի զարգացմանն ու դպրոցների հիմնանորոգմանը: Ընդհանուր տարեկան ներդրումները աճել են 31 տոկոսով: Տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթով ծրագրված էր 375 մլրդ. դրամի եկամուտ եւ դրամաշնորհ.փաստացիբյուջե է մուտքագրվել374 մլրդ. դրամ:Հարկային եկամտային մուտքերը հաշվետու տարում ավելացել են24 տոկոսով` պայմանավորված ոչ թե հարկատեսակների դրույքաչափերի ավելացմամբ, այլ տնտեսական աշխուժությամբ եւհարկահավաքման վարչարարության բարելավմամբ: Բարձրացել է նաեւ հարկային գերավճարներ արձանագրած տնտեսավարողներին հարկերի վերադարձման ցուցանիշը. պետությունը այս ժամանակահատվածում վերադարձրել է 16,2 մլրդ դրամ` նախորդ տարվա համեմատությամբ կրկնակի ավելի:Բյուջեի ծախսային մասը կատարվել է97,1 տոկոսով` բյուջետային միջոցներից նախորդ տարի ծախսերին է ուղղվել 417,5 մլրդ. դրամ: 12 մլրդ. դրամի շեղումը Ատոմ Ջանջուղազյանը բացատրեցարտաքին աղբյուրների` վարկերի ու դրամաշնորհներիհաշվինիրականացվող ծրագրերի թերակատարմամբ:Մասնավորապես չի ստացվել Համաշխարհային բանկի`Աղքատության կրճատման աջակցության երկրորդ վարկի մասնաբաժինը`10 մլրդ դրամը: Առանձին դեպքերում եղել են նաեւ տնտեսումներ:2004-ի համեմատությամբ` ծախսերի աճը կազմել է 25 տոկոս: Կրկին արտաքին միջոցների թերֆինանսավորմամբ պայմանավորված`բյուջե-2005-ը կատարվել է 42,8 մլրդ. դրամ պակասուրդով ` նախատեսված 54,6-ի փոխարեն:2 004 թ. համեմատությամբ` պակասուրդի ընդհանուր մեծությունն աճել է 34,8 տոկոսով:Գլխավոր գանձապետը հավաստում է, որ պակասուրդի կառուցվածքում որոշակի փոփոխություն է նկատվում. ավելացել է ներքինաղբյուրներից ֆինանսավորման ծավալը: Արտաքին պետական պարտքը անցյալ տարեվերջին եղել է 1 մլրդ. 99 մլն. դոլար: 2004 թ. նույն ժամանակահատվածում այս ցուցանիշը կազմել է 1 մլրդ. 182 մլն դոլար: Արտաքին ապրանքաշրջանառությունը, ըստ կառավարության հաշվետվության, կազմել է 2 մլրդ, 718 մլն. դրամ:

Բյուջետային գործընթացում կառավարությունը որոշ նոր տարրեր է ծրագրում ներդնել: Արդեն իսկ 2005 թ.աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության միջոցովկիրառվել է ծրագրային բյուջետավորման մոդելը, երբ շեշտադրումը կատարվում է վերջնական արդյունքի վրա եւ ծախսերի կատարումը բնորոշվում է ոչ ֆինանսական ցուցանիշներով:Գործադիրը նպատակ ունի ընդլայնել այս մոդելը եւ 2006-ին կիրառել սոցիալական ուղղվածություն ունեցող գերատեսչություններում:

ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը քննարկումների ժամանակ կարծիք հայտնեց,որ թվային տվյալները կարեւոր, բայց լրացուցիչ եւ օժանդակ նյութ են բյուջեի կատարողականը ներկայացնելու համար: Դրանցով, ըստ խորհրդարանի ղեկավարի, պետք է ամրապնդվի բյուջեի բովանդակային մասը: Աժ նախագահն առավել ճիշտ է համարում ներկայացնել բյուջեի, որպեսքաղաքականփաստաթղթի, բովանդակությունը, որբյուջեի կատարման դրական միտումներն առավելճշգրիտկարտացոլի: Նաառաջարկեց լիագումար նիստում կատարողականը ներկայացնելիս հաշվի առնել այս հանգամանքը:

Ներկայացնելով ԿԲ եզրակացությունը հաշվետվության մասին` բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը նշեց կատարողականի թե դրական եւ թե բացասականկողմերը: Աղքատության կրճատման ռազմավարական ծրագրի դրույթներով առաջնորդվելը, ըստ ԿԲ նախագահի, նպաստել է տնտեսության մեջ դրական միտումների պահպանմանը: Որպես բացասական կողմ նա նշեց հարկեր-ՀՆԱ հարաբ երակցության շեղումը ծրագրվածից: ԿԲ նախագահն առաջարկում է ուսումնասիրել շեղման պատճառները եւօգտակար է համարում, որ բյուջեի կատարման հաշվետվության մեջ հարկային բազայի տվյալները ներկայացվեն ըստ առանձին հարկատեսակների, ինչպես նաեւ ամրագրվի հաշվարկման մեթոդաբանությունը:Գլխավոր դրամատան ղեկավարի խոսքերով` ծախսերը բախշվել ենանհամաչափ, որի հետեւանքով գանձապետարանի միասնական հաշիվը բոլոր եռամսյակներում շեղվել է ծրագրային մակարդակից: Եթե հաջողվել է հարկերի անհամաչափությունը վերացնելու հարցում դրական տեղաշարժ ունենալ, ծախսերի հարթեցման միտումները դեռ չեն ուրվագծվում, ներկայացնում է Տիգրան Սարգսյանը: Դեկտեմբերին հատկապես սուր է զգացվել այդ անհամաչափությունը: Այդ պայմաններում լրացուցիչ խնդիրներ են առաջացել դրամավարկային կարճաժամկետ ծրագրավորման եւգնաճի կառավարմանհամար: Առաջարկվում է այս խնդրի վերլուծությանը եւս անդրադառնալ փաստաթղթում: ԿԲ նախագահը կարծում է, որ կանխիկ դրամի վարքագծի կանխատեսելիությունը մեծացնելով` հնարավոր կլինի բանկային համակարգի կառավարումը դարձնել ավելի արդյունավետ,հասնել ֆինանսական շուկայի գործունեության բարելավմանը:

Վերահսկիչ պալատի եզրակացությունը ներկայացրեց պալատի նախագահ Գագիկ Ոսկանյանը: Նա նշեց, որ ակնհայտ է` վերջին տարիներին բարելավվել են բյուջեի կատարման ցուցանիշները, այնուամենայնիվ, կան որոշ թերություններ եւ անհամապատասխանություններ օրենքով սահմանված ցուցանիշների նկատմամբ: Պալատը նույպես արձանագրել է, որ եկամուտների` առաձին հարկատեսակներով դասարկարգման բացակայությունըթույլ չի տալիս ամբողջական վերլուծություն կատարել: Պալատն ուսումնասիրել եւ պարզել է, որ, չնայած բյուջեիծախսայինմասի` 18,6 մլրդ. դրամով թերակատարմանը, 9 ծախսային ծրագրերգերակատարվել են: Կատարվել է նաեւ օրենքով չնախատեսված` 107,5 մլն. դրամի ծախս. Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի աջակցությամբիրականացվել է «Գյուղատնտեսության ծառայությունների ծրագիր»:Փոխարենը 33 ծախսային ծրագրեր չեն կատարվել: Ծախսային մասում որոշ տեղաշարժեր է կատարվելկառավարության որոշումներով. օրենսդրությամբգործադիրին վերապահված է ծախսերի 15 տոկոսի շրջանակներում փոփոխություն կատարելու իրավասություն: ՎՊ-ն արձանագրել է, որ կառավարության որոշումներով պահուստային ֆոնդի ճշտված ծախսերը ծրագրային ցուցանիշը գերազանցել են8 անգամ: Բյուջեի դեֆիցիտի կապակցությամբ պալատի նախագահնառաջարկում է դասակարգելդեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրները` ըստ ներքին, արտաքին միջոցների եւ բյուջետային միջոցների ազատ մնացորդի: ՎՊ-ի եզրակացության մեջ պետական պարտքի նվազումը բացատրվում էարտարժույթի փոխարժեքի տատանումով:

2005 թ. ընթացքում, ինչպես ներկայացրեց Տիգրան Սարգսյանը, ԿԲ-ն ստացել է 189 մլրդ. դրամի եկամուտեւ կատարել 202 մլրդ. դրամի ծախս:Բանկի բյուջեի եկամտային մասը կատարվել է 171 տոկոսով, ծախսերը` 134 տոկոսով. գերակատարումը պայմանավորել են արտարժույթի վերագնահատումից ստացված եկամուտներն ու կատարված ծախսերը:Բանկն ունեցել է շուրջ 12 մլրդ. դրամի վնաս` կապված փոխարժեքի տատանմամբ եւ դրամի արժեւորմամբ:Սա բացատրվում է այն հանգամանքով, որ բանկի ակտիվներն արտարժույթով են, իսկ պարտավորությունները` դրամով:Բանկի վարչական ծախսերը 2005 թ. կազմել են 2 մլրդ. 300 մլն.դրամ. արձանա գրվել է 588 մլն. դրամի տնտեսում: ԿԲ նախագահը կարծում է, որՀայաստանի բնուջեն հավասարակշռված է ու արտարժույթիփոխարժեքի տատանումն էական ազդեցություն չի ունենա: Նրա կանխատեսմամբ, 2006 թ. կհաջողվի գնաճը պահել 3 տոկոսի սահմաններում:

ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային ու տնտեսական եւ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացվեց սոցիալական, առողջապահության, բնապահպանության ոլորտների ֆինանսավորման պատկերը:

Ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը օրենսդիրներին ներկայացրեց նշված ոլորտների ծախսերի կառուցվածքի ընդհանուր նկարագրությունը: Կառավարության ներկայացուցիչները դրանք ներկայացրին առավել մանրամասն եւ ըստ ոլորտների:

Ըստ առողջապահության նախարար Նորայր Դավիդյանի` պետական բյուջեից առողջապահության ոլորտի ծախսերին ուղղվել է շուրջ 31.1 մլրդ դրամ` ծրագրային ցուցանիշի 90.0%-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական առողջապահական ծախսերն ավելացել են 25.9%-ով, որի հիմնական մասն ուղղվել է հիվանդանոցային եւ առաջնային բուժօգնության ծրագրերի ֆինանսավորմանը` պայմանավորված այս բնագավառում պետական պատվերի ծավալների եւ մեկ հիվանդի բուժման ծախսերի ավելացմամբ: Ըստ պարոն Դավիդյանի` 1 մլրդ դրամ հատկացվել է բուժսարքավորումներ ձեռք բերելու համար: Առողջապահական ծախսերի 46.0%-ն ուղղվել է հիվանդանոցային բուժօգնության ծրագրերի ֆինանսավորմանը: Այն կազմել է շուրջ 14.3 մլրդ` ամբողջությամբ կատարելով տարեկան ծրագիրը: Ծրագրի շրջանակում հիվանդանոցային բժշկական օգնության ծառայություններ են մատուցվել 203.3 հազար հիվանդի: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հիվանդանոցային բուժօգնության ծախսերն ավելացել են 10.3%-ով կամ 1.3 մլրդ դրամով, որը հիմնականում պայմանավորված է մանկաբարձագինեկոլոգիական բուժօգնության, բնակչության սոցիալապես անապահով եւ հատուկ խմբերում ընդգրկվածների բժշկական օգնության, ինչպես նաեւ մինչեւ 7 տարեկան երեխաներին բուժօգնության գծով պետպատվերի ծախսերի աճով:

Բնապահպանության նախարար Վարդան Այվազյանի ելույթից պարզ դարձավ, որ ոլորտը ֆինանսավորվել է ամբողջությամբ: Նա նշեց, որ հաշվետու ժամանակահատվածում բնապահպանության նախարարության ‎‎ ֆինանսավորումը` հաշվի առնելով նաեւ վարկային ծրագիրը, կազմել է 2 մլրդ 700 մլն դրամ: Ըստ նախարարի` բնության հատուկ պահպանվող տարածքների ֆինանսավորման համար նախատեսված գումարը կազմել է շուրջ 236.5 մլն դրամ, իսկ բնապահպանական այլ միջոցառումների ֆինանսավորման համար պետական բյուջեից տրամադրվել է 1.1 մլրդ դրամ կամ նախատեսվածի 65.0%-ը: Թերակատարումը հիմնականում պայմանավորված է Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող բնական պաշարների կառավարման եւ չքավորության նվազեցման վարկային եւ դրամաշնորհային ծրագրերի ցածր կատարողականով: Նախարարը նաեւ տեղեկացրեց, որ այս տարի Սեւանի մակարդակը կավելանա 41 սմ.-ով:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանը տեղեկացրեց, որ սոցիալական ոլորտին հաշվետու տարում բյուջեից հատկացվել է ավելի քան 44.1 մլրդ դրամ` ապահովելով 97.2% կատարողական: Նախարարը բյուջեի այս մասի կատարողականի շեղումը բացատրում է աղքատության նպաստների եւ կենսաթոշակների համար նախատեսված միջոցների տնտեսմամբ, ինչպես նաեւ դրամաշնորհային ծրագրերի թերակատարմամբ: 2004 թվականի համեմատ սոցիալական ոլորտի ծախսերն աճել են 26.2%-ով, կամ շուրջ 9.2 մլրդ դրամով: 2005 թվականի պետական բյուջեով սոցիալական ոլորտում առաջնությունը տրված էր աղքատության նպաստների ավելացմանը: Սոցիալական ապահովության եւ ապահովագրության բնագավառի պետական կառավարման ծախսերը կազմել են ավելի քան 832.5 մլն դրամ կամ ծրագրի 98.9%-ը եւ 23.7%-ով գերազանցել 2004 թվականի փաստացի ծախսերը: Նախարարը նշեց, որ սոցիալական ծախսերի գերակշռող մասը բաժին է ընկնում նպաստներին ու կենսաթոշակային ապահովմանը: Ըստ նրա` հաշվետու տարում կենսաթոշակային հատկացումները կատարվել են 98.7%-ով, որոնք կազմել են ավելի քան 14.3 մլրդ դրամ: Բնակչության նախատեսված պետական նպաստների գծով ծախսերը 2005 թվականին կազմել են ավելի քան 22.0 մլրդ դրամ` ապահովելով ծրագրի 98.9%-ով կատարում: 2005 թվականին չեն իրականացվել բյուջեով նախատեսված 2 նոր ծրագրեր` ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու եւ աշխատատեղեր ստեղծելու համար գործազուրկներին ֆինանսական աջակցությունը եւ աշխատաշուկայում խոցելի խմբերին աշխատանքի ընդունելու դեպքում գործատուին աշխատավարձի մասնակի փոխհատուցումը:

Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահի տեղակալ Արա Հարությունյանի ներկայացմամբ` եկամուտների եւ ծախսերի մասով 2005 թվականի հիմնադրամի բյուջեն հաստատվել է 85.3 մլրդ դրամ, որից շուրջ 20 մլրդ դրամը կատարվել է 100%-ով. այդ թվում 65.3 մլրդ-ը` սոցիալական ապահովագրության միջոցների հավաքագրումն է, որը, ըստ Արա Հարությունյանի, 1.5 մլրդ դրամով պակաս է հավաքագրվել եւ կատարողականը կազմել է 97.7%: Չնայած այդ ցուցանիշի, պարոն Հարությունյանը նշեց, որ նախորդ տարվա համեմատ այն ավելացել է 13 մլրդ դրամով: Այդ ցուցանիշը հաջողվել է ապահովել հանրապետությունում անվանական աշխատավարձի ծավալների եւ ակտիվ վճարումներ կատարող սոցիալական վճարումների թվաքանակի աճով: Ավել հավաքագրված այդ գումարը հնարավորություն է ընձեռել հիմնադրամին տարվա ընթացքում բարձրացնել կենսաթոշակների չափերը:

Հունիսի 6-ին կշարունակվեն բյուջեի կատարողականի վերաբերյալ քննարկումները խորհրդարանի պետական-իրավական եւ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովներում:


05.06.2006
Օգնել մարդկանց` գտնելու իրենց մերձավորներին
Հունիսի 5-ին ՀՀ  ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների եւ ազգաբնակչության հարցերի հանձնաժողովիՀայաստանում, Վրաստանում եւ Ադրբեջանում կորած անձանց հարցերով զեկուցող Լեո Պլատվոյետին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին պարոն Պլատվոյետի տարածաշրջանային այցի արդյունքում նա...

05.06.2006
ՍԾՏՀ ԽՎ 27-րդ լիագումար նիստը Երեւանում
Հունիսի 6-8-ը  Երեւանում տեղի կունենա Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 27-րդ լիագումար նիստը:Հունիսի 6-ին ԱԺ «Ոսկեզօծ» դահլիճում տեղի կունենան ՍԾՏՀ ԽՎ բյուրոյի 34-րդ նիստը, ապա` մշտական հանձնաժողովի 27-րդ նիստը, ՍԾՏՀ ԽՎ տնտեսական, առեւտրային, տեխնոլոգիական եւ բնապ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am