National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
1.6.2006

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
01.06.2006
Տիգրան Թորոսյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահ

Հունիսի 1-ին խորհրդարանի արտահերթ նիստն սկսեց քվեարկություններով: Ազգային ժողովն ընդունեց  նախորդ օրը քննարկված բոլոր օրակարգային հարցերը, այնուհետեւ անցավ Ազգային ժողովի նախագահի ընտրության հարցին:ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն առաջադրեց ԱԺ եւ Հանրապետական կուսակցության փոխնախագահ Տիգրան Թորոսյանի թեկնածությունը: «Ժողովրդական պատգամավոր» խմբի անդամ Հակոբ Հակոբյանն առաջարկեց Գալուստ Սահակյանի թեկնածութ յունը, նա հրաժարվեց առաջադրվել:

Որպես ԱԺ նախագահի թեկնածու ելույթ ունենալով`  Տիգրան Թորոսյանը նախընտրեց խոսել ծրագրերի մասին: Վերջին յոթ տարիների ընթացքում  նա զբաղեցրել է խորհրդարանի փոխնախագահի պաշտոնը, եւ այդ տարիները գնահատում է որպես պատվաբեր եւ պատասխանատու: Նա գտնում է, որերկրի առաջ ծառացած խնդիրների լուծման համար խորհրդարանը, որպես բարձրագույն ներկայացուցչական մարմին, ունի ամենամեծ պատասխանատվությունը:Հետեւաբար հարցին, թե արժե՞ մեկ տարվա համար առաջադրվել, նա պատասխանում է. «Արժե»: Երկրի առջեւ ծառացած խնդիրները նադասակարգեց երեք հիմնական խմբերում: Տիգրան Թորոսյանն անհրաժեշտ է համարում նախ սահմանադրական փոփոխությունները լիարժեքորեն ներդնել օրենսդրության մեջ` ասելով, որ ոչ միայն պետք է լավ Սահմանադրություն ունենալ, այլ ապահովել մեր կյանքի սահմանադրականությունը: Սաբացառիկ նշանակություն ունի հատկապես 2007 թ. խորհրդարանական եւ 2008թ. նախագահական ընտրությունների շեմին, երբ քաղաքական առումով լարված ժամանակաշրջան է սպասվում, գնահատում էԱԺ նախագահի թեկնածուն: Նա կարծում է, որ այդ կարեւոր խնդիրներին պարտավոր են անդրադառնալ ոչ միայն ընտրական շրջանից հետո եւ կորցնել երկու տարի, այլայն ժամանակահատվածը, որի համար ընտրվել են,արդունավետ օգտագործել: Երկրորդ խնդիրը,որ առանձնացրեց Տիգրան Թորոսյանը,առաջիկա ընտրություններին է վերաբերում: Միջազգային հանրությունը հարց է հնչեցնում` արդյո՞ք Հայաստանը եւ Հայաստանի ժողովուրդը կարող է միջազգային բոլոր չափանիշներին համապատաասխանող ընտրություն անցկացնել: Պրն. Թորոսյանը ցավալի եւ վիրավորական է համարում անգամ նման հարցադրումը, եւ ոչ հաստատագրումը: Նրա խոսքերով, Հայաստանըպարտավոր էանցկացնել միջազգային բոլոր չափանիշները բավարարող ընտրություններ:Եւ սա պիտի լինի ոչ միայն գեղեցիկ արտահայտություն, այլ պիտի ամրապնդվի առաջիկա ամիսներին խորհրդարանում եւ խորհրդարանից դուրս գտնվող քաղաքական ուժերի աշխատանքի արդյունքով: «Մենք այլընտրանք չունենք եւ պետք է որակապես փոխենք մեր երկրի ընթացքն ու կյանքը»,- ասում է Տիգրան Թորոսյանը: Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելը նա համարում է գործի մի փոքր մասը եւանցնումէ երրորդ խնդրին` անհրաժեշտ քաղաքական մ թոլորտի ստեղծմանը` եւ խորհրդարանում, եւ խորհրդարանից դուրս:Տիգրան Թորոսյանի գնահատմամբ` այստեղ կան լուրջ խնդիրներ, եւ անելիքներ ունեն բոլորը` իշխանության եւ ընդդիմության ներկացուցիչները, որ պարտավոր են բեկում մտցնել խորհրդարանի կյանքում,դա չի նշանակում սուր բանավեճեր չունենալ. խորհրդարանը կարեւորագույն քաղաքական ասպարեզ է, եւ այստեղ պիտի բախվեն մոտեցումները, գաղափարները, սկզբունքները: Միաժամանակ նա համոզված է, որ կա բանավեճերի մշակույթը վերանայելու անհրաժեշտություն: ԱԺ փոխնախագահը նշում է, սակայն, որ ինքը լավատես է եւ հավատում է, որ կարող են համատեղ աշխատանքովեւ կարճ ժամանակում ստեղծել այնպիսի մթնոլորտ, որըերկրին ու ժողովրդին կտա այն անհրաժեշտ հույսը, այն անհրաժեշտ բարությունը, որըկյանքում շատ հաճախ է զգացվում: Տիգրան Թորոսյանը ելույթում անդրադարձավ նաեւ բազմակուսակցական քաղաքական համակարգի ապագային:Նրա գնահատմամբ` մոտեցել ենք մի ջրբաժանի, որից այն կողմ կան լուրջ մարտահրավերներ:Բազմակուսակցական համակարգը Հայաստանում կարող է թե լիարժեքորեն կայանալ, թե լիովին փլուզվել: Այս հարցում պատասխանատվությունը, ըստ Տիգրան Թորոսյանի, առաջին հերթին կրում են խորհրդարանի քաղաքական ուժերը: Մարտահրավերները ընդհանուր են թե խորհրդարանական մեծամասնության, թե ընդդիմության, թե երկրիհամար` ասում է պրն. Թորոսյանը եւ հավելում, որ բազմակուսակցական համակարգն է, որ պետք է նշի եւ իրականացնի երկրի ապագային վերաբերող ծրագրերը: Եւ խորհրդարանում է, որ պիտի կայացվեն երկրի համար կարեւորագույնքաղաքական որոշումները: Նա վստահ է, որ բազմակուսակցական համակարգը եւ ժողովրդավարությունը մեր երկրում այլընտրանք չունեն:

Արդյո՞ք նման կարճ ժամանակահատվածում կարելի է լուծել նման բարդ հիմնախնդիրներ: Այս առիթով նա վստահություն հայտնեց որ միասին աշխատելու դեպքում հնարավոր կլինի ստեղծել այն կարեւոր հիմքերը, որոնց վրա հետագայում կկառուցվի մնացածը: Այս հիմնախնդիրները նորչեն, այս ուղղությամբ աշխատանքներարվել են, եւ պետք է դրանքշարունակվեն, գտնում է ԱԺ փոխխոսնակը: ԱԺ նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ երեքամյա աշխատանքը նա որակեց արդյունավետ ուհամերաշխ` ասելով, որ հաջողվել է միասին շատուշատ խնդիրներ լուծել: Տիգրան Թորոսյանը նշեց, որ չի ցանկանում իր ներկայացրած հարցադրումները դիտարկվեն որպեսերեք տարիներին կատարված աշխատանքին հակադրում:

ԱԺ նախագահի թեկնածուին պատգամավորները հարցեր ուղղեցին: Շավարշ Քոչարյանը հետաքրքրվեց իրենց հեղինակած` ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը եվրոպական փորձաքննուրթյան ուղարկելու հնարավորությամբ: Տիգրան Թորոսյանը պատրաստակամություն հայտնեց աջակցելայն պաշտոնապես գնահատման ներկայացնելու հարցում` ԵԽԽՎ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը ստանալու համար: Պրն. Թորոսյանը կարծում է, որ չպետք է խուսափել այլընտրանքային նախագծից: Հմայակ Հովհաննիասյանի հարցը վերաբերում էր կառավարությանը հակակշռելու` խորհրդարանի գործառույթին: Պատգամավորի գնահատականով` խորհրդարանը դարձել է գործադիրի կցորդը: Տիգրան Թորոսյանը համաձայն չէ այս գնահատականին եւ գտնում է, որ խորհրդարանի գործառույթները պետք է դիտարկել ամբողջության մեջ: Խորհրդարանը չի կարող զերծ լինել թերություններից ու սխալներից, քանի դեռ լիարժեք կայացած չէ բազմակուսակցական համակարգը, ասում է ԱԺ փոխխոսնակը: Այդ համակարգի կայունացման ճանապարհիննա խոչընդոտ է համարում1995 թ. ընդունված Սահմանադրությունը: Տիգրան Թորոսյանը կարեւոր է համարում, որ արդեն այսօր դրվենվաղվա սխալները շտկելու հիմքերը: Գագիկ Ավետյանը, մեջբերելով այն կանխատեսումը, թե 2015 թ. Հայաստանում կմնա միայն 500 հազար մարդ, ներկայացրեց իր մտահոգությունը գործազուրկների եւ աշխատողների թվաքանակի հարաբերակցության վերաբերյալ:Տիգրան Թորոսյանը կարծում է, որ ներկայացված թվերը ոչ թե կանխատեսում, այլ գուշակություն են, եւ որ Հայաստանում ժողովուրդն արդեն իսկ տեսել է հնարավոր բոլոր դժվարությունները: Նա համոզված է, որ հայերը, առանց ծայրահեղ պատճառների, երկիրը չեն լքի: Արամ Սարգսյանին անհանգստացրել էր այն փաստը, որ գործադիր եւ օրենսդիր իշխանություննե րը, Տիգրան Թորոսյանի ընտրվելու պարագայում, կլինեն մեկ կուսակցության ձեռքում: Շարունակելու՞ է պրն. Թորոսյանը կարծր վերաբերմունք ցուցաբերել այս կամ այն հարցի վերաբերյալ, հարցնում է պատգամավորը: Տիգրան Թորոսյանը եւս մեկ անգամ հաստատեց պատասխանատվությունից չխուսափելու ՀՀԿ վարքագիծը` ասելով, որ առողջ եւ առարկայական քննադատությունը միշտ օգտակար է:Մինչ այսօր էլ նա հաճախ է կառավարության հասցեին` տարբեր թերությունների համար քննադատություն հնչեցրել:Արշակ Սադոյանը փորձեց ճշտել ԱԺ նախագահի թեկնածուի տեսակետը երկիրը նպատակային ծրագրերով ղեկավարելու իր առաջարկի մասին:Պրն. Թորոսյանը կարծում է, որ Սահմանադրությամբ ամրագրված դրույթներն ու օրենքները լիարժեք են երկիրը կառավարելու համար, եւ առաջարկվող մոդելը արդյունավետ չէ: Ընտրությունների ժամանակ նաեւ էլեկտրոնային քվեարկության մեխանիզմ ներդնելու` պատգամավորի հարցին ի պատասխան նա նկատեց, որ առանց այդ համակարգը կիրառելու էլ շատ երկրների հաջողվում է անցկացնել ազատ ընտրություններ. դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է քաղաքական կամք:

Տիգրան Թորոսյանի թեկնածության վերաբերյալ տեսակետներ հայտնեցին խորհրդարանական խմբակցությունները եւ խումբը:

ՄԱԿ խմբակցությունըքվեարկելու է առաջադրված թեկնածուի օգտին: Գրիգոր Ղոնջեյանը նշեց, որ խմբակցությունըՏիգրան Թորոսյանին, որպես քաղաքական գործչի եւ մարդու, բարձր է գնահատում: Խմբակցությունը եւս, ինչպես Տիգրան Թորոսյանը, Ազգային ժողովի առաջնային խնդիրն է համարում օրենսդրության համապատասխանեցումը Սահմանադրությանը: Խմբակցությունը համոզված է, որ պրն. Թորոսյանը գիտակցում էիր պատասխանատվության մեծացումը:

«Ազգային միաբանություն» խմբակցությանղեկավարԱրտաշես Գեղամյանը տեղեկացրեց իրենցնախնական դիրքորոշման մասին` իրենք չպետք է այս ընտրությունն երին, ինչպես եւ 2003-ին, մասնակցեին: Սակայն միջազգային հեղինակավոր եւ հայկական կազմակերպությունների սոցիոլոգիական ուսումնասիրությունների արդյունքերը ստիպել են վերանայել դիրքորոշումը: Նրա տվյալներով, հանրապետության 1200 հարցված բնակիչների55 տոկոսը կարծում է, որ երկիրը սխալ ուղղությամբ է ընթանում եւ իրենց ծանր վիճակը չի փոխվել: Հարցվածները 67 տոկոսը չի վստահում խորհրդարանին, 64 տոկոսը` կառավարությանը: Խնդիրների մասին պետք է հստակ խոսել եւ սեփական պատասխանատվության չափը գիտակցել, ասում է «ԱՄ» ղեկավարը: Արտաշես Գեղամյանի գնահատմամբ, խորհրդարանի այս կազմով հնարավոր չէ լուծել երկրի առաջ ծառացած խնդիրները. այլ կլիներ պատկերը, եթե բոլոր պատգամավորները համաձայնեին դադարեցնել պատգամավորական լիազորությունները:

«Օրինաց երկի ր» խմբակցության տեսակետըներկայացրեց Արթուր Բաղդասարյանը:Նակարծում է, որ պետք է վեր կանգնել նեղ շահերից եւ ընտրել ԱԺ նախագահ: ԱԺ նախագահ չընտրելով եւ խորհրդարանի բնականոն գործունեությունը խաթարելով` կվնասվի նաեւ Հայաստանի միջազգային հեղինակությունը, ասում է ՕԵԿ նախագահը: Հատկապես, որ առաջիկայում խորհրդարանում նախատեսվում են կարեւոր միջազգային միջոցառումներ: Խմբակցությունը պաշտպանում է Տիգրան Թորոսյանի թեկնածութունը: Նա, ըստ ԱԺ նախկին նախագահի, խորհրդարանի փոքրաթիվ պրոֆեսիոնալներից  է եւ իր մարդկային ու մասնագիտական որակներով կարող է ղեկավարել խորհրդարանը: Արթուր Բաղդասարյանը տեղեկացրեց, որ խմբակցությունը մնացած թափուր տեղերը զբաղեցնելու համար նախատեսվող ընտրություններին չի մասնակց ելու:

«Գործարար» պատգամավորականխմբի քարտուղար Մեխակ Մխիթարյանն իր ելույթում նկատեց, որ Տիգրան Թորոսյանը տիրապետում է ինչպես խորհրդարանական աշխատանքի, այնպես էլ խորհրդարանական դիվանագիտության բոլոր նրբերանգներին: Խմբում կարծում են, որառաջադրված թեկնածուն հաջողությամբ կկատարի ԱԺ նախագահի լիազորությունները եւ քվեարկելու են նրա օգտին:

ՀՅԴխմբակցո ւթյունը, ինչպես ներկայկացրեց ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը, նույնպես կպաշտպանի Տիգրան Թորոսյանի թեկնածությունը:Խմբավորելով ԱԺ նախագահի լիազորություններն իրականացնելու համար պահանջվող որակները` Վահան Հովհաննիսյանն ընդգծեց կազմակերպչական ունակությունը, օրենսդրական դաշտին քաջածանոթ լինելը, միջազգային ասպարեզը ճանաչելը եւ այնտեղ ճանաչում ունենալը: Սրանք հենց այնգծերն են, որոնք, Վահան Հովհաննիսյանի գնահատմամբ, Տիգրան Թորոսյանն ունի:

ՀՀԿ խմբակցութ յանղեկավար Գալուստ Սահակյանը շնորհակալություն հայտնելով աջակցության համար` նշեց, որ Տիգրան Թորոսյանն այն մարդն է, որը կարող է լինել ԱԺ գործունեության երաշխավորը: Խմբակցության ղեկավարը համոզված է, որ նա պետությունն ավելի բարձր է դասում այլ շահերից եւ կողմնակալ վերաբերմունք երբեւէ չի ցուցաբերում:

Փակ գաղտնի քվեարկության արդյունքները, ընտրության համար տրվածմեկժամյա ընդմիջումից հետո, խորհրդարանի ամբիոնից ներկայացրեց ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը: ԱԺ նախագահի ընտրությանը մասնակցել է 97 պատգամավոր, 97-ից 2 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր: Նա հրապարակեց, որ 94 կողմ եւ 1 դեմ ձայների հարաբերակցությամբ Ազգային ժողովի նախագահ է ընտրվել Տիգրան Թորոսյանը:

Խորհրդարանի նորընտիր նախագահը շնորհակալության հայտնեց ընտրությանն ակտիվ մասնակցության եւ աջակցության համար: Նա նշեց, որ ամեն մի նման քվեարկություն շատ մեծ պարտավորություն է յուրաքանչյուրի համար: Կրկին անգամ անդրադառնալով երկրի առաջ ծառացածխնդիրներին ու մարտահրավերներին` Տիգրան Թորոսյանը վստահություն հայտնեց,որ անգամ ընտրությանը չմասնակցած գործընկերներն են ընդունում դրանց առկայությունը եւ համատեղ աշխատանքի կոչ արեց: Նա նշեց, որիրենք մեծ պարտք ունեն ժողովրդի ու պետության առաջ: ԱԺ նախագահը գտնում է, որ միասին աշխատելու եւ միասնականության պարագայում կարելի է լուծել ցանկացած հարց: Աշխատանքի եւ աջակցության դեպքում անպայման միշտ լուծում է գտնվում եւ չպետք է հուսահատվել: Իր ելույթի վերջում նա նշեց, որ ցանկանում է այս հարցի քննարկումն ավարտեն լավատեսությամբ. լավատեսությամբ, որի հիմքում աշխատանքն է:

Արտահերթ նիստը կշարունակվի հունիսի 2-ին: Նիստի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ԱԺ երկու մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցն է:


01.06.2006
Լիբանանահայ բարերարները Ազգային ժողովում
Հունիսի 1-ին Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայաստանում  գտնվող մի խումբ լիբանանահայ բարերարների:Տիկին Հակոբյանը ներկայացրեց Ազգային ժողովի գործառույթները, կառուցվածքը, օրենսդրական գործընթացները, ...

01.06.2006
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանի կենսագրությունը
Տիգրան Սուրիկի Թորոսյանը ծնվել է  1956 թ. ապրիլի 14-ին, Երեւանում: 1973-1978 թթ. սովորել է Երեւանի Պոլիտեխնիկական ինստիտուտի (Ճարտարագիտական համալսարան) Ռադիոէլեկտրոնիկայի ֆակուլտետում, միաժամանակ` 1976-1978 թթ., Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետում: Ավարտելով, ստացել է էլեկտրոնային տեխ...

01.06.2006
Ի՞նչ կարող է տալ Բելգիայի կրթական փորձը
Հունիսի 1-ին Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը հանդիպեց Բելգիայի Անտվերպենի համալսարանի ռեկտորՖրենսիս վան Լունին եւ համալսարանի միջազգային տնտեսագիտության, ղեկավարման եւ դիվանագիտության մասի վարիչ Լյուդո Քյուվերսի...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am