National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.3.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
15.03.2022
Քրեական եւ Քրեական դատավարության օրենսգրքերում առաջարկվող լրացումները մերժվել են
1 / 2

Մարտի 15-ի ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Իշխան Սաղաթելյանի, Արամ Վարդեւանյանի, Աղվան Վարդանյանի հեղինակած «Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», ««Քրեական դատավարության օրենսգրքում» լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Հիմնական զեկուցող Արամ Վարդեւանյանը, ներկայացնելով գործող օրենսգրքերում լրացում կատարելու շարժառիթը, նշել է, որ նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության սուվերեն շահերից:

Օրենսդրական փաթեթով առաջարկվում է քրեականացնել Հայաստանի Հանրապետության տարածքի կամ դրա մասի նկատմամբ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ այն սահմանափակելուն ուղղված հրապարակային արտահայտությունները, նշված հանցանքի կատարումը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը: Ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքի կամ դրա մասի՝ ՀՀ պատկանելիությունը կասկածի տակ դնելը կամ հերքելը, նշված հանցանքի կատարումը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը:

Նախագծերով առաջարկվում է վերոնշյալ գործերով որպես նախաքննական մարմին սահմանել ՀՀ ԱԱԾ-ին:

Արամ Վարդեւանյանի խոսքով՝ նախագիծը վերաբերում է նաեւ օտարերկրյա պետությունների ղեկավարներին եւ քաղաքական գործիչներին:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն առաջարկել է օրենսդրական փաթեթը վերախմբագրել եւ քրեականացնել օտարերկրյա պետությունների ղեկավարների, քաղաքական գործիչների կողմից հնչեցված հրապարակային արտահայտությունները, Հայաստանի Հանրապետության տարածքի կամ դրա մասի՝ ՀՀ պատկանելիությունը կասկածի տակ դնելը կամ հերքելը, նշված հանցանքի կատարումը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը:

Հանձնաժողովի նախագահի առաջարկն ընդունելի է հիմնական զեկուցողի համար:

Հարակից զեկուցող ՀՀ ԱԺ պատգամավոր Վահագն Հովակիմյանն ընդգծել է, որ գործող Քրեական օրենսգրքով հստակ ամրագրված է ինքնիշխանության, տարածքային ամբողջականության պաշտպանությունը: Ըստ նրա՝ քրեաիրավական ամբողջ գործիքակազմն օրենսգրքում առկա է: Պատգամավորի խոսքով՝ առաջարկվող կարգավորումները հստակեցման կարիք ունեն: Վահագն Հովակիմյանը հորդորել է դեմ քվեարկել օրենսդրական փաթեթին՝ ընդգծելով, որ նման անորոշ ձեւակերպումներով հոդված չի կարող տեղ գտնել Քրեական օրենսգրքում:

Նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարությունը ներկայացրել է բացասական եզրակացություն:

Հանձնաժողովում գործադիրի դիրքորոշումը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը: Փոխնախարարը եւս ընդգծել է, որ Քրեական օրենսգրքում առկա է 301 հոդվածը, որով պատասխանատվություն է սահմանվում պետական իշխանությունը բռնությամբ զավթելու, տարածքային ամբողջականությունը խախտելու եւ սահմանադրական կարգը տապալելու հրապարակային կոչեր անելու համար: Փոխնախարարի խոսքով՝ նման կարգավորումն ինքնանպատակ չէ, այլ բխում է կարծիքի արտահայտման ազատության սահմանադրական իրավունքը սահմանափակող միջոցների համաչափությունն ապահովելու անհրաժեշտությունից: Արդարադատության նախարարի տեղակալն ընդգծել է, որ նախագիծը խնդրահարույց է խոսքի ազատության սահմանափակման տեսանկյունից, ինչպես նաեւ իրավական որոշակիության սկզբունքին ոչ համահունչ լինելու հիմքով:

Եզրափակիչ ելույթում հիմնական զեկուցող Արամ Վարդեւանյանը շեշտել է, որ քննարկվող նախագիծը քաղաքական տարրեր չի պարունակում: Նա նաեւ պատրաստակամություն է հայտնել առաջինից երկրորդ ընթերցում օրինագիծը վերախմբագրելու, հստակեցնելու:

Հանձնաժողովն օրենքի նախագծին տվել է բացասական եզրակացություն:


15.03.2022
Նախատեսվում են օրենքի ծավալուն փոփոխություններ
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 15-ի նիստում առաջին ընթերցումով քննարկվել է ««Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակա...

15.03.2022
Ալեն Սիմոնյանը շնորհակալական նամակ է ստացել Նենսի Փելոսիից
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհակալական նամակ է ստացել Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիից: Նամակում մասնավորապես ասվում է. «Մեծարգո՛ Ալեն Սիմոնյան, հիանալի է, որ նշում ենք Հայաստանի Հանրապետության եւ Միացյալ Նահանգների միջ...

15.03.2022
Հանձնաժողովում քննարկված նախագիծը չի ստացել դրական եզրակացություն
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 15-ի հերթական նիստում քննարկել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հեղինակած ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: Աղվան Վարդա...

15.03.2022
Վկայականներ են հանձնվել «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացի մասնակիցներին
ՀՀ ԱԺ աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության  («Հետազոտական եւ վերապատրաստման» կենտրոնի) աշխատակիցները մասնակցել են ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակում կազմակերպված հինգ թեմատիկ դասընթացներին: Մարտի 15-ին տեղի է ունեցել հավաստագրերի...

15.03.2022
Ներկայացվել են կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի բնագավառներում 2021թ. իրականացված բարեփոխումները
Մարտի 15-ին Սիսակ Գաբրիելյանի նախագահությամբ կայացել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը: Քննարկվել է ՀՀ կառավարության 2022թ. փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կա...

15.03.2022
Աշխատանքային քննարկում մեդիաոլորտի բարեփոխումների վերաբերյալ
Մարտի 15-ին խորհրդարանում տեղի է ունեցել ««Զանգվածային լրատվության մասին» օրենքի բարեփոխումներ. օրենսդիր, գործադիր եւ քաղաքացիական հասարակություն» թեմայով աշխատանքային քննարկում, որին մասնակցել են ներկայացուցիչներ օրենսդիրից, գործադիրից եւ քաղաքացիական հասարակական կազմակերպություններից: ՀՀ ԱԺ գիտութ...

15.03.2022
Նախագծով սահմանվում է լիզինգառուին հնարավորություն տալ հատել ՀՀ սահմանը բացառապես լիզինգատուի համաձայնությամբ
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը մարտի 15-ին հրավիրված ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ««ՀՀ քաղաքացիական օրենսգրքում» լրացում կատարելու մասին», ««Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին...

15.03.2022
2021թ. ընթացքում Ազգային անվտանգության ծառայությունն աշխատանքներ է իրականացրել մի շարք ոլորտներում
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 15-ի հերթական նիստում քննարկել է ՀՀ կառավարության 2022թ. փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների զեկույցի մասին» N 234-Ա որոշմամբ հավանության արժ...

15.03.2022
Ներկայացվել է պաշտպանության ոլորտում 2021 թ. իրականացված ծրագրերի կատարման ընթացքի եւ արդյունքների վերաբերյալ զեկույցը
Մարտի 15-ին ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը ներկայացրել է ՀՀ կառավարության 2022թ.  փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի...

15.03.2022
Իրականացվել են ապաստարանների վիճակի ուսումնասիրություններ
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 15-ի հերթական նիստում  քննարկել է ՀՀ Կառավարության 2022թ. փետրվարի 28-ի «ՀՀ Կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների զեկույցի մասին» N 234-Ա որոշմամբ հավանության արժանացած զեկույցը:...

15.03.2022
Հայաստանի պետական դրոշի գործածման տարածքներն առաջարկվում է ընդլայնել
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հեղինակած ««Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը երկրորդ ընթեցմամբ քննարկվել  եւ ...

15.03.2022
Ներկայացվել են Հայաստան-Սփյուռք կապերի խթանմանն ուղղված նախաձեռնությունները
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 15-ի նիստում քննարկվել է ՀՀ կառավարության 2022 թ. փետրվարի 28-ի «ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների զեկույցի մասին» հավանության արժանացած զեկո...

15.03.2022
Փոփոխություններ կուսակցություններին վերաբերող օրենսդրական փաթեթում
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 15-ի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել Կառավարության հեղինակած ««Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից ներկայացված օրենքների նախագծերի փա...

15.03.2022
1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ձեռք բերած բոլոր զինծառայողներին կտրվի անվճար ուսանելու իրավունք
Մարտի 15-ին Անդրանիկ Քոչարյանի նախագահությանբ կայացել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը: Հանձնաժողովում առաջին ընթերցմամբ  քննարկվել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հեղինակած ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփ...

15.03.2022
Համատեղ նիստում քննարկվել է Ջրային կոմիտեի վերաբերյալ ՀՀ հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը
Ֆինանսավարկային եւ բյուջետային ու Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության ու շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովները Գեւորգ Պապոյանի եւ Վահե Ղալումյանի նախագահությամբ մարտի 15-ին հրավիրած համատեղ նիստում քննարկել են «ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառ...

15.03.2022
Էդուարդ Աղաջանյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված մի խումբ դեսպանների
Մարտի 15-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերություններրի մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդին, Լատվիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ինգրիդա Լեւրենսին, Ֆինլանդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Կիրստի Նարինենին, Նորվեգիայի արտակար...

15.03.2022
Քննարկվել է ցեմենտի եւ կլինկերի ներկրման տուրքերը վերանայելու նպատակահարմարության հարցը
ՀՀ ԱԺ տնտեսական բլոկի պատգամավորների եւ Կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ մարտի 15-ին կայացել է աշխատանքային քննարկում: Անդրադարձ է եղել ցեմենտի եւ կլինկերի՝ դեռեւս 2015 թվականին սահմանված ներկրման տուրքերին: Քննարկվել է տուրքերը վերանայելու նպատակահարմարության հարցը՝ հաշվի առնելով, որ ...

15.03.2022
Արման Եղոյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված մի խումբ դեսպանների
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մարտի 15-ին ընդունել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդին, Լատվիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ինգրիդա Լեւրենսին, Ֆինլանդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Կիրստի Նարինենին, Նորվեգիայի արտակարգ եւ ...

15.03.2022
Հայաստանում հավատարմագրված դեսպաններին Անդրանիկ Քոչարյանը ներկայացրել է պաշտպանության եւ անվտանգության ոլորտում իրականացվող բարեփոխումները
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը մարտի  15-ին հանդիպել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդի, Լատվիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ինգրիդա Լեւրենսի, Լիտվայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեի,...

15.03.2022
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել քննարկված նախագծերին
ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը Հերիքնազ Տիգրանյանի նախագահությամբ մարտի 15-ին գումարված հերթական նիստում առաջին ընթերցմամբ  քննարկել է ««Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը...

15.03.2022
Փոփոխություններ եւ լրացում «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում»
Մարտի 15-ի ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթ...

15.03.2022
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...

15.03.2022
ՀՀ հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացության քննարկումը հետաձգվել է
ՀՀ ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային ու Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովները Գեւորգ Պապոյանի եւ Նարեկ Զեյնալյանի նախագահությամբ մարտի 15-ին հրավիրած համատեղ նիստում քննարկել են «ՀՀ առողջապահության նախարարությունում 2021թ. պետական բյուջեի ինն ամիսների կատարման հաշվեքննության արդյունքների վ...

15.03.2022
Ներկայացվել են 2021թ. իրավապահ համակարգում, արդարադատության ոլորտում, օրենքի գերակայության հարցում, կոռուպցիայի դեմ պայքարում կատարված աշխատանքները
Մարտի 15-ին Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ կայացած ՀՀ ԱԺ պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է ՀՀ կառավարության 2022թ. փետրվարի 28-ի «ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների զեկույցի մասին» N 234-Ա որոշմամբ հավանության արժ...

15.03.2022
ԱԺ մշտական երկու հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը
Ֆինանսավարկային եւ բյուջետային ու Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության ու շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը: ...

15.03.2022
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 12:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակումը:...

15.03.2022
ՀՀ ԱԺ 2023-2025թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի եւ 2023թ. բյուջետային ֆինանսավորման հայտ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության 2023թ. բյուջետային գործընթացը սկսելու մասին» Վարչապետի 20.01.2022թ. N 72-Ա որոշման հավելվածով հաստատված ժամանակացույցի` ներկայացվում է ՀՀ Ազգային ժողովի 2023-2025թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի եւ 2023թ. բյուջետային ֆինանսավորման հայտը: ...

15.03.2022
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...

15.03.2022
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային ու Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովները համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը:...

15.03.2022
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am