«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը, նշելով, որ 2022-23 թթ. ուսումնական տարվանից սկսած ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում որեւէ կրթաձեւում ընդունելություն չի կազմակերպվելու, հետաքրքրվել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանից, թե արդյո՞ք սա նշանակում է, որ Վայոց Ձորի մասնաճյուղը փակվում է: Վահրամ Դումանյանը պատասխանել է, որ նախաձեռնությունը բուհինն է. ռեսուրսները եւ պայմանները չեն բավարարում բուհի մասնաճյուղի լիարժեք գործունեության համար: Ըստ նախարարի՝ հնարավորություն կա շարունակելու գործունեությունը, եւ այդ հնարավորությունը գտնվում է բուհի տիրույթում:
Մանրամասները՝ տեսանյութում: