National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
2.3.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
02.03.2022
Առաջ շարժվելու եւ դժվարությունները հաղթահարելու հարցում հաջողություն ունենալու լավագույն գրավականը միասնականությունն է. Հանրապետության նախագահի թեկնածու
1 / 1

Խորհրդարանը մարտի 2-ի նիստում քննարկել է Հանրապետության նախագահի ընտրության հարցը:

ՀՀ Սահմանադրության 125-րդ հոդվածի 3-րդ մասով եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 139-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով Ազգային ժողովի 65 պատգամավորների գրավոր դիմումով Հանրապետության նախագահի պաշտոնում առաջադրվել է Վահագն Գառնիկի Խաչատուրյանի թեկնածությունը:

Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին` ցուցաբերած վստահության համար:

Զեկուցողն ընդգծել է, որ ՀՀ-ն Սահմանադրությամբ հռչակվել է որպես ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական եւ իրավական պետություն: «Սահմանադրության մեջ ամրագրված նորմերը որոշակի հակակշիռների մեխանիզմներ են նախատեսում, որոնք կոչված են ապահովելու իշխանության երեք թեւերի` օրենսդիրի, գործադիրի եւ դատականի ներդաշնակությունը` ուղղված Սահմանադրությամբ նախատեսված պետական կառավարման համակարգի անխափան գործելուն` անկախ իրավիճակներից: Այս համակարգում իր ուրույն տեղն ունի նաեւ ՀՀ նախագահի ինստիտուտը, որը, ըստ Սահմանադրության, պետության գլուխն է եւ հետեւում է Սահմանադրության պահպանմանը»,- նշել է թեկնածուն:

Վահագն Խաչատուրյանի խոսքով` քաղաքական ոչ մի համակարգ իդեալական լինել չի կարող. եւ' նախագահական, եւ' խորհրդարանական քաղաքական համակարգերը բոլոր պետություններում իրենց առավելություններով հանդերձ ունեն որոշակի թերություններ ու բացթողումներ: «30 տարեկան դարձած մեր Հանրապետությունն իր գոյության կարճաժամկետ այս հատվածում շատ ձեռքբերումների կողքին ունեցել է նաեւ անդառնալի մարդկային կարուստներ»,- շեշտել է բանախոսը:

Խոսելով մեր երկրի քաղաքական համակարգի կառուցվածքի մասին` թեկնածուն ընդգծել է. <<Քաղաքական համակարգն առաջին հերթին քաղաքական ինստիտուտների փոխադարձ կապի եւ փոխազդեցության համակարգ է, որտեղ պետական իշխանության յուրաքանչյուր մարմին ունի օրենքով սահմանված գործառույթներ եւ լիազորություններ, որոնք հնարավորություն են տալիս նրանց կատարելու ոչ միայն իրենց ֆունկցիոնալ պարտականությունները, այլեւ անհրաժեշտության դեպքում հակակշռելու միմյանց»: Ըստ Վահագն Խաչատուրյանի` միայն այդ դեպքում է հնարավոր ապահովել ժողովրդավարությունը, իշխանությունների կայունությունը, մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները:

Թեկնածուն կարեւորել է ազգային մոբիլիզացիան ու հաշտեցումը: Ըստ զեկուցողի` մի երկրի ժողովրդավարությունը կարող է տարբեր լինել մյուսից, սակայն այս կամ այն երկրի քաղաքական համակարգին պետք է բնորոշ լինեն իշխանության տարանջատումը, օրենքի գերակայությունը, զանգվածային լրատվության միջոցների ազատությունը, քաղաքական մրցակցությունը, իշխանափոխությունն ու ազատ ընտրությունները:

Վահագն Խաչատուրյանն իր ելույթում մանրամասն անդրադարձել է մեր պետության կայացման տարբեր փուլերին, այդ թվում` 2018 թ. տեղի ունեցած հեղափոխությանը, երբ արմատական փոփոխությունների անհրաժեշտություն կար:

Հանրապետության նախագահի թեկնածուն խոսել է նաեւ հետպատերազմյան դեռեւս չհաղթահարված խնդիրների մասին: Նա նշել է, որ առաջ շարժվելու եւ դժվարությունները հաղթահարելու հարցում հաջողություն ունենալու լավագույն գրավականը միասնականությունն է:


02.03.2022
Ինչու՞ է փակվում ՀՊՏՀ-ի Եղեգնաձորի մասնաճյուղը. Լուսինե Բադալյանի հարցը ԿԳՄՍ նախարարին
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը, նշելով, որ 2022-23 թթ. ուսումնական տարվանից սկսած ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում որեւէ կրթաձեւում ընդունելություն չի կազմակերպվելու, հետաքրքրվել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանից, թե արդյո՞ք սա նշանակում է, որ Վայոց Ձորի մասնաճյուղը...

02.03.2022
Ռուստամ Բաքոյանը հետաքրքրվել է խաղողի մթերման գներով
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի հարցը վերաբերում էր խաղողագործների խնդիրներին, մասնավորապես՝ խաղողի մթերման գներին: Պատգամավորը հետաքրքրվել է նաեւ, թե ինչ է արվում այդ խնդրի լուծման համար: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը պարզաբանել է, որ Կառավարությունը կատա...

02.03.2022
Սարգիս Խանդանյանը հետաքրքրվել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացով
Մարտի 2-ին ԱԺ-Կառավարություն հերթական հարցուպատասխանի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը հետաքրքրվել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացով: ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը երկու երկրների հատուկ ներկայացուցիչների միջեւ երկ...

02.03.2022
Ի՞նչ մեխանիզմներ են գործադրվում Ուկրաինայից մեր հայրենակիցների տեղափոխման համար. Արծվիկ Մինասյան
ԱԳ նախարարը նշել է, որ Կիեւում ՀՀ դեսպանությունն այն եզակիներից է, որ շարունակում է ամբողջ կազմով աշխատել: Արարատ Միրզոյանը տեղեկացրել է, որ բանակցությունների արդյունքում Ուկրաինայի արեւմտյան կողմի սահմանակից բոլոր երկրների հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն կազմակերպելու մեր հայրենակիցների վերա...

02.03.2022
Թեւակոխել ենք շատ կարեւոր բարեփոխումների ժամանակաշրջան. Սուրեն Պապիկյան
Մարտի 2-ին ԱԺ-Կառավարություն հերթական հարցուպատասխանի ընթացքում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հարցը վերաբերել է ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի, տեղակալի, վարչության պետերի փոփոխություններին: ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ թեւակոխել ենք շատ կար...

02.03.2022
Գնաճը զսպելու հարցը քննարկվում է. Մհեր Գրիգորյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանն ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հետաքրքրվել է, թե ի՞նչ է արվում գնաճը զսպելու եւ Ուկրաինայից Հայաստան եկողների համար: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է, որ հարցն օրակարգային է եւ քննարկվում է, ըստ իրավիճակի՝ միջոցառումներ կիրակ...

02.03.2022
Աշակերտների հետ հանդիպումներում կարեւորվել է կրթության դերը
«Բաց դաս» ծրագրի շրջանակում մարտի 2-ին խորհրդարան են այցելել Երեւանի Արարատ Ղարիբյանի անվան թիվ 142 ավագ դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները: Նրանք հանդիպել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Մինասյանի, Լիլիթ Կիրակոսյանի եւ Հակոբ Ասլանյանի հետ: Ողջունելով հյուրերին՝ Լիլիթ Մ...

02.03.2022
Հաստատվել է հանձնաժողովների համատեղ նիստեր անցկացնելու ժամանակացույցը
Մարտի 2-ին արտահերթ նիստ է գումարել ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը: Գեւորգ Պապոյանի նախագահությամբ քննարկվել է հանձնաժողովի որոշման նախագիծը, որով սահմանվում են հանձնաժողովների համատեղ նիստեր անցկացնելու ժամանակացույցը: Առաջարկվում է  մարտի 15-ին՝ ժամը 10:00-ին, ...

02.03.2022
Ատոմ Ջանջուղազյանն ընտրվել է Հաշվեքննիչ պալատի նախագահ
Մարտի 2-ի ԱԺ նիստում ՀՀ ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը, ներկայացնելով Հաշվեքննիչ պալատի նախագահի ընտրության արդյունքները, նշել է, որ տեղի ունեցած գաղտնի քվեարկությանը մասնակցել է 70 պատգամավոր: 70 կողմ ձայնով Ատոմ Ջանջուղազյանն ընտրվել է Հաշվեքննիչ պալատի նախագահ: Հիշեցնենք, որ «Ազգային...

02.03.2022
Երկրորդ ընթերցմամբ քննարկված օրինագծերը հանձնաժողովում ստացել են դրական եզրակացություն
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 2-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: 2021թ. ընդունված օրենքի կիրառման արդյունքում արձանագրվե...

02.03.2022
Հանրապետության նախագահի թեկնածության վերաբերյալ արտահերթ ելույթ է ունեցել Հակոբ Արշակյանը
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանն արտահերթ ելույթ է ունեցել Հանրապետության նախագահի ընտրության հարցի ժամանակ: ԱԺ նախագահի տեղակալն անդրադարձել է Հանրապետության նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանի թեկնածությանը՝ նրան բնութագրելով  որպես պարկեշտ, ազնի...

02.03.2022
Սահմանադրությամբ կան լիարժեք լիազորություններ, որոնք հնարավորություն են տալիս Հանրապետության նախագահի ինստիտուտի կայացմանը. Վահագն Խաչատուրյան
Խորհրդարանը մարտի 2-ի նիստում քննարկում է Հանրապետության նախագահի ընտրության հարցը: Հարցուպատասխանի ընթացքում Հանրապետության նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է պատգամավորներին հետաքրքրող հարցերին եւ պարզաբանումներ ներկայացրել: Ադրբեջանում պահվող ռազմագերիների եւ այլ անձանց հայրենադա...

02.03.2022
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...

02.03.2022
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի  ուղիղ հեռարձակումը:...

02.03.2022
Խորհրդարանը սկսել է Հանրապետության նախագահի ընտրության հարցի քննարկումը
ՀՀ Ազգային ժողովը մարտի 2-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: Խորհրդարանը քվեարկություններով ընդունել է նախորդ օրը քննարկված օրինագծերը: Այնուհետեւ խորհրդարանը սկսել է Հանրապետության նախագահի ընտրության հարցի քննարկումը: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակո...

02.03.2022
Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորների թեկնածուների առաջադրման մասին հայտարարություն
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի   3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի  թափուր տեղերից մեկի համար առաջադրել է Մեսրոպ Մակյանի, Անն...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am