Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
պաշտպանություն, ազգային անվտանգություն, ոստիկանություն, արտակարգ իրավիճակներ, ռազմարդյունաբերական համալիր, զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության եւ այլ ռազմականացված մարմիններում ծառայություն եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ
Դրական եզրակացություն ներկայացնել Ազգային ժողովի վեցերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվող հետևյալ նախագծերի վերաբերյալ.
1)
Հայաստանի Հանրապետության եւ այլ երկրների միջեւ միջպետական (միջկառավարական) համաձայնագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համար բացառապես ռազմական նշանակության արտադրանքի ներմուծումն ավելացված արժեքի հարկից ազատելու մասին (երկրորդ ընթերցում)
Ընդունել ի գիտություն, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 82-րդ հոդվածի 2-րդ մասի, 78-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետի և 8-րդ մասի համաձայն՝ սույն արձանագրության քաղվածքի 1-ին կետի 1-ին ենթակետում նշված նախագծի լրամշակված տարբերակն Ազգային ժողով է ներկայացվելու մինչև 10.11.2017թ: