National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ հանձնաժողովին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
պաշտպանություն, ազգային անվտանգություն, ոստիկանություն, արտակարգ իրավիճակներ, ռազմարդյունաբերական համալիր, զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության եւ այլ ռազմականացված մարմիններում ծառայություն եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ

Էլ. փոստ dsc@parliament.am
Հեռ. (374-11) 513461




Քաղվածք թիվ 2 արտահերթ նիստի արձանագրությունից
18.12.2017
Ժամը 11:00
314 սենյակ
1.
Դրական եզրակացություն ներկայացնել Ազգային ժողովի վեցերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվող հետևյալ նախագծերի վերաբերյալ.
1) «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-165-24.10.2017-ՊԱ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյան
Հարակից զեկուցող(ներ)`Պատգամավոր Սասուն Միքայելյան
2) ա) «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-169-27.10.2017-ՊԱ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-1691-27.10.2017-ՊԱ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
գ) «Ռազմական ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-1692-27.10.2017-ՊԱ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյան
Հարակից զեկուցող(ներ)`Պատգամավոր Ֆելիքս Ցոլակյան
2.
Ընդունել ի գիտություն, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 82-րդ հոդվածի 2-րդ մասի, 78-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետի և 8-րդ մասի համաձայն՝ սույն արձանագրության քաղվածքի 1-ին կետի 1-ին ենթակետում նշված նախագծի լրամշակված տարբերակն Ազգային ժողով է ներկայացվելու 18.12.17թ-ին:
3.
Հանձնաժողովը որոշեց փոփոխություններ կատարել.
ա) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի 2017 թ. սեպտեմբերի 27-ի «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» ՀՀ օրենքի կատարման ընթացքը» խորհրդարանական վերահսկողության թեմա սահմանելու մասին» ՊԱ-2-Լ որոշման մեջ.
բ) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի 2017 թ. սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում միջազգային պայմանագրերի կատարման ընթացքը» խորհրդարանական վերահսկողության թեմա սահմանելու մասին» ՊԱ-4-Լ որոշման մեջ:


ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԿորյուն Նահապետյան



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am