National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
 
Գալուստ Գրիգորի Սահակյան
Հերթական համար
Ծննդյան թիվ
08.04.1948
Կուսակցություն
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)
Խմբակցություններ
Հանձնաժողով
Անդամակցություն
Էլ. փոստ

Ծնվել է 1948թ. ապրիլի 8-ին Երեւանում:

1971թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Բանասեր:

1970-1972թթ. Երեւանի մետաքսի կոմբինատում աշխատել է փականագործ: 1972-1991թթ. Երեւանի թիվ 30 դպրոցում՝ ուսուցիչ, թիվ 94 եւ թիվ 153 դպրոցներում՝ տնօրենի տեղակալ, թիվ 3 եւ թիվ 185 դպրոցներում՝ տնօրեն: 1991-1996թթ. եղել է Երեւանի Մաշտոցի շրջխորհրդի գործկոմի նախագահի տեղակալ, առաջին տեղակալ: 1995-1999թթ՝ ԱԺ պատգամավոր (թիվ 32 ընտրատարածք): ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Հանրապետություն» խմբակցության, ապա՝ «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ:

1999-2003թթ.՝ ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, «Միասնություն» դաշինք): ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: «Միասնություն» խմբակցության անդամ, ապա՝ ղեկավար:

2003-2007թթ.՝ ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության ղեկավար:

2007-2012թթ.՝ ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): 19.06.2007-17.11.2008թթ. ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ: 11.11.2008-31.05.2012թթ.՝ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության ղեկավար: ՀՀԿ գործադիր մարմնի եւ խորհրդի անդամ:

2012-2017թթ.՝ ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): 31.05.2012-07.05.2014թթ.՝ «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության ղեկավար: ՀՀԿ գործադիր մարմնի եւ խորհրդի անդամ:

29.04.2014-18.05.20117թթ.՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահ:

2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ համապետական ընտրական ցուցակով:

Պարգեւատրվել է ՀՀ Ազգային ժողովի պատվո (2004թ.), «Վազգեն Սարգսյան» (2005թ.) մեդալներով, ՀՀ վարչապետի (2006թ.), ՀՀ կրթության եւ գիտության նախարարության (2006թ.), Պ. Յավորովի անվան թիվ 131 դպրոցի «Կրթօջախի պատվավոր անդամ» (2007թ.), «Լեռնահայաստանի արծիվ» ոսկե (2008թ.) հուշամեդալներով, «Մեսրոպ Մաշտոց» (2008թ.), «Խաչատուր Աբովյան» (2008թ.) մեդալներով, «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկե հուշամեդալով (2010թ.), «Մխիթար Գոշ» (2011թ.), «Մանկավարժական համալսարանի 90-ամյակ» (2012թ.), «Գարեգին Նժդեհ» (2013թ., ՀՀ ՊՆ) մեդալներով, «Հայոց արծիվ» ոսկե հուշամեդալով (2014թ.), «ՀՀ ԵԿՄ 20 տարի» հոբելյանական մեդալով (2014թ.), «Սպարապետ Վազգեն Սարգսյան» (2015թ., ԵԿՄ), ԱՊՀ ՄԽՎ «Համագործակցություն» (2015թ.) շքանշաններով, «Դաշնային խորհուրդ. 20 տարի» մեդալով (2015թ., ՌԴ ԴԺ), «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի (2016թ.), «Մեսրոպ Մաշտոց» (2017թ., ԼՂՀ) շքանշաններով, «ԱՊՀ ՄԽՎ. 25 տարի» մեդալով (2017թ.), «ՀՀ ԶՈՒ զինանշան» հուշամեդալով (2018թ., ՀՀ ՊՆ):



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS