National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ հանձնաժողովին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
Եվրոպական միության եւ Եվրախորհրդի հետ կապեր, Հայաստանի Հանրապետության օրենքների եւ եվրոպական օրենսդրության ներդաշնակեցում եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ

Էլ. փոստ eurintcom@parliament.am
Հեռ. (374-11) 513230


10.10.2017

Գևորգ Գորգիսյանի ելույթը ՍԾՏՀ տնտեսական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովի նիստում
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գևորգ Գորգիսյանը ,Ազգային նորարարական համակարգերի զարգացումը Սևծովյան տնտեսական համագործակցության անդամ երկրներումե թեմայով հոկտեմբերի 19-ին ելույթ է ունեցել ՍԾՏՀ տնտեսական, առևտրի, տեխնոլոգիական և բնապահպանական հարցերի հանձնաժողովի 49-րդ նիստում, որը տեղի է ունենում Տիրանայում: ,Նիստի հարգելի՛ մասնակիցներ, հարգելի՛ գործընկերներ, տիկնա՛յք և պարոնա՛յք, ՍԾՏՀ խորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակության անունից կցանկանայի ողջունել հանձնաժողովի նիստի մասնակիցներին և երախտագիտություն հայտնել մեր ալբանացի գործընկերներին ջերմ ընդունելության և հանձնաժողովի աշխատանքների պատշաճ կազմակերպման համար: Քննարկող թեմայի տեսանկյունից Հայաստանում իրավիճակը բավականին խոստումնալից է: Հայաստանը ճանաչվել է նորարարական ձեռքբերումներ ունեցող երկիր և Համաշխարհային նորարարական ինդեքսի 2017 թվականի տվյալների համաձայն` այժմ զբաղեցնում է 59-րդ հորիզոնականը: Վերոնշյալ զեկույցի համաձայն` Հայաստանն զբաղեցնում է 47-րդ հորիզոնականը մեկ շնչին բաժին ընկնող միջազգային արտոնագրերի քանակով և 17-րդ տեղը` աշխարհում նորարարության արդյունավետության ցուցիչով: Ոգեշնչված անցած տարիների ընթացքում իրականացված տարբեր նպատակներով` այսօր Հայաստանը նպատակ ունի էլ ավելի զարգացնելու նորարարական տեխնոլոգիաները: Մենք համոզված ենք, որ Հայաստանն այսօր ունի անհրաժեշտ նախապայմանները միջազգային նորարարական հասարակության մրցունակ անդամ դառնալու համար, որոնցից կցանկանայի ընդգծել հետևյալները` • ինժեներիայի, տեղեկատվական տեխնոլոգիաների և բնական գիտությունների ոլորտներում գիտական ներուժի առկայություն, • նշված ոլորտներում բարձր որակավորում ունեցող մասնագետների առկայություն, • հատուկ նորագույն տեխնոլոգիաներին և գիտությանն ուղղված նորարարական կրթական ծրագրեր, • միջազգային տարբեր նորարարական կազմակերպությունների հետ համագործակցելու հարուստ փորձ, • միջազգային չափորոշիչներին համապատասխանող մտավոր սեփականության պաշտպանությանն ուղղված իրավական ակտերի շրջանակ, • ոլորտի պետական աջակցություն և գործարար միջավայրի բարելավում? նոր ներդրումներ ներգրավելու համար: Հայաստանում բարձր որակավորում ունեցող մասնագետներ պատրաստելու համար բազմաթիվ կրթական ծրագրեր են սկսվել իրականացվել տարբեր միջազգային նորարարական կազմակերպությունների և նախագծերի շրջանակում: Նշեմ հաջողության հասած նման ծրագրերից մի քանիսը՝ • հայկական ազգային ինժեներական լաբորատորիա, որն ստեղծվել է ազգային գործիքների հետ համատեղ, • Մայքրոսոֆթի նորարարական կենտրոն, • ԱյԲիԷմ-ի նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոն, • ,Սինոփսիս Արմենիայիե կրթական բաժին • ստեղծարար տեխնոլոգիաների Թումո կենտրոն, • Գյումրիում և Վանաձորում տեխնոլոգիական կենտրոնների ստեղծում, • առաջիկայում Լոռու մարզում առաջին ՍՄԱՐԹ կենտրոնի բացումը, որը տեխնոլոգիաների և նորարարության միջոցով գյուղական համայնքների զարգացման առանձնահատուկ մոդել է, • ծրագիր, որը տրամադրում է անվճար հասանելիություն համաշխարհային գիտական կենտրոնների և համալսարանների գիտական շտեմարաններին, ինչպիսիք են, օրինակ, ,Springerե-ը և ,Web of Scienceե-ը: Նշված ոլորտներում առկա են հետևյալ գլխավոր մարտահրավերները` • գործարար հատվածի, կրթական ծրագրերի և հետազոտական ու զարգացման նախագծերի միջև ամուր կապերի ստեղծում, • գիտական, տեխնոլոգիական նախագծերի և նորարարական ստարտափերի ժամանակակից ֆինանսավորման համակարգերի զարգացում, • տեղային նորարարական գաղափարների և ապրանքների՝ միջազգային շուկաներ դուրս գալու աջակցություն: Ազգային նորարարական համակարգերի զարգացման հիմնական բաղադրիչներից մեկը նորարարությունների և տեխնոլոգիաների ոլորտում միջազգային համագործակցությունն է և ակտիվ մասնակցությունը նշված ոլորտում առկա տարբեր միջազգային ծրագրերին: • Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերություն (GIZ) հետ համագործակցության շրջանակում սկսվել է ,Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների աջակցմանե ծրագիրը: Այն ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և նախատեսվում է իրականացնել 2016-2019թթ. ընթացքում: • Ասիական զարգացման բանկի հետ համագործակցության արդյունքում ստեղծվել է ,Տեխնիկական աջակցություն արտահանման և նորարարության ոլորտի արդյունաբերական զարգացման համարե անվանմամբ ծրագիրը: Այն նախատեսված է իրականացնել 2016-2018թթ.: • 2016 թվականի մայիսին Հայաստանը դարձավ Եվրոպական միության կողմից ստեղծված հետազոտությունների և նորարարության ,Հորիզոն 2020ե ծրագրի ասոցացված անդամ և այլն: Հարգելի գործընկերներ, ամփոփելով իմ ելույթը՝ ուզում եմ նշել, որ Հայաստանը բաց է համագործակցության համար Սևծովյան տնտեսական համագործակցության անդամ երկրների հետ: Մենք ողջունում ենք տարածաշրջանում նորարարական տեխնոլոգիաների զարգացմանը միտված ցանկացած համագործակցություն և խորհրդատվությունե,-ասել է պարոն Գորգիսյանը:

09.11.2017
Տեղեկանք 2017 թվականի նոյեմբերի 9-ին ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստից հանձնաժողովի անդամների բացակայության մասին

13.10.2017
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԵԽԽՎ ԱՇՆԱՆԱՅԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆՈՒՄ

10.10.2017
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԵԽԽՎ ԱՇՆԱՆԱՅԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆՈՒՄ

09.10.2017
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ ԵԼՈՒՅԹՆ ԵԽԽՎ ԱՇՆԱՆԱՅԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆՈՒՄ

12.07.2017
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների, եվրոպական ինտեգրման հարցերի եւ ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների համատեղ հայտարարությունը

10.07.2017
ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ ԱԺ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ

30.06.2017
Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի ելույթը ԵԽԽՎ ամառային նստաշրջանում

27.06.2017
Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի ելույթը ԵԽԽՎ ամառային նստաշրջանում

23.06.2017
ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ ԱԺ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ

15.06.2017
ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ

30.05.2017
Հանդիպում ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am