National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ հանձնաժողովին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
Եվրոպական միության եւ Եվրախորհրդի հետ կապեր, Հայաստանի Հանրապետության օրենքների եւ եվրոպական օրենսդրության ներդաշնակեցում եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ

Էլ. փոստ eurintcom@parliament.am
Հեռ. (374-11) 513230


30.06.2017

Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի ելույթը ԵԽԽՎ ամառային նստաշրջանում



Հարգելի գործընկերներ,

  Լրջագույն այս խնդիրը, որ ներկայացնում է մեր գործընկեր Ստեֆան Շեննախը, ընդամենը մեկ կամ երկու զեկույցի, մեկ կամ երկու քննարկման թեմա չի կարող լինել։ Մամուլը քաղաքական ազդեցություններից ազատելու, ինչպես նաեւ լրագրողների եւ լրատվամիջոցների հանդեպ բոլոր տեսակի ճնշումների խնդիրը ԵԽ անդամ որոշ  երկրներում այսօր թիվ մեկ մարտահրավերներից է։ Այո, պարոն Շեննախ, դուք միանգամայն իրավացի եք, երբ արձանագրում եք, որ  ԵԽ անդամ երկրները   ոչ միայն պետք է երաշխավորեն լրագրողների անվտանգությունն ու մեդիա ազատությունը,   այլև պետք է  պայքարեն   բոլոր այն խոչընդոտների դեմ, որոնք կարող են առաջանալ հանրությանը ազատ և անկողմնակալ տեղեկատվություն տրամադրելիս։ Պարոն Շեննախ, դուք նաեւ ԵԽ անդամ Ադրբեջանի հարցով համազեկուցողն եք եւ ես կուզենայի, որ ձեր ամփոփիչ խոսքում ասեիք, թե ինչպե՞ս եք վերաբերվում  Ադրբեջանի Քրեական օրենսգրքում  կատարված փոփոխությանը, երբ , նախագահին վիրավորել ուե քրե ական   պատ ի ժ սահմանվեց, եւ այսօր ադրբեջանական մամուլը ստիպված է աշխատել գրաքննության դամոկլյան այդ սրի ամենօրյա ռեժիմի տակ։ Ի դեպ, խորհրդարանին տեղեկացնեմ, որ   Ադրբեջանի դատախազություն ն առաջարկում է ավելի խստացնել նշված օրենքը եւ սահմանել քրեական առավել մեծ պատիժ՝ Ալիեւի եւ նրա ընտանիքի որեւէ անդամի հասցեին քննադատություն հնչեցնելու համար։   

  Քրեական օրենսգքի նույն տխրահռչակ հոդվածը գործում է նաեւ Թուրքիայում, որտեղ լրատվամիջոցների եւ լրագրողների հանդեպ բացահայտ վհուկների որս է սկսված։ Այս պահին Թուրքիայում հետաքննություն է սկսվել ,CNN Turkե հեռուստաալիքի ղեկավարության հանդեպ ` նախագահ էրդողանի հասցեին որոշ արտահայտություններ ընդամենը մեջբերելու համար ։   Վերջերս Եվրոպայի Խ որհրդում մամուլի ազատության վերաբերյալ հատուկ քննարկման ժամանակ  ՄԻԵԴ - ի փոխնախագահը եւս նշե ց, որ Եվրոպայի խորհրդի երկրների մեջ խոսքի ազատության ամենավատթար վիճակը Թուրքիայում և Ադրբեջանում է , արձանագելով, որ Եվրոպայի Խ որհուրդը չի կարող հանգիստ նայել , թե ինչ են անում  Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունները։ Սակայն, իմ անկեղծ տպավորությամբ, առ այս պահը Եվրոպայի Խորհուրդը հանգիստ նայում է, թե ինչպես են Թուրքիայում   եւ Ադրբեջանում հետապնդում, ահաբեկում, սպառնում, սպանում լրագրողների՝   իրենց մասնագիտական գործունեությունը կատարելու համար։ Ի դեպ, ըստ , Լրագրողներ առանց սահմանների ե կազմակերպության ՝ Ադրբեջանը   մամուլի ազատության 2017 թ - ի ինդեքսում 180 երկրների ցանկում զբաղեցնում է   162- րդ տեղը , որպես անազատ երկիր : Ավելին, հաշվի առնելով   լրատվամիջոցների եւ լրագրողների հանդեպ խորացող ահաբեկումներն ու խոչընդոտները,   ՛՛Լրագրողներ առանց սահմանիե կազմակերպությունը  պահանջում է ստեղծել ՛՛Լրագրողների անվտանգության հատուկ ներկայացուցչի՛՛ պաշտոն, որը կգործի  ՄԱԿ-ի Գլխավոր Քարտուղարին կից: Խորհրդարանին տեղեկացնեմ նաեւ, մամուլի ազատության ողբալի վիճակ ունեցող Թուրքիայում կարծես թե որոշել են հերոսացներ լրագրողասպաններին, եւ ըստ թուրքական ,Ռադիկալե օրաթերթի, ,Ակօսե թերթի հայազգի խմբագիր Հրանտ Դինքին գնդակահարած Օգյուն Սամասթի հարազատները դիմել են Թուրքիայի ապրանքանիշների գրանցման ինստիտուտ եւ ստացել են թույլտվություն՝ ,Սամասթե բրենդ գրանցելու համար։ Ահա այսպես։ Ուստի, ես առաջարկում եմ նաեւ, որ մամուլի հարցերով զբաղվող Վեհաժողովի մեր հանձնաժողովում հատուկ աշխատանքային խումբ ստեղծվի՝ ուսումնասիրելու Ադրբեջանում եւ Թուրքիայում մեդիա ոլորտում տիրող տագնապալի իրավիճակն ու լրագրողների հանդեպ   բռնությունները։

  Եւ ուզում եմ ելույթս ավարտել   ադրբեջանական ,Թուրանե լրատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիեւի խոսքերով՝ ,Ադրբեջանում դեֆորմացվել է ճշմարտությանը ծառայելու լրագրողական գլխավոր սկզբունքըե։ Կարծում եմ, մեր հաջորդ քայլը պետք է լինի ԵԽ անդամ կոնկրետ երկրներում Ստեֆան Շեննախի զեկույցում բարձրացված մտահոգությունների լրջագույն ուսումնասիրությունը եւ խիստ կոնկրետ հակաքայլերի ձեռնարկումը։


09.11.2017
Տեղեկանք 2017 թվականի նոյեմբերի 9-ին ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստից հանձնաժողովի անդամների բացակայության մասին

13.10.2017
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԵԽԽՎ ԱՇՆԱՆԱՅԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆՈՒՄ

10.10.2017
Գևորգ Գորգիսյանի ելույթը ՍԾՏՀ տնտեսական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովի նիստում

10.10.2017
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԵԽԽՎ ԱՇՆԱՆԱՅԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆՈՒՄ

09.10.2017
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ ԵԼՈՒՅԹՆ ԵԽԽՎ ԱՇՆԱՆԱՅԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆՈՒՄ

12.07.2017
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների, եվրոպական ինտեգրման հարցերի եւ ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների համատեղ հայտարարությունը

10.07.2017
ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ ԱԺ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ

27.06.2017
Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի ելույթը ԵԽԽՎ ամառային նստաշրջանում

23.06.2017
ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ ԱԺ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ

15.06.2017
ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ

30.05.2017
Հանդիպում ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am