National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ հանձնաժողովին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
Եվրոպական միության եւ Եվրախորհրդի հետ կապեր, Հայաստանի Հանրապետության օրենքների եւ եվրոպական օրենսդրության ներդաշնակեցում եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ

Էլ. փոստ eurintcom@parliament.am
Հեռ. (374-11) 513230


15.06.2017

ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ



Հունիսի
15- ին Նաիրա Զոհրաբյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը : Քննարկվել է , Քրեակատարողական հիմնարկներում ազատությունից զրկված անձանց առողջության պահպանման իրավունքի ապահովման վերաբերյալ ե ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հրապարակային զեկույցը :

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը նշել է , որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի վերաբերյալ վերապահումներ է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը : Հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է , որ իրենց հանձնաժողովը քրեակատարողական հիմնարկներ կատարած այցերի շրջանակում արձանագրել է մի շարք խնդիրներ , որոնք հատկապես վերաբերում են բուժսպասակման ծայրահեղ ծանր վիճակին , մասնագետ - բժիշկների պակասին , դեղորայքային ապահովմանը : Տիկին Զոհրաբյանն ընդգծել է , որ կան օրենսդրական կարգավորումներ պահանջող խնդիրներ : Այս համատեքստում նա անդրադարձել է մեթադոն դեղամիջոցի խնդրին եւ նշել , որ թմրանյութերի կախվածությունից ազատվելու համար մարդիկ ստանում են այդ դեղամիջոցը , որի տրամադրման թույլտվությունը որոշում է ՔԿՀ ղեկավարությունը : Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ կամայականություններից խուսափելու համար պետք է օրենքով սահմանվի պարտադիր դեղորայքի ցանկ՝ քրեակատարողական հիմնարկների համար : Նա առաջարկել է նաեւ ՔԿՀ վարչության ենթակայությունից հանել բժիշկներին :

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նշել է , որ ՔԿՀ - ներում իրավիճակի վերլուծությունը զեկույցում ներկայացված է 2016 թվականի դրությամբ , մատնանշված են համակարգային խնդիրները եւ դրանց լուծմանը միտված ուղիները : Ոլորտի խնդիրների քննարկման եւ լուծման հարցում նա կարեւորել է խորհրդարանի , կառավարության , քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների , փաստաբանների եւ ԶԼՄ - ների դերը : Պարոն Թաթոյանը տեղեկացրել է , որ իրենց ներկայացրած զեկույցի հիման վրա ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունն առաջարկներ է ներկայացնելու : Նրա խոսքով՝ զեկույցի հիման վրա պաշտպանի գրասենյակը կներկայացնի մի շարք իրավական ակտերի մշակման առաջարկներ :

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել ազատությունից զրկված անձանց խնամքի կազմակերպմանը , մարզերում , հատկապես սահմանամերձ շրջաններում ՄԻՊ ստորաբաժանումների ուժեղացմանը , ՔԿՀ - ներում բուժսպասարկման իրականացման որակին եւ այլ հարցերի : ԱԺ պատգամավորները ներկայացրել են ոլորտին առնչվող օրենսդրական կարգավորումների վերաբերյալ առաջարկներ :

Հանդիպման ավարտին Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրել է , որ հանձնաժողովը կշարունակի այցերը քրեակատարողական հիմնարկներ , որից հետո կհանդիպի ԵՄ ներկայացուցիչների հետ՝ խնդիրները քննարկելու նպատակով :

 


09.11.2017
Տեղեկանք 2017 թվականի նոյեմբերի 9-ին ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստից հանձնաժողովի անդամների բացակայության մասին

13.10.2017
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԵԽԽՎ ԱՇՆԱՆԱՅԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆՈՒՄ

10.10.2017
Գևորգ Գորգիսյանի ելույթը ՍԾՏՀ տնտեսական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովի նիստում

10.10.2017
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԵԽԽՎ ԱՇՆԱՆԱՅԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆՈՒՄ

09.10.2017
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ ԵԼՈՒՅԹՆ ԵԽԽՎ ԱՇՆԱՆԱՅԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆՈՒՄ

12.07.2017
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների, եվրոպական ինտեգրման հարցերի եւ ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների համատեղ հայտարարությունը

10.07.2017
ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ ԱԺ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ

30.06.2017
Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի ելույթը ԵԽԽՎ ամառային նստաշրջանում

27.06.2017
Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի ելույթը ԵԽԽՎ ամառային նստաշրջանում

23.06.2017
ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ ԱԺ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ

30.05.2017
Հանդիպում ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am