National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ հանձնաժողովին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
Եվրոպական միության եւ Եվրախորհրդի հետ կապեր, Հայաստանի Հանրապետության օրենքների եւ եվրոպական օրենսդրության ներդաշնակեցում եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ

Էլ. փոստ eurintcom@parliament.am
Հեռ. (374-11) 513230


23.06.2017

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ ԱԺ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հունիսի 23-ին հանդիպել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթի հետ: Հանձնաժողովի նախագահը կարեւորել է հայ-բրիտանական միջխորհրդարանական համագործակցությունը՝ նշելով, որ այն, սակայն, իր ողջ ներուժով չի օգտագործվում: Տիկին Զոհրաբյանը բարձր է գնահատել Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի անցած տարիների աշխատանքը՝ հույս հայտնելով, որ Միացյալ Թագավորությունում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո նոր ձեւավորվելիք բարեկամական խմբում ներգրավված պատգամավորներն իրենց աշխատանքով նոր որակ կհաղորդեն միջխորհրդարանական համագործակցությանը: Անդրադարձ է կատարվել Միացյալ Թագավորության կառավարության կողմից ՀՀ Ազգային ժողովի կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրի իրականացմանը: Այս համատեքստում Նաիրա Զոհրաբյանը բարձր է գնահատել տարիներ առաջ Միացյալ Թագավորության դեսպանության եւ բրիտանական խորհրդի գրասենյակի համատեղ նախաձեռնությամբ կյանքի կոչված ,,Կանայք քաղաքականության մեջ,, ծրագիրը, որի արդյունքում կուտակած փորձը օգնել է ՀՀ խորհրդարանում ընդունել մի շարք օրենքներ՝ մասնավորապես գենդերային հավասարության, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման ոլորտում։ Տիկին Զոհրաբյանը տեղեկացրել է նաեւ, որ հանձնաժողովն առաջիկայում նախաձեռնելու է ընտանեկան բռնության հետ կապված օրենսդրական դաշտի կարգավորման քննարկումներ՝ հույս հայտնելով, որ ԱԺ կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրի փորձագետներն իրենց նպաստը կբերեն այդ կարեւոր օրենսդրական փաթեթի մշակման աշխատանքներում: Ջուդիթ Ֆարնուորթն իր հերթին կարեւորել է ՄԹ դեսպանատան կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի շարունակականությունը՝ նշելով, որ նախատեսվող ծրագրի առանցքում կլինի կին խորհրդարանականների կարողությունների զարգացումը: Տիկին Ֆարնուորթը նշել է, որ ՄԹ կառավարությունը համապատասխան ծրագրերով իր օժանդակությունն է ցուցաբերելու նաեւ մեր երկրում ազդարարի ինստիտուտի եւ հակակոռուպցիոն մարմնի կայացման հարցում: Կողմերը կարեւորել են նոյեմբերի 24-ին Արեւելյան գործընկերության գագաթաժողովում ստորագրվելիք Համապարփակ և ընդլայնված գործընկերության նոր համաձայնագրի ստորագրումը: Հանձնաժողովի նախագահը նշել է, որ համաձայնագրի ստորագրումից հետո օրենսդրական մեծ փաթեթ է բերվելու խորհրդարան, ինչը ենթադրում է ԵՄ անդամ երկրների, այդ թվում Միացյալ Թագավորության խորհրդարանի հետ շատ ակտիվ համագործակցություն:

09.11.2017
Տեղեկանք 2017 թվականի նոյեմբերի 9-ին ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստից հանձնաժողովի անդամների բացակայության մասին

13.10.2017
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԵԽԽՎ ԱՇՆԱՆԱՅԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆՈՒՄ

10.10.2017
Գևորգ Գորգիսյանի ելույթը ՍԾՏՀ տնտեսական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովի նիստում

10.10.2017
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԵԽԽՎ ԱՇՆԱՆԱՅԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆՈՒՄ

09.10.2017
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ ԵԼՈՒՅԹՆ ԵԽԽՎ ԱՇՆԱՆԱՅԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆՈՒՄ

12.07.2017
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների, եվրոպական ինտեգրման հարցերի եւ ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների համատեղ հայտարարությունը

10.07.2017
ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ ԱԺ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ

30.06.2017
Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի ելույթը ԵԽԽՎ ամառային նստաշրջանում

27.06.2017
Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի ելույթը ԵԽԽՎ ամառային նստաշրջանում

15.06.2017
ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ

30.05.2017
Հանդիպում ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am