ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 13-ին ընդունել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանին եւ հանձնաժողովի անդամներին:
ԱԺ նախագահը հաջողություններ է մաղթել նոր ձեւավորված մարմնի աշխատանքներին:
Կողմերը զրուցել են հակակոռուպցիոն մարմնի աշխատանքների եւ այդ ոլորտում հնարավոր օրենսդրական բարեփոխումների մասին: