National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ ԱԺ նախագահին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
11.09.2019
Արարատ Միրզոյանն ընդունել է Դեյմոն Վիլսոնի գլխավորած պատվիրակությանը
1 / 4

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 11-ին հանդիպել է ամերիկյան «Ատլանտյան խորհուրդ» ուղեղային կենտրոնի փոխնախագահ Դեյմոն Վիլսոնի գլխավորած պատվիրակության հետ:

Խորհրդարանի ղեկավարը ողջունել է հյուրերին Հայաստանում եւ շարունակել այն երկխոսությունը, որը սկսվել էր Վաշինգտոնում՝ ԱԺ ղեկավարի աշխատանքային այցի շրջանակներում:

Հյուրերը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել են, որ թե՛ իրենց կենտրոնում, թե՛ ԱՄՆ-ի օրենսդիր եւ գործադիր մարմիններում մեծ է հետաքրքրությունը Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացների նկատմամբ, այդ իսկ պատճառով իրենք ժամանել են Հայաստան՝ տեղում ծանոթանալու իրականացվող բարեփոխումներին:

Հանդիպման ընթացքում կողմերը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել  են նաեւ Հայաստանում տեղի ունեցող դատաիրավական ոլորտի բարեփոխումներին եւ Արցախյան հիմնախնդրին:

Քննարկման ավարտին Ատլանտյան խորհրդի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել ԱՄՆ-ում ներկայացնելու Հայաստանում տեղի ունեցող գործընթացները եւ աջակցելու հայ-ամերիկյան հարաբերությունների խորացմանը:
 


19.12.2019
Արարատ Միրզոյանն ընդունել է ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 19-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կո...

17.12.2019
Ստեփանակերտում գումարվել է Հայաստանի եւ Արցախի խորհրդարանների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը
Դեկտեմբերի 17-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության Ազգային ժողովների միջեւ համագործակցության միջխորհրդար...

13.12.2019
Արարատ Միրզոյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահին եւ տարածաշրջանային տնօրենին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 13-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամ...

13.12.2019
Արարատ Միրզոյանն ընդունել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 13-ին ընդունել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանին եւ հանձն...

05.12.2019
Արարատ Միրզոյանն ընդունել է Գվատեմալայի Հանրապետության խորհրդարանի առաջին փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 5-ին ընդունել է Գվատեմալայի Հանրապետության խորհրդարանի առաջին փոխնախագահ Ֆելիպե Ալեխոս Լորենզանա...