ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը պաշտոնատար անձանց ուղեկցությամբ հունվարի 28-ին` Բանակի օրը, այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել հայրենիքի ազատության ու անկախության համար նահատակված քաջարի հայորդիների հիշատակին: Բարձրաստիճան այրերը ծաղկեպսակներ են դրել ու ծաղիկներ խոնարհել Անհայտ կորածների հուշաքար-կոթողին, Սպարապետ Վազգեն Սարգսյանի եւ Զորավար Անդրանիկ Օզանյանի շիրիմներին, Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին: