National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
07.06.2004

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԵՐՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԵՐՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ
2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 07 - 09-Ի
ԵՌՕՐՅԱ ՆԻՍՏԵՐԻ ՕՐԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ



1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2004 թվականի հունիսի 7-9-ի եռօրյա նիստերի օրակարգում ընդգրկել հետեւյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն.

Հարցի անվանումը Կոդը և հեղինակները
1.
ա) «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Կ-297-18.05.2004-ՖՎ-010/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին
Կ-2971-18.05.2004-ՖՎ-010/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
2.
ա) «Զբոսաշրջության եւ զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Կ-270-21.04.2004-ՖՎ-010/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
Կ-2701-21.04.2004-ՖՎ-010/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
3.
Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին
Պ-538-08.11.2001,24.05.2004-ՊԻ,ԳԿ-010/1
Հեղինակներ` Հրանուշ Հակոբյան, Սուքիաս Ավետիսյան, Վիկտոր Դալլաքյան, Գագիկ Մելիքյան, Արթուր Բաղդասարյան
4.
ա) Մանկապատանեկան սպորտի մասին
Պ-159-11.11.2003-ԳԿ-010/1
Հեղինակներ` Վիկտոր Դալլաքյան, Ալբերտ Բազեյան, Ռուբեն Հայրապետյան, Հարություն Փամբուկյան, Սամվել Ալեքսանյան, Համլետ Թամազյան, Հակոբ Հակոբյան, Գագիկ Ծառուկյան, Վլադիմիր Բադալյան, Վարդան Մկրտչյան, Լեւոն Սարգսյան, Շավարշ Քոչարյան, Հակոբ Հակոբյան, Սամվել Բալասանյան
բ) «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
Պ-1591-11.11.2003-ԳԿ-010/1
Հեղինակներ` Վիկտոր Դալլաքյան, Ալբերտ Բազեյան, Ռուբեն Հայրապետյան, Հարություն Փամբուկյան, Սամվել Ալեքսանյան, Համլետ Թամազյան, Հակոբ Հակոբյան, Գագիկ Ծառուկյան, Վլադիմիր Բադալյան, Վարդան Մկրտչյան, Լեւոն Սարգսյան, Շավարշ Քոչարյան, Հակոբ Հակոբյան, Սամվել Բալասանյան
5.
ա) Արխիվային գործի մասին
Կ-229-03.03.2004-ԳԿ,ՊԻ-010/2
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
Կ-2292-03.03.2004-ԳԿ,ՊԻ-010/2
Հեղինակ` ՀՀ կառավարություն
6.
Թափոնների մասին
Կ-290-05.05.2004-ՍԱ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
7.
«ՀՀ ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին
Կ-302-21.05.2004-ՖՎ,ՍԱ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
8.
«Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Կ-300-20.05.2004-ԱՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
9.
«Հողի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
Պ-278-23.04.2004-ՖՎ-010/0
Հեղինակներ` Գրիգոր Ղոնջեյան, Հռիփսիմե Ավետիսյան

2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2004 թվականի հունիսի 7-9-ի եռօրյա նիստերի օրակարգում ընդգրկել հետեւյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները չեն ներկայացրել դրական եզրակացություն.

Հարցի անվանումը Կոդը և հեղինակները

3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ կետի «գ» ենթակետի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2004 թվականի հունիսի 7-9-ի եռօրյա նիստերի օրակարգում պարտադիր եւ ըստ անհրաժեշտության քննարկվող հարցեր.

Հարցի անվանումը Կոդը և հեղինակները
1.
«ՀՀ հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
Պ-230-04.03.2004-ՍԱ-010/1
Հեղինակներ` Հրայր Կարապետյան, Հովհաննես Մարգարյան, Գագիկ Մելիքյան, Արտակ Առաքելյան
2.
«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
Պ-232-05.03.2004-ՊԻ-010/1
Հեղինակներ` Լեւոն Մկրտչյան, Գալուստ Սահակյան, Ոստանիկ Մարուխյան, Հրայր Կարապետյան, Սամվել Շահգալդյան, Աշոտ Ափոյան
3.
ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Կ-248-23.03.2004-ՊԻ-010/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
4.
ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին
Պ-124-30.09.2003-ՊԻ-010/0
Հեղինակներ` Վիկտոր Դալլաքյան, Գրիգոր Հարությունյան, Էդմունդ Ծատուրյան, Վարդան Մկրտչյան
5.
ա) «Բույսերի պաշտպանության եւ բույսերի կարանտինի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
Պ-017-08.07.2003-ՍԱ,ՖՎ-010/0
Հեղինակներ` Կարեն Կարապետյան, Հակոբ Հակոբյան
բ) «Ագրարային պետական տեսչությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
Պ-0171-08.07.2003--010/0
Հեղինակներ` Կարեն Կարապետյան, Հակոբ Հակոբյան
գ) «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
Պ-0172-08.07.2003--010/0
Հեղինակներ` Կարեն Կարապետյան, Հակոբ Հակոբյան
6.
«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
Կ-050-25.07.2003--010/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
7.
ա) Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին
Կ-316-01.06.2004-ՖՎ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին
Կ-3161-01.06.2004-ՖՎ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
8.
ա) Ապահովագրության մասին
Կ-318-01.06.2004-ՖՎ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Կ-3182-01.06.2004-ՖՎ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
գ) «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Կ-3185-01.06.2004-ՖՎ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
դ) «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
Կ-3183-01.06.2004-ՖՎ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
ե) «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Կ-3184-01.06.2004-ՖՎ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
զ) «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
Կ-3181-01.06.2004-ՖՎ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
9.
Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին
Կ-317-01.06.2004-ԳԿ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
10.
Եվրոպական կառույցներին Հայաստանի ինտեգրման հարցերի ժամանակավոր հանձնաժողովի երկրորդ հաղորդում
24.05.2004-ԵԻ-011/0
11.
Օտարերկրյա պետություններից եւ միջազգային կազմակերպություններից ստացված փոխառությունների, վարկերի, դրամաշնորհների եւ մարդասիրական օգնությունների օգտագործման արդյունավետությունը ուսումնասիրող Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի երկրորդ հաղորդումը
07.06.2004-ՎԴՄՕ-011/0
12.
ՀՀ կենտրոնական բանկի 2003 թվականի տարեկան հաշվետվություն
288-03.05.2004-ՖՎ,ՊԻ,ՍԱ,ԳԿ,ԱՀ,ՊԱ
13.
ՀՀ 2003 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին
Կ-287-30.04.2004-ՖՎ,ՊԻ,ՍԱ,ԳԿ,ԱՀ,ՊԱ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
ա) ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի 2002թ. գործունեության վերաբերյալ հաղորդումը
Կ-02.02.2004-ԳԿ
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2003 թվականի տարեկան հաշվետվության մասին
02.02.2004-ՖՎ
գ) ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի 2003 թվականի գործունեության տարեկան հաշվետվության մասին
02.02.2004-ՖՎ-010/0
դ) ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2003 թվականի տարեկան հաշվետվության մասին
02.02.2004-ՖՎ-010/0
14.
ՀՀ միջազգային պայմանագրերի վավերացում

1. 1983 թվականի նոյեմբերի 24-ին Ստրասբուրգում ստորագրված «Բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցելու մասին» Եվրոպական կոնվենցիա
Ն-106-11.09.2003-ԱՀ-011/0

2. 2003 թվականի հոկտեմբերի 10-ին Երեւանում ստորագրված «Բեռների մուլտիմոդալ փոխադրումների մասին» բազմակողմ համաձայնագիր
Ն-274-23.04.2004-ԱՀ,ՖՎ-011/0

3. 1997 թվականի սեպտեմբերի 29-ին Վիեննայում ստորագրված «Միջուկային զենքի չտարածման պայմանագրի հետ կապված երաշխիքների կիրառման մասին» ՀՀ եւ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջեւ համաձայնագրին կից լրացուցիչ արձանագրություն
Ն-253-24.03.2004-ԱՀ,ՊԱ-011/0

4. 2003 թվականի հոկտեմբերի 31-ին Նյու Դելիում ստորագրված «ՀՀ կառավարության եւ Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջեւ դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար մուտքի արտոնագիր ստանալու պահանջի վերացման մասին» համաձայնագիրը
Ն-261-30.03.2004-ԱՀ-011/0

5. 2004թ.փետվարի 15-ին Քուվեյթում ստորագրված` ՀՀ եւ Քուվեյթի Պետության միջեւ Քուվեյթի Պետությունում ՀՀ զինված ուժերի կարգավիճակի վերաբերյալ հայտագրերի փոխանակման ձեւով կնքված համաձայնագիր
Ն-293-07.05.2004-ԱՀ,ՊԱ-011/0

6. 2003 թվականի սեպտեմբերի 15-ին Երեւանում ստորագրված «ՀՀ եւ Լիտվայի Հանրապետության միջեւ քաղաքացիական, ընտանեկան եւ քրեական գործերով իրավական օգնության եւ իրավական հարաբերությունների մասին» պայմանագիր
Ն-234-10.03.2004-ԱՀ,ՊԻ-011/0

7. 1999թ.հունվարի 27-ին Ստրասբուրգում ստորագրված «Կոռուպցիայի մասին» քրեական իրավունքի կոնվենցիան (կից հայտարարություններով)
Ն-268-12.04.2004-ԱՀ,ՊԻ-011/0

8. 2003թ.մայիսի 15-ին Ստրասբուրգում ստորագրված «Կոռուպցիայի մասին» քրեական իրավունքի կոնվենցիայի լրացուցիչ արձանագրությունը (կից հայտարարությամբ)
Ն-267-12.04.2004-ԱՀ,ՊԻ-011/0

9. 2003 թվականի հուլիսի 21-ին ստորագրված «1992 թվականի մայիսի 15-ի` Հավաքական անվտանգության մասին պայմանագրի մասնակից պետությունների միջեւ ռազմատեխնիկական համագործակցության հիմնական սկզբունքների մասին» համաձայնագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» արձանագրություն
Ն-275-23.04.2004-ԱՀ,ՊԱ-011/0




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am