National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
 
Աշոտ Հովհաննեսի Ափոյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
11.07.1950
Կուսակցություն
Անկուսակցական
Խմբակցություն

 
Հանձնաժողով



Ծնվել է 1950 թ. հուլիսի 11-ին Լենինականում (Գյումրի):

1975 թ. ավարտել է Երեւանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը: Ճարտարագետ-տեխնոլոգ:Պարգեւատրվել է Անանիա Շիրակացու մեդալով (2001թ.):

1974-1975 թթ. աշխատել է Թումանյանի շրջանի գլխամասային պանրագործարանում ճարտարագետ-տեխնոլոգ: 1975-1976 թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1977 թ. եղել է Հայաստանի կարագագործության եւ պանրագործության ՀԳՀԻ Հայաստանի բաժանմունքի ավագ ճարտարագետ, 1977-1988 թթ. Երեւանի կաթի կոմբինատում` հերթափոխի վարպետ, ավագ ճարտարագետ-տեխնոլոգ, արտադրամասի պետ, 1988-1989 թթ. նույն հիմնարկում` պաղպաղակի ֆաբրիկայի տնօրեն, 1989-1995 թթ.` Աշտարակի պանրագործարանի տնօրեն, 1995-2002 թթ.` «Աշտարակ-կաթ» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ, գործադիր տնօրեն, 2002-2005թթ.` «Աշտարակ-կաթ» եւ «Երեւանի քաղաքային կաթի գործարան» ՓԲԸ տնօրենների խորհուրդների նախագահ:

2003թ. նոյեմբերի 10-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՅԴ համամասնական ընտրացուցակով: ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՅԴ խմբակցության անդամ: Անկուսակցական:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:












ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS