National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 

Սիրելի բարեկամ,

Դուք գտնվում եք ՀՀ Ազգային ժողովի՝ Հայաստանի Հանրապետության ներկայացուցչական բարձրագույն մարմնի պաշտոնական կայքում:

Ազգային ժողովը ձեւավորվում է բացառապես մեր քաղաքացիների ազատ կամքի արտահայտման միջոցով: Խորհրդարանը Հայաստանի պետականության խորհրդանիշներից մեկն է՝ հայ ժողովրդի բազմամյա նկրտումների մարմնավորումը: Օրենսդիր իշխանության առաքելությունը հասարակության կենսագործունեության արդյունավետության ապահովման առանցքային կողմնորոշիչների ձեւավորումն է:

Ազգային ժողովի գործունեության գլխավոր նպատակներից մեկը պետություն-հասարակություն երկկողմ հաղորդակցության ապահովումն է, ինչը գերակա նշանակություն ունի մեր պետության շարունակական զարգացման եւ աշխարհում սեփական տեղի ու դերի ամրապնդման առումով: Խորհրդարանը լայն ներգրավվածություն ունի հանրային ու քաղաքական որոշումների կայացման գործընթացում:

Ազգային ժողովի պաշտոնական կայքն ունի տեղեկատվական հարուստ բազա: Մատչելի եւ պարզ կառուցվածքի շնորհիվ դուք այստեղ հեշտությամբ կարող եք կողմնորոշվել եւ գտնել պահանջվող տեղեկությունը, ձեռք բերել գիտելիքների մեծ պաշար:

Մաղթում ենք արդյունավետ աշխատանք:

Բարի գալուստ ՀՀ Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ


Լուրեր
 Բոլոր լուրերը
23.10.2024
Հայկ Գրիգորյանն ընտրվել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր
Գաղտնի ընտրության արդյունքում Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր է ընտրվել Հայկ Գրիգորյանը: Ութերորդ գումարման Ազգային ժողովի հաշվիչ հանձնախմբի ն...
23.10.2024
Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր է ընտրվել Վիգեն Քոչարյանը
Ութերորդ գումարման Ազգային ժողովի հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրել է Բարձրագույն դատական խորհրդի Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալ...
23.10.2024
Առաջարկվում է Հանրային խորհրդի կազմում ձեւավորել փաստահավաք գործունեություն իրականացնող հանձնաժողով
Կառավարությունն առաջարկում է Հանրային խորհրդի կազմում ձեւավորել փաստահավաք գործունեություն իրականացնող հանձնաժողով, որի նպատակները, գործունեության ուղ...
23.10.2024
Օրենսդրական փաթեթն արժանացել է նաեւ Վենետիկյան հանձնաժողովի դրական արձագանքին. Արմենուհի Հարությունյան
Օրենսդրական նախաձեռնության ընդունումը բխում է Կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրից, ինչպես նաեւ դատաիրավական բարեփոխումների ռազմա...
23.10.2024
ՀՀ-ն 92,3 մլն եվրո գումարի չափով բյուջետային աջակցության վարկ է նախատեսում ներգրավել փախստականներ ունեցող երկրներին աջակցող հիմնադրամից
Նախատեսվում է ներգրավել բյուջետային աջակցության վարկ 92,3 մլն եվրո գումարի չափով, ի լրումն դրան նաեւ 16 մլն ԱՄՆ դոլարի գումարի չափով դրամաշնորհի ստացո...
23.10.2024
Առաջարկվում են փոփոխություններ՝ ուղղված դատավարական գործընթացներում իրավունքի չարաշահման դեպքերի նվազեցմանը եւ ողջամիտ ժամկետում գործերի քննության ապահովմանը
Նախագծերի ընդունման արդյունքում լուծում կտրվի քաղաքացիական եւ վարչական դատավարություններում գործնականում առաջացող մի շարք խնդիրների՝ մի կողմից նվազեցն...
23.10.2024
Ավետ Պողոսյանն ընտրվել է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամ
66 կողմ ձայնով Ավետ Պողոսյանն ընտրվել է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամ. այս մասին տեղեկացրել է ութերորդ գումարման Ազգային ժողովի հաշվ...
23.10.2024
Վարկային միջոցներն ուղղվելու են ՀՀ կառավարությանը՝ հանրային ծառայությունների արդյունավետությունն ու կայունությունը, մասնավոր ներդրումների զարգացումը բարելավելուն. Վահե Հովհաննիսյան
Համաձայնագրով, որ ստորագրվել է 2024 թվականի հունիսի 26-ին, նախատեսվում է Հայաստանին տրամադրել 75 մլն եվրո բյուջետային աջակցության վարկ: Հոկտեմբերի 23-...
23.10.2024
Եվրասիական հիմնադրամի միջոցներից ՀՀ-ին նախատեսվում է տրամադրել 100 մլն ԱՄՆ դոլարի չափով ֆինանսական վարկ
Համաձայնագրով նախատեսվում է Կայունացման եւ զարգացման Եվրասիական հիմնադրամի միջոցներից Հայաստանի Հանրապետությանը տրամադրել 100 մլն ԱՄՆ դոլարի չափով ֆին...
 Բոլոր լուրերը
Դեպի վեր

Ազդարարման հարցերով պատասխանատու անձ
ԱԺ աշխատակազմի ղեկավարի օգնական Հասմիկ Սողոմոնյան
Հեռ.՝ (374-11) 513252
Էլ. փոստ՝ azdarar@parliament.am