National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.06.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՈՒԹԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՈՒՄ
ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆ


ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ N 2

28 հունիսի 2022

Ժամը 11:00

ՆԱԽԱԳԱՀՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԸ ԵՎ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ ՌՈՒԲԵՆ ՌՈՒԲԻՆՅԱՆԸ

 

Ռ.ՌՈՒԲԻՆՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, բարի լույս, նստեք։ Նախ` առաջարկում եմ շնորհավորել Արման Եղոյանին ծննդյան կապակցությամբ։

 ԾԱՓԱՀԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Իսկ հիմա տեղադրեք քարտերը և նախապատրաստվեք գրանցման. գրանցում։ Գրանցվել է 62 պատգամավոր։ Քվորում ունենք, կարող ենք սկսել մեր նիստը։

Ձայնը տրվում է հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանին՝ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորների թեկնածուների ընտրության հարցի քվեարկության կարգը, տեղը և ժամը ներկայացնելու համար։ Համեցեք, պրն Բաբայան:

 Ն.ԲԱԲԱՅԱՆ

-Շնորհակալություն։ Հարգելի նախագահություն, հարգելի գործընկերներ, Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորների թեկնածուների ընտրության քվեարկությունը կանցկացվի երեք փուլով. 11։15-ից մինչև 11։45՝ առաջին պաշտոնի համար, ժամը 12։00-ից մինչև 12։30՝ երկրորդ պաշտոնի համար և 12։45-ից մինչև 13։15՝ երրորդ պաշտոնի համար։ Առաջին պաշտոնի համար ներկայացված թեկնածուներն են Լիզա Գրիգորյանը, Կարեն Թումանյանը, Լիպարիտ Մելիքջանյանը։ Քվեաթերթիկն ունի հետևյալ տեսքը։

Երկրորդ պաշտոնի համար ներկայացված թեկնածուներն են Լուսինե Ավագյանը, Գևորգ Գյոզալյանը և Վահե Ռաֆայելյանը։

Եվ երրորդ պաշտոնի համար ներկայացված թեկնածուներն են Արթուր Դավթյանը, Նաիրա Հովսեփյանը, Աղասի Մկոյանը։

Կրկնում եմ՝ ժամը 11։15-ից մինչև 12։45՝ դահլիճի կողքի նախասրահում՝ առաջին պաշտոնի համար, ժամը 12։00-ից մինչև 12։30՝ 2-րդ պաշտոնի համար և ժամը 12։45-ից մինչև 13։15՝ երրորդ պաշտոնի համար։ Շնորհակալություն։

 Ռ.ՌՈՒԲԻՆՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Բաբայան։ Հարգելի գործընկերներ, ձեր ներկայացվեցին քվեարկությունների ժամերը, իսկ ձեզ խնդրում եմ ուշադիր լինել ընթացքում և հետևել կոչնակին, երբ անհրաժեշտություն լինի, այստեղ հավաքվել և լսել արդյունքների հրապարակումը։ Կհանդիպենք այսօրվա ընթացքում։

ԸՆԴՄԻՋՈՒՄ ԳԱՂՏՆԻ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Հարգելի պատգամավորներ, քվեարկությունն ավարտվեց։ Այժմ ձայնը տրվում է հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանին` քվեարկության արդյունքները ներկայացնելու համար։ Համեցեք, պրն Բաբայան։

 Ն.ԲԱԲԱՅԱՆ

-Շնորհակալություն։ Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորի թափուր տեղերի համար առաջադրվել էր Լիզա Գրիգորյանի, Կարեն Թումանյանի և Լիպարիտ Մելիքջանյանի թեկնածությունները։ Ազգային ժողովի 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 68-ը։ Քվեատուփում առկա էր 68 քվեաթերթիկ, անվավեր քվեաթերթիկներ չկային։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ. Լիզա Գրիգորյան՝ կողմ` 0, Կարեն Թումանյան՝ կողմ` 0, Լիպարիտ Մելիքջանյան՝ կողմ` 68։

 ԾԱՓԱՀԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 Երկրորդ պաշտոնի համար առաջադրվել էին Լուսինե Ավագյանի, Գևորգ Գյոզալյանի և Վահե Ռաֆայելյանի թեկնածությունները։ Ազգային ժողովի 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 67-ը։ Քվեատուփում առկա էր 67 քվեաթերթիկ, անվավեր քվեաթերթիկ չկար։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ. Լուսինե Ավագյան՝ կողմ` 0, Գևորգ Գյոզալյան՝ կողմ` 67, Վահե Ռաֆայելյան՝ կողմ` 0։

ԾԱՓԱՀԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երրորդ պաշտոնի համար առաջադրվել էին Արթուր Դավթյանի, Նաիրա Հովսեփյանի և Աղասի Մկոյանի թեկնածությունները։ Ազգային ժողովի 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 67-ը։ Քվեատուփում առկա էր 67 քվեաթերթիկ, անվավեր չի եղել։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ. Արթուր Դավթյան՝ կողմ` 67, Նաիրա Հովսեփյան՝ կողմ` 0, Աղասի Մկոյան՝ կողմ` 0։

ԾԱՓԱՀԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Այսպիսով, հարգելի գործընկերներ, շնորհավորում ենք Լիպարիտ Մելիքջանյանին, Գևորգ Գյոզալյանին և Արթուր Դավթյանին դատավորի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Նիստը հայտարարում եմ ավարտված։




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am