National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
07.12.2018

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՎԵՑԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՈՒՄ
ՉՈՐՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆ


ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ N 26

07 դեկտեմբերի 2018

Ժամը 10:00

   ՆԱԽԱԳԱՀՈՒՄ  ԵՆ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԸ ԵՎ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԸ
 
 

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Բարեւ ձեզ։ Հարգելի պատգամավորներ, եկեք փորձենք գրանցվել: Գրանցում։

Գրանցվել է վեց պատգամավոր։ Ակնհայտ է, որ քվորում չունենք, մենք չենք կարող սկսել մեր աշխատանքը։ Համաձայն կանոնակարգի՝ եւս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել, որ մենք 4 ժամ ժամանակ ունենք՝ տալու հնարավորություն պատգամավորներին՝ գալ, գրանցվել։

Հարգելի պատգամավորներ, 1988 թվականին, 30 տարի առաջ ավերիչ երկրաշարժը մեր բազում հայրենակիցների կյանքեր խլեց։ Եկեք 1 րոպե լռությամբ հարգենք երկրաշարժի զոհերի հիշատակը։

ԼՌՈՒԹՅԱՆ  ՐՈՊԵ

Շնորհակալություն։

Շնորհակալություն, իհարկե, մենք դժվար օրեր ապրեցինք, երեւի թե երիտասարդները դժվար հիշեն այդ օրերն ամենայն մանրամասնությամբ, բայց ես ուզում եմ տեղյակ պահել, որ իրականում բավականին ծանր էր իրավիճակը, եւ եթե չլինեին ամբողջ աշխարհի օգնությունը, ժամ առաջ այստեղ եկած փրկարարները եւ բժիշկները, ապա կորուստները կլինեին ավելի շատ։ Չնայած մենք ունեցանք 25 հազարից ավելի մարդկային զոհ, բայց ես այսպես հետադարձ հայացքով հիշելով այդ օրերը՝ կարող եմ ձեզ ասել, որ իրականում համախմբվեցին ամբողջ ազգը եւ ամբողջ աշխարհը հայության այդ ցավալի օրերին եւ կարողացան մեզ օգնել՝ հաղթահարել դժվարությունները։ Անձամբ ես 21-րդ օրն եմ տուն գնացել հիվանդանոցից, որովհետեւ ուղղակի անհնարին էր դուրս գալ հիվանդանոցից՝ այնքան շատ էին դիմած վիրավորներն ու հիվանդները։ Ինչեւիցե։

Այսօր մենք կժամանենք, կմեկնենք աղետի գոտի, կտանք մեր տուրքը եւ կմասնակցենք բոլոր այն միջոցառումներին, որոնք այնտեղ կիրականացվեն։

Միեւնույն ժամանակ կյանքը շարունակվում է, եւ շատ բնական է, որ մի կողմից մենք պետք է նշենք երկրաշարժի 30 տարին, մյուս կողմից մենք կմասնակցենք նոր գործարանի բացմանը, որը տալիս է հնարավորություն՝ նոր աշխատատեղեր ստեղծել, նոր հույսեր, նոր կյանք, նոր զարգացում ապահովել։ Սա կյանք է, եւ մենք պետք է, իհարկե, հիշելով անցյալը՝ նայենք դեպի ապագան։ Սա է հիմնական շարժիչ ուժը բնության մեջ։ Շնորհակալություն, շարունակենք աշխատել։

Մ.ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

-Լավ, հասկանալի է։

Հարգելի գործընկերներ, առավոտյան ժամը 10-ին, բնականաբար, քվորում չէր եղել, այժմ գրանցված են 9 պատգամավորներ, նույնպես քվորում չունենք, բայց լրացել է չորս ժամը, եւ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ 4 ժամվա ընթացքում նիստի իրավազորության ապահովման համար անհրաժեշտ թվով պատգամավորներ չեն գրանցվել։ Ուստի, այսօրվա նիստերը համարվում են չկայացած։

Հարգելի գործընկերներ, քանի որ այս նստաշրջանը եւ ընդհանրապես 6-րդ գումարման ԱԺ, փաստորեն, հերթական նիստերի վերջին օրն է, ես՝ որպես ԱԺ փոխնախագահ եւ տվյալ դեպքում՝ նիստը նախագահող, պետք է ասեմ, որ մեր գումարման ԱԺ-ն, փաստորեն, իրականացրեց իր գործունեությունը հավուր պատշաճի։ Ես ոչ թե ուզում եմ գովեստի խոսքեր ասել, այլ ես ուղղակի արձանագրում եմ, որ մեր երկրի համար այս բախտորոշ ժամանակահատվածում, երբ մեր երկրում տեղի է ունեցել քաղաքական հեղափոխություն, բնականաբար ԱԺ-ն իր կարեւորագույն դերակատարությունն է ունեցել, եւ այս առումով նա կմտնի պատմության հարուստ այս ամբողջ տեղեկատվական համակարգի մեջ՝ այն հաշվով, որ ինքը, փաստորեն, կարողացավ պատշաճ իր գործառույթներն օրենքի շրջանակներում կատարել։

Աստված տա, որ հաջորդ գումարման ԱԺ-ն լինի նույնպես բավականին երկրի զարգացումն ապահովող մի պետական կառույց, որովհետեւ մեր երկիրը դառնում է այսուհետ, փաստ է, խորհրդարանական երկիր, եւ պետք է խորհրդարանի դերն էլ ավելի ուժեղացնել, մեծացնել, որ միշտ խորհրդարանն ունենա իր եւ՛ հավասարակշռող, եւ՛ հակակշռող դերակատարությունը, որին, իսկապես, ես հավատում եմ, եւ մենք մեր ժողովրդին երբեք հուսախաբ չենք անի։ Շնորհակալություն։

Ինչպես արդեն նշեցի, հերթական նիստերն ավարտվեցին, իսկ ընդհանրապես այս գումարման վերջին նիստն այս ամսվա վերջին երրորդ, ավելի ճիշտ, հինգշաբթի օրն է։ Ցտեսություն, բոլորիս հաջողություն։




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am