National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.06.2018

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՎԵՑԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՈՒՄ
ԵՐՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆ


ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ N 37

20 հունիսի 2018

Ժամը 11:00

ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ

ՆԱԽԱԳԱՀՈՒՄ Է ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԱ  ԲԱԲԼՈՅԱՆԸ
 
 

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Բարեւ ձեզ, հարգելի պատգամավորներ, խնդրում եմ տեղադրել քարտերը եւ նախապատրաստվել գրանցման: Գրանցում։

Գրանցվել է 82 պատգամավոր, քվորում ունենք, կարող ենք սկսել մեր աշխատանքը։

Հարգելի գործընկերներ, քվեարկության են դրվում երեկ քննարկված նախագծերը։

Քվեարկության է դրվում կառավարության կողմից ներկայացված «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքնում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։

Մինչեւ ես վարման կարգով ձայն տամ, ես ուզում եմ տեղեկացնել, որ ունեմ Միքայել Մելքումյանի, Արմենուհի Կյուրեղյանի, Գեւորգ Գորգիսյանի եւ Վահե Էնֆիաջյանի կողմից ներկայացված՝ իրենց կարծիքները համապատասխան նախագծերի վերաբերյալ։ Եվ դրանք ես կհայտարարեմ, իհարկե, ամեն քվեարկությունից հետո։

Վարման կարգով՝ Նաիրա Զոհրաբյան։

Ն.ԶՈՀՐԱԲՅԱՆ

-Շնորհակալություն։ Հարգելի խորհրդարան, դուք գիտեք, որ «Ծառուկյան» դաշինքը, ԲՀԿ-ն մշտապես դեմ է արտահայտվել կուտակային «պարտադիր» բաղադրիչի ներդրմանը։ Այսօր եւս մեր սկզբունքային դիրոքորոշումը մենք չենք փոխել։

Այդուհանդերձ, ներկայացված նախագիծը որոշակիորեն մեղմում է ֆինանսական բեռն այն երիտասարդների՝ մինչեւ 74 տրված, ովքեր իրենց ամսական աշխատավարձից վճարահանում են անում կուտակային ֆոնդին: Քննարկելով մեր գործընկերների հետ` մենք կքվեարկենք կողմ՝ պայմանով, որ կառավարության հետ շարունակելու ենք մեր քննարկումները կուտակային «պարտադիր» բաղադրիչն ընդհանրապես հանելու համար։

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Շնորհակալություն։ Վարման կարգով՝ Արմեն Ռուստամյան։

Ա.ՌՈՒՍՏԱՄՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, մեր սկզբունքային դիրքորոշումը հայտնել ենք, մենք այս նախագծին ձեռնպահ ենք քվեարկելու, որովհետեւ պարունակում է այն նախկինի հետ համեմատած` բարելավում, բայց չի լուծում կարեւորագույն հարցը՝ «պարտադիր» բաղադրիչի վերացման հարցը, որի դեմ պայքարել ենք մենք տարիներ շարունակ։

Այն առաջացնում է լուրջ խնդիրներ՝ այդ «պարտադիր» բաղադրիչը, խափանում եւ խաթարում է ընդհանրապես սերունդների համերաշխության սկզբունքը, խաթարում է իրավունքն անձի` սեփականության, եւ ստիպում է, որ մարդն այսօրվա իր սոցիալական հարցերը չլուծած լինելով` գումար հետ գցի վաղվա համար։

Այս հիմնական երեք հարցերը չեն լուծված, եւ այդ պատճառով մենք ձեռնպահ ենք քվեարկելու այս նախագծին։

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Շնորհակալություն։ Էդմոն Մարուքյան, խնդրեմ։

Է.ՄԱՐՈՒՔՅԱՆ

-Շնորհակալություն։ Ես երեկ իմ ելույթում նշեցի, թե ինչ դիրքորոշում է եղել ժամանակին եւ ինչ պայքար է մղվել, ուղղակի այսօր իրավիճակն այնպիսին է, որ սա...

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, խնդրում եմ լռություն դահլիճում։

Է.ՄԱՐՈՒՔՅԱՆ

-Սա հրատապ քայլ է, որ պետք է կատարվի, որից հետո, ինչպես նաեւ հարց ու պատասխանի ժամանակ ֆինանսների նախարարը հաստատեց, քննարկումները շարունակվելու են եւ պարտադիր կուտակայինի էջը փակված չէ։

Այդ իսկ պատճառով մենք նույնպես կողմ ենք քվեարկելու, որ կա բարելավում։ Շնորհակալություն։

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Շնորհակալություն։ Քվեարկություն։

Կողմ՝ 76
Դեմ՝ 2
Ձեռնպահ՝ 6

Որոշումն ընդունվել է։

Ներողություն, պետք է ավելացնենք Միքայել Մելքումյանին՝ կողմ կուտակայինի այս մեր նախագծին: Արմենուհի Կյուրեղյան՝ ձեռնպահ, Գեւորգ Գորգիսյան՝ կողմ եւ Վահե Էնֆիաջյան՝ կողմ. փաստորեն, մենք պետք է ավելացնենք 3 կողմ եւ 1 ձեռնպահ։

Քվեարկության է դրվում կառավարության կողմից ներկայացված «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն։

Կողմ՝ 83
Դեմ՝ 1
Ձեռնպահ՝ չկա

Եվ հայտարարում եմ մեր գործուղման մեջ գտնվող գործընկերների կարծիքը. Միքայել Մելքումյան՝ կողմ, Արմենուհի Կյուրեղյանն այս նախագծի վերաբերյալ չի թողել կարծիք, Գեւորգ Գորգիսյան՝ կողմ եւ Վահե Էնֆիաջյան՝ կողմ։ Խնդրում եմ` համապատասխան լրացումներն իրականացնի քարտուղարությունը։

Քվեարկության է դրվում կառավարության կողմից ներկայացված «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն։

Կողմ՝ 84
Դեմ՝ չկա
Ձեռնպահ՝ չկա

Երկու պատգամավորներ՝ Միքայել Մելքումյանը, Արմենուհի Կյուրեղյանը, այս նախագծի վերաբերյալ չեն թողել իրենց կարծիքը, Գեւորգ Գորգիսյան՝ կողմ եւ Վահե Էնֆիաջյան՝ կողմ։ Խնդրում եմ երկու դրական ձայն ավելացնել՝ կողմ։

Քվեարկության է դրվում կառավարության կողմից ներկայացված «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն։

Կողմ՝ 82
Դեմ՝ 1
Ձեռնպահ՝ 1

Եվ ընդամենը 2 ձայն կողմ ենք ավելացնում՝ Գեւորգ Գորգիսյան եւ Վահե Էնֆիաջյան։

Քվեարկության է դրվում կառավարության կողմից ներկայացված «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն։

Կողմ՝ 84
Դեմ՝ չկա
Ձեռնպահ՝ չկա

Եվ ավելացնում ենք 2 կողմ՝ Գեւորգ Գորգիսյան եւ Վահե Էնֆիաջյան, փաստորեն՝ 86 կողմ։

Քվեարկության է դրվում կառավարության կողմից ներկայացված «Բարեգործության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։

Վարման կարգով՝ Նաիրա Զոհրաբյան, խնդրեմ։

Ն.ԶՈՀՐԱԲՅԱՆ

-Այս օրենքի հետ կապված «Ծառուկյան» դաշինքն ուներ որոշ մտահոգություններ, մեր գործընկերների հետ քննարկելով` մտահովությունները հանվել են, կոմպրոմիսը գտնված է, եւ «Ծառուկյան» դաշինքը քվեարկում է կողմ։

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Քվեարկություն։

Կողմ՝ 84
Դեմ՝ չկա
Ձեռնպահ՝ չկա

Ավելացնում ենք 4 պատգամավորների կարծիքը՝ Միքայել Մելքումյան, Արմենուհի Կյուրեղյան, Գեւորգ Գորգիսյան եւ Վահե Էնֆիաջյան՝ նույնպես կողմ։

Հարգելի գործընկերներ, քննարկում ենք կառավարության կողմից ներկայացված «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը 2-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին» հարցը։ Հիմնական զեկուցող՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյան։

Տեղեկացնեմ, որ մենք այս հարցը քննարկելուց հետո օրակարգը կսպառենք այսօրվա, եւ վաղն առավոտյան կշարունակենք աշխատել արդեն 1-ին ընթերցմամբ ընդունված նախագծերի 2-րդ ընթերցմամբ հարցի շուրջ։

Խնդրեմ, պրն նախարար։

Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

-Հարգելի պրն Բաբլոյան, հարգելի գործընկերներ...

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, ես խնդրում եմ, հաշվի առնելով, որ մենք ընդամենը մի նախագիծ պետք է քննարկենք, եթե ունեք հարցեր` քննարկելու, կարող եք ձեր առանձնասենյակներում քննարկել, աշխատանքային ռեժիմով քննարկել, թույլ տվեք` պրն նախարարը ներկայացնի հարցը։ Ես ստիպված կլինեմ անվանական կոչել, ներողություն եմ խնդրում։

Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, ձեր քննարկմանը 2-րդ ընթերցմամբ ներկայացված «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը 1-ից 2-րդ ընթերցում պատգամավորներից առաջարկներ չեն ստացվել, կառավարությունը փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի տեսել։

Երեկ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում հարցը դրվել է քվեարկոթյան, հանձնաժողովը երաշխավորել է` 2-րդ ընթերցման ներկայացնելու, խնդրում եմ տալ դրական եզրակացություն։ Շնորհակալություն։

 Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Շնորհակալություն։ Քանի որ պատգամավորները գրավոր առաջարկներ չեն ներկայացրել, հարցեր չեն կարող լինել, պրն նախարար, դուք կարող եք զբաղեցնել ձեր տեղը։

Հարակից զեկուցող՝ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ռուզաննա Մուրադյան, խնդրեմ։

 Ռ.ՄՈՒՐԱԴՅԱՆ

-Հարգելի  նախագահ, հարգելի գործընկերներ, ես ուզեցի օգտվել հարակից զեկուցողի իրավունքից՝ ընդամենը մեկ անգամ եւս հիշեցնելու, որ կրթության ոլորտում մենք ունեցել ենք բավականին ձեռքբերումներ, եւ այդ ձեռքբերումներից եւ նախագծերից մեկն էլ հենց այս օրենքի նախագիծն էր, երբ մենք առաջարկեցինք միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչների համար, որոնք ունեն երկարամյա աշխատանքային փորձ, տալ հնարավորություն` մինչեւ 2023 թվականը շարունակել իրենց աշխատանքը կամ ունենալ հնարավորություն` ձեռք բերել  հեռակա կարգով  լրացուցիչ մասնագիտական կրթություն։

Եվ կարծում եմ, որ նախագիծը ծառայելու է իր նպատակին, որովհետեւ մենք դեռեւս ունենք բավականին փորձառու նման մանկավարժներ, իսկ կրթության ոլորտում փորձառությունը շատ ավելի մեծ արժեք է։ Շնորհակալություն, որ բոլորս կողմ ենք քվեարկում, եւ մեկ անգամ եւս նույն կարծիքին եմ մնում, որ կրթության ոլորտը դա վերկուսակցական ոլորտ է եւ մինչ այժմ էլ կրթության ոլորտի բոլոր ծրագրերն ուղղված են եղել բացառապես մեր երեխաների շահերին, մեր սովորողներին, մեր պետությանն, եւ այսուհետ էլ ես ակնկալում եմ, որ ձեր մոտեցումները, որ էդպես էլ փորձում եք շարունակել՝ արդարացված են։ Եվ էս առումով մենք շատ կոմպրոմիսային ու շատ ավելի լայն քննարկումների հնարավորություն ենք ունենալու, որպեսզի կրթության ոլորտը, իրոք, զերծ պահենք կուսակցական մոտեցումներից, քանի որ մինչ այժմ էդպես էլ եղել է։

Մեր բոլոր նախագծերը, բոլոր օրենքի նախաձեռնությունները բացառապես բխել են ՀՀ քաղաքացու շահերից։ Շնորհակալություն։

 Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Շնորհակալություն, տիկին Մուրադյան, մենք հասկացանք, որ հանձնաժողովի կարծիքը դրական է, հարցեր չեն կարող լինել։ Անցնում ենք մտքերի փոխանակության, խնդրում եմ հերթագրվել։

Բոլորը համաձայն են, մտքերի փոխանակությունն ավարտվեց։ Եզրափակիչ ելույթի համար՝ խնդրեմ, պրն նախարար։

 Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

-Տիկին Մուրադյանի խոսքին էի ուզում արձագանքել՝ այո, այդ սկզբունքն էդպիսին է լինելու, կրթության եւ գիտության նախարարությունը լինելու է վերկուսակցական մարմին։

Բայց ես համաձայն չեմ, որ նախկինում կրթության ոլորտում իշխող կուսակցության եւ կառավարության գործունեությունը եղել է վերկուսակցական, զորօրինակ՝ «Բարձրագույն կրթության մասին» օրենիքի նախագիծը, որն աղավաղվեց հենց նման սկզբունքով։ Շնորհակալություն։

 Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, հարցի քննարկումն ավարտվեց, օրակարգը սպառվեց։ Մենք կհանդիպենք վաղն առավոտյան... ներողություն, ի՞նչ քվեարկություն։ Սրա վերաբերյալ քվեարկությունը կլինի վաղն առավոտյան։

Ներողություն, մի րոպե, հիմա բացատրեմ. մենք կարող ենք քվեարկել, բայց քանի որ մենք նախօրոք չենք հայտարարել, մեր գործընկերները դրսում աշխատում են, դուրս են եկել, ազնիվ չի լինի, եթե մենք հիմա քվեարկենք։ Վաղն առավոտյան, մենք խնդիր չունեք, առավոտյան ժամը 11-ին հանդիպելու ենք, աշխատենք 1-ին ընթերցումով ընդունված նախագծերի վրա, սա կքվեարկենք եւ կավարտենք։ Լինենք ազնիվ բոլորի նկատմամբ, շնորհակալություն։




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am