National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
03.02.2014

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ
ՀԻՆԳԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ  2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 03 -06-Ի
ՉՈՐՍՕՐՅԱ ՆԻՍՏԵՐԻ  ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

03.02.2014

1. Քննարկված հարցը`
ՀՀ Ազգային ժողովի որոշումը «ՀՀ Ազգային ժողովի հինգերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում մի շարք օրենսդրական նախաձեռնությունների ընդգրկումը մինչեւ մեկ տարով հետաձգելու մասին»
Քվեարկության արդյունքները` կողմ` 111, դեմ` 0, ձեռնպահ` 5  |  Անհատական քվեարկություններ
Որոշումն ընդունվել է


2. Քննարկված հարցը`
ՀՀ Ազգային ժողովի որոշումը «ՀՀ Ազգային ժողովի հինգերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգի նախագծի առաջին բաժինն ընդունելու մասին»
Քվեարկության արդյունքները` կողմ` 110, դեմ` 2, ձեռնպահ` 7  |  Անհատական քվեարկություններ
Որոշումն ընդունվել է


3. Քննարկված հարցը`
ՀՀ Ազգային ժողովի որոշումը «ՀՀ Ազգային ժողովի հինգերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի փետրվարի 03-փետրվարի 06-ի չորսօրյա նիստերի օրակարգում ««Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման, ստանձնած վարկային պարտավորությունների եւ անհրաժեշտ ծավալով տնտեսական գործունեություն չիրականացնելու պատճառներն ուսումնասիրող Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» (Պ-274-05.06.2013-ՏՀ-011/0 Հեղինակներ` Աղվան Վարդանյան, Արծվիկ Մինասյան, Արմեն Ռուստամյան) օրենսդրական նախաձեռնության ընդգրկումը մինչեւ մեկ տարով հետաձգելու մասին»
Քվեարկության արդյունքները` կողմ` 120, դեմ` 0, ձեռնպահ` 1  |  Անհատական քվեարկություններ
Որոշումն ընդունվել է


4. Քննարկված հարցը`
Քվեարկության արդյունքները` կողմ` 109, դեմ` 3, ձեռնպահ` 7  |  Անհատական քվեարկություններ
Որոշումն ընդունվել է


5. Քննարկված հարցը`
Քվեարկությունից առաջ 20 րոպե ընդմիջում` «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի պահանջով:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ ՀՅԴ խմբակցությունը չի մասնակցի որոշման նախագծի քվեարկությանը:

ԲՀԿ Խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ԲՀԿ խմբակցությունը չի մասնակցի որոշման նախագծի քվեարկությանը:
Քվեարկության արդյունքները` կողմ` 66, դեմ` 0, ձեռնպահ` 1  |  Անհատական քվեարկություններ
Որոշումն ընդունվել է


6. Քննարկված հարցը`
Քննարկվել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ, որոնց քվեարկությունները կկայանան հաջորդ նիստի ընթացքում`

1.  Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
(Պ-263-24.05.2013,15.10.2013-ՍՀ-010/0 Հեղինակներ` Հովիկ Աբրահամյան, Գալուստ Սահակյան, Արփինե Հովհաննիսյան, Դավիթ Հարությունյան, Կարինե Պողոսյան, Նաիրա Զոհրաբյան)

2. ա) ՀՀ Նախագահի առարկությամբ եւ առաջարկությամբ Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին
(Կ-403-27.11.2013,04.12.2013-ՍՀ-010/3 Հեղինակ` ՀՀ կառավարություն)

բ) ՀՀ Նախագահի առարկությամբ եւ առաջարկությամբ «Սահմանադրական դատարանի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մաuին
(Կ-4035-27.11.2013-ՍՀ-010/3 Հեղինակ` ՀՀ կառավարություն)



7. Քննարկված հարցը`
Օրենսդրական նախաձեռնություն, որի քննարկումը նիստի ընթացքում մնացել է անավարտ`

«Հայաստանի Հանրապետության գազամատակարարման ոլորտում 2011 թվականից պետական պարտքի եւ գազի գների ձեւավորման ուսումնասիրության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին»
Պ-435-03.02.2014--011/0
Հեղինակներ` Թեւան Պողոսյան, Արմեն Ռուստամյան, Արամ Մանուկյան, Էլինար Վարդանյան



04.02.2014

1. Քննարկված հարցը`
ՀՀ օրենքի նախագիծը «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին»
Պ-263-24.05.2013,15.10.2013-ՍՀ-010/0
Հեղինակներ` Հովիկ Աբրահամյան, Գալուստ Սահակյան, Արփինե Հովհաննիսյան, Դավիթ Հարությունյան, Կարինե Պողոսյան, Նաիրա Զոհրաբյան
Քվեարկության արդյունքները` կողմ` 102, դեմ` 0, ձեռնպահ` 2  |  Անհատական քվեարկություններ
Օրենքի նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ


2. Քննարկված հարցը`
ՀՀ օրենքների նախագծերը 1. ա) ՀՀ Նախագահի առարկությամբ եւ առաջարկությամբ Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին
(Կ-403-27.11.2013,04.12.2013-ՍՀ-010/3 Հեղինակ` ՀՀ կառավարություն)

բ) ՀՀ Նախագահի առարկությամբ եւ առաջարկությամբ «Սահմանադրական դատարանի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մաuին
(Կ-4035-27.11.2013-ՍՀ-010/3 Հեղինակ` ՀՀ կառավարություն)
Քվեարկության արդյունքները` կողմ` 65, դեմ` 4, ձեռնպահ` 37  |  Անհատական քվեարկություններ
Օրենքներն ընդունվել են
ՀՀ Նախագահի առարկությամբ եւ առաջարկությամբ

3. Քննարկված հարցը`

Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2014 թվականի տարեկան գործունեության ծրագիր
345-01.10.2013-ՏՀ
Քննարկումը մնաց անավարտ


05.02.2014

1. Քննարկված հարցը`
ՀՀ Ազգային ժողովի որոշումը «Հայաստանի Հանրապետության գազամատակարարման ոլորտում 2011 թվականից պետական պարտքի եւ գազի գների ձեւավորման ուսումնասիրության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին»
Պ-435-03.02.2014--011/0
Հեղինակներ` Թեւան Պողոսյան, Արմեն Ռուստամյան, Արամ Մանուկյան, Էլինար Վարդանյան
Քվեարկության արդյունքները` կողմ` 43, դեմ` 58, ձեռնպահ` 3  |  Անհատական քվեարկություններ
Որոշումը չի ընդունվել


2. Քննարկված հարցը`
Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2014 թվականի տարեկան գործունեության ծրագիր 345-01.10.2013-ՏՀ
Ծրագիրն ընդունվել է ի գիտություն


3. Քննարկված հարցը`

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2014 թվականի գործունեության ծրագիր
339-28.09.2013-ՏՀ
Քննարկումը մնաց անավարտ


06.02.2014

1. Քննարկված հարցը`
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2014 թվականի գործունեության ծրագիր 339-28.09.2013-ՏՀ
Ծրագիրն ընդունվել է ի գիտություն


2. Քննարկված հարցը`
Քննարկվել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ, որոնց քվեարկությունները կկայանան հաջորդ նիստի ընթացքում`

1. ա) «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին
(Պ-370-25.10.2013-ՊԻ-010/0 Հեղինակներ` Գալուստ Սահակյան, Զարուհի Փոստանջյան, Արամ Մանուկյան, Աղվան Վարդանյան, Հովհաննես Մարգարյան, Նաիրա Զոհրաբյան, Էդմոն Մարուքյան, Հովհաննես Սահակյան)

բ) «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին
(Պ-3701-25.10.2013-ՊԻ-010/0 Հեղինակներ` Գալուստ Սահակյան, Զարուհի Փոստանջյան, Արամ Մանուկյան, Աղվան Վարդանյան, Հովհաննես Մարգարյան, Նաիրա Զոհրաբյան, Էդմոն Մարուքյան)

2.  2012 թվականի նոյեմբերի 29-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Թուրքմենստանի կառավարության միջեւ գիտատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիր
(Ն-258-22.05.2013-ԱՀ-011/0 Ներկայացնող` ՀՀ Նախագահ)

3.  2012 թվականի նոյեմբերի 29-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Թուրքմենստանի կառավարության միջեւ Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության եւ Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի դեսպանության տեղակայման համար հողատարածքների փոխադարձաբար տրամադրման մասին» համաձայնագիր
(Ն-256-22.05.2013-ԱՀ-011/0 Ներկայացնող` ՀՀ Նախագահ)

4.  2010 թվականի նոյեմբերի 19-ին Սանկտ Պետերբուրգում ստորագրված «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների` համատեղելի ազգային հեռուստաբժշկական համակարգերի ստեղծման եւ դրանց հետագա զարգացման ու օգտագործման գործում համագործակցության մասին» համաձայնագիր (կից վերապահումով)
(Ն-1383-21.05.2012-ԱՀ-011/0 Ներկայացնող` ՀՀ Նախագահ)

5.  2012 թվականի նոյեմբերի 29-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Թուրքմենստանի կառավարության միջեւ օդային հաղորդակցության մասին» համաձայնագիր
(Ն-255-22.05.2013-ԱՀ-011/0 Ներկայացնող` ՀՀ Նախագահ)



3. Քննարկված հարցը`
Օրենսդրական նախաձեռնություն, որի քննարկումը նիստի ընթացքում մնացել է անավարտ`

««Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող եւ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում եւ գանձվում» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»
Կ-368-18.10.2013-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն


Չորսօրյա նիստերն ավարտվեցին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS