National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
31.5.2006

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
31.05.2006
12-ամյա կրթության անհրաժեշտությունն ակնհայտ է

ՀՀ Սահմանադրության 70-րդ  եւ Ազգային ժողովի կանոնակարգի 41-րդ հոդվածների համաձայն` Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ մայիսի 31-ին տեղի ունեցավ Ազգային ժողովի արտահերթ նիստ: Նախքան օրակարգային հարցերին անդրադառնալը` ԱԺ պատգամավորները քվեարկությամբ հաստատեցինարտահերթ նիստի աշխատանքը հերթական նիստերի անցկացման կարգով կազմակերպելու եւ մի շարք օրինագծերի քննարկումըերկու ընթերցմամբ անցկացնելու մասին Ազգային ժողովի որոշումները:

ԱԺ պատգամավորները քվեարկությամբ ընդունեցին նաեւ նախորդ քառօրյա նիստերի ժամանակ քննարկված 17 օրինագծեր եւ միջազգային պայմանագրեր: Համապատասխան թվով ձայներ չստացան եւ չընդունվեցին «ՀՀ քրեական օրենսգրքո ւմ փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» օրինագծերը:

Քննարկվեց «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը ներկայացրեց ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Հասմիկ Պողոսյանը: Բանախոսը տեղեկացրեց, որ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ Սահմանադրության 13-րդ հոդվածով եւ կարգավորում է ՀՀ դրոշի նկարագրությունն ու գործածման կարգը:

Ելույթ ունեցող պատգամավորները, կարեւորելով օրինագիծը, մատնանշեցին նաեւ թերություններ, որոնք հիմնականում վերաբերում էին դրոշի գործածման կարգի ոչ սպառիչ լինելուն, մասնավորապես` դրոշի բարձրացման, իջեցման, փոխանցմ ան արարողակարգերի սահմանմանը, անհարգալից վերաբերմունքի, առուծախի եւ գովազդի առարկա դառնալու դեպքերին, ՀՀ դրոշը կարո՞ղ է, թե պետք է ամրացվի ոչ միայն ՀՀ նախագահի, այլեւ ԱԺ նախագահի եւ վարչապետի փոխադրամիջոցների վրա:

ՄԱԿ խմբակցության ղեկավար Գուրգեն Արսենյանի գնահատմամբ` դրոշը` որպես պետականության խորհրդանիշ, պետք է հարգի մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացի, պետք է հստակ կանոնակարգվեն դրոշի կիրառման ձեւերը, տեղը, հանգամանքը, ինչ վերաբերում է գունային, մասնավորապես նարնջագույնի հստակեցմանհետ կապված հարցին,կան միջազգայնորեն սահմանված չափանիշներ, որոնք մասնագետների օգնությամբ պետք է կոնկրետ արձանագրվեն նախագծում: Պարոն Արսենյանը տեղեկացրեց, որ ՄԱԿ խմբակցությունը պաշտպանումեւ կողմ է քվեարկելու նախագծին:

«Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանն առաջարկեց հնչած հարցերը աշխատանքային կարգով քննարկելու համար արձանագրել կոնկրետ ժամկետ, ինչը ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Հասմիկ Պողոսյանի կարծիքով` միանգամայն ընդունելի է:

Եզրափակիչ ելույթում տիկին Պողոսյանը շնորհակալություն հայտնեց շահագրգիռ քննարկումների համար եւ առաջարկեց բոլոր դիտողությունները ներկայացնել գրավոր:

ՀՀ գիտության եւ կրթության նախարար Լեւոն Մկրտչյանը ներկայացրեց «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, որի համար հիմք է ծառայել 12-ամյա միջնակարգ կրթությանն անցնելու անհրաժեշտությունը:Եվրախորհրդի եւ Եվրամիության անդամ երկրների համագործակցությունը` ըստ Բոլոնյան համաձայնագրի, թելադրում է անդամ երկրներին, այդ թվում` Հայաստանի Հանրապետությանը, անցնելու 12-ամյա կրթության, գիտատեխնիկական առաջընթացը եւ քաղաքացիական նոր հասարակությունների կառուցումը թելադրում է ուսումնական նոր առարկաների ներառում հանրակրթության մեջ, 12-ամյա կրթության անցնելը պայմանավորված է նաեւ ուսումնական նյութի ծանրաբեռնվածության վերաբաշխմամբ եւ նվազեցմամբ, ինչը կնպաստի ուսման որակի աճին: Վարկային երկրորդ ծրագրի իրականացումը դիտվում է որպես 12-ամյա կրթության անցման հնարավորություն:

Ելույթ ունեցող պատգամավորները, ընդունելով կրթական բարեփոխումների անհրաժեշտությունը, կոչ արեցին հաշվի առնել երկրում առկա տեխնիկական եւ բովանդակային հնարավորությունները, հետեւողական աշխատանքով, հասարակությանը իրազեկելու ճանապարհով առաջ գնալ, որպեսզի ցնցումներ եւ անակնկալներ չգրանցվեն:

Եզրափակիչ ելույթում պարոն Մկրտչյանը նկատեց, որ աշխատանքը պարտավորեցնող է, հնչած մտահոգությունները` տեղին, եւ պատրաստակամություն հայտնեց շարունակել քննարկումները տարբեր լսարաններում, պարզաբանումներով հանդես գալ նաեւ կազմակերպվելիք խորհրդարանական լսումներում, կրկին լսել մասնագետների կարծիքները, ինչից գործը միայն կարող է շահել:

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մանուկ Վարդանյանը ներկայացրեց «ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրինագիծը, որը պայմանավորված է պետական սեփականություն հանդիսացող բնակելի, հասարակական եւ արտադրական շենքեր, շինություններ կառուցելու նպատակով տրամադրված եւ դեռեւս չկառուցապատված հողամասերը օգտագործողներին սեփականության իրավունքով փոխանցելու գործընթացի հետագա կանոնակարգման անհրաժեշտության հետ, ինչը հնարավորություն կընձեռի ավարտելու օգտագործման տրամադրված, չկառուցապատված պետական հողամասերի մասնավորեցման գործընթացը եւ իրացնելու այդ հողամասերը տվյալ պահին շուկայում գործող ողջամիտ գներով:

Քննարկվեցին նաեւ «Սահմանադրական դատարանի մասին», «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Երեւան-Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը բնապահպանական վճարների արտոնություններ սահմանելու մասին», «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Արժութային կարգավորման եւարժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Դատախազության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության զինանշանի մասին», «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օ րենքում փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին»,«ՀՀ զինված ուժերի կայազորային եւ պահակային ծառայությունների կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերը:

Ազգային ժողովի արտահերթ նիստի աշխատանքը կշարունակվի հունիսի 1-ին, ժամը 12-ից:


31.05.2006
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում «Հայաստանի Հանրապետության 2005թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի կատարման հաշվետվության քննարկումների ժամանակացույց
1. Երկուշաբթի,5-ը հունիսի 2006թ., ժ.10.00Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստՕրակարգը ՝1) «ՀայաստանիՀանրապետության2005թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի կատարման հաշվետվություն,2)  «Հայաստանի Հանրապետության2005թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքիկատարման հաշվետվության վերաբե...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am