National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.10.2007

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
18.10.2007
Բունդեստագի պատվիրակությունը Ազգային ժողովում


Հոկտեմբերի 18-ին Ազգային ժողովում էին Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեստագի Գերմանիա-Հարավային Կովկաս պատգամավորական բարեկամության  խմբի անդամները: 

ԱԺ եվրոպական ինտեգրման  հարցերի մշտական հանձնաժողովի  հետ հանդիպման ժամանակ, որին մասնակցում էին երկու երկրների դեսպանները,  հանձնաժողովի նախագահ Ավետ Ադոնցը  համոզմունք հայտնեց, որ այցը երկուստեք արդյունավետ կլինի եւ կնպաստի համագործակցության զարգացմանը: Նշվեց, որ 2003 թ. հետո քաղաքական երկխոսությունը երկու երկրների միջեւ ակտիվացել է, որի արդյունքում  զարգացել են առեւտրատնտեսական հարաբերությունները, աճել են ներդրումները: Եվրոպային ինտեգրվելը, լինելով Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություն, դարձել է նաեւ ներքին քաղաքական առաջնահերթություն, քանի որ Հայաստանում ընթացող բարեփոխումների հիմնական տրամաբանությունն ուղղված է ԵՄ չափանիշներին համապատասխանելուն: Բարեփոխումները Հայաստանի զարգացման հիմնական ռեսուրսն են եւ արձանագրված  տնտեսական երկնիշ աճը իրականացված բարեփոխումների արդյունք է: Կարեւորվեց բարեփոխումների շարունակականությունը եւ արդյունավետությունը:

 Գերմանիա-Հարավային Կովկաս պատգամավորական բարեկամության  խմբի ղեկավար Շտեֆեն Ռայխեն նշեց, որ նոր ձեւավորված խումբը ամենամեծաքանակն   է, ինչը տարածաշրջանի նկատմամբ Գերմանիայի աճող հետաքրքրության ապացույց է:  Ներկայացնելով խմբի անդամներին` պարոն Ռայխեն նշեց, որ նրանցից շատերը լավ են ճանաչում Հայաստանը եւ ակտիվ մասնակցություն են ունեցել  Բունդեստագի կողմից հայոց ցեղասպանության ճանաչման հարցում:  Նշվեց, որ առաջիկայում Լիսաբոնում տեղի կունենա  ԵՄ գագաթնաժողով, որտեղ նախատեսվում է ընդունել բարեփոխումների ծրագիր, որը գործնական հիմքերի վրա կդնի   եւ կզարգացնի նոր հարեւանության քաղաքականությունը:

 Հանդիպման ընթացքում   կողմերը  միջխորհրդարանական կապերի զարգացման պատրաստակամություն հայտնեցին եւ քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:
 
Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեստագի Գերմանիա-Հարավային \\\\\\\\\\\\\\\\ Կովկաս պատգամավորական խմբի պատվիրակության անդամները  հանդիպեցին Ազգային ժողովի ՀՀԿ, ԲՀ եւ ՀՀԴ խմբակցությունների ներկայացուցիչների հետ:
Հյուրերի խնդրանքով ՀՀԿ խմբակցության քարտուղար Սամվել Նիկոյանը, ԲՀ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը եւ ՀՀԴ անդամ Արծվիկ Մինասյանը ներկայացրին իրենց կուսակցությունների ծրագրային հիմնական դրույթները, Հայաստանի եվրաինտեգրմանը,  Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին առնչվող դիրքորոշումները, ծանոթացրին Ազգային ժողովի կառուցվածքին, գործունեությանն ու խորհրդարանում քաղաքական ուժերի հարաբերակցությանը:

Նրանք նշեցին, որ իրենց կուսակցությունների` երկրի զարգացման եվրոպական ուղղության վերաբերյալ ծրագրային դրույթները Հայաստանի արտաքին քաղաքականության կարեւորագույն բաղադրիչներից են, իսկ Լեռնային  Ղարաբաղի հիմնախնդիրը իրենց համոզմամբ պետք է լուծել  խաղաղ բանակցությունների ճանապարհով, ազգերի ինքնորոշման, ազատ ու անկախ ապրելու իրավունքի շրջանակներում:

Պատվիրակության ղեկավար Շտեֆեն Ռայխեն նշեց, որ Գերմանիան տարածաշրջանի երկրներին ուզում է տեսնել տնտեսապես ու քաղաքականապես կայուն, տարածաշրջանային համագործակցության ու խաղաղ գոյակցության վճռականությամբ եւ պատրաստ է իր նպաստը բերել այդ երկրների զարգացման գործում: 

Երկուստեք համոզմունք հայտնվեց միջխորհրդարանական կապերի զարգացման անհրաժեշտության եւ դրանք գործնական քայլերով ամրապնդելու մասին:

 Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեստագի Գերմանիա-Հարավային Կովկաս պատգամավորական բարեկամության խմբի անդամները հանդիպեցին  «Ժառանգություն» խմբակցության անդամներին: 

Հյուրերի խնդրանքով Ստյոպա Սաֆարյանը անդրադարձավ խորհրդարանի քաղաքական ուժերի փոխհարաբերություններին: Զարուհի Փոստանջյանը գերմանացի գործընկերներին ներկայացրեց խմբակցության օրենսդրական գործունեությունը: 

Կողմերն կարեւորեցին միջխորհրդարանական համագործակցությունը, որի խորացման պատրաստակամություն հայտնվեց:

Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեստագի Գերմանիա-Հարավային Կովկաս պատգամավորական բարեկամության խմբի անդամները հանդիպեցին \\\\\\\\\\\\\\\\ «Օրինաց երկիր» խմբակցության  ներկայացուցիչների հետ: Հյուրերի խնդրանքով Մհեր Շահգելդյանը ներկայացրեց կուսակցության քաղաքական ու օրենսդրական գործունեությունը:   Նա կարեւորեց նախագահական ընտրությունների ազատ, հավասար մրցակցային պայմաններով անցկացումը, ԶԼՄ-ների հասանելիությունը ընդդիմադիր քաղաքական ուժերի համար եւ նրանց անկախության ապահովումը: 
 
 


        


18.10.2007
Միջխորհրդարանական հարաբերությունների խորացման շրջագծում
Հոկտեմբերի 18-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց ԳԴՀ Բունդեստագի Գերմանիա-Հարավային Կովկաս պատգամավորական խմբի անդամներին` Շտե‎ֆեն Ռայխեի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա էին Հայաստանում Գերմանիայի դեսպան Անդրեա Վիկտորինը եւ Գերմանիայում Հայաստանի դեսպան Կարինե Ղազինյանը:Կարեւորելով հա...

18.10.2007
ՀՀ ԱԺ եւ ՌԴ ԴԺ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 13-րդ նիստը Երեւանում
 Հոկտեմբերի 19-ին Ազգային ժողովում աշխատանքները կսկսի ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 13-րդ նիստը: Բացման խոսքով հանդես կգան ՀՀ Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը եւ հանձնաժողովի համանախագահներ Վահան Հովհաննիսյանն ու Նիկոլայ Ռիժկովը:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am