National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
7.12.2006

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
07.12.2006
Ավարտվեց աշնանային նստաշրջանի վերջին քառօրյա նիստը

Ազգային ժողովը դեկտեմբերի 7-ին շարունակեց  հերթական քառօրյա նիստերի աշխատանքը: Ներկաները հոտնկայս, մեկ րոպե լռությամբ հարգեցին 18 տարի առաջ Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի հիշատակը:

ԱԺ պատգամավորները քննարկեցին «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրեց ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արարատ Մահտեսյանը: Նա տեղեկացրեց, որ լինում են դեպքեր, երբ զինծառայողի նկատմամբ հետախուզում հայտարարելու դեպքում քրեական գործը կասեցվում է, եւ զինծառայողը մնում է կադրերի տրամադրության տակ: Ներկայացված նախագծով առաջարկվում է կադրերի տրամադրության տակ պահելու ժամկետ սահմանել վեց ամիսը, որը լրանալուց հետո զինծառայողը զինվորական ծառայությունից արձակման ենթակա է:

«Ճանապարհային երթեւեկության անվտանգության մասին», «Ոստիկանության մասին» օրենքներում եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների փաթեթով, ըստ պարոն Մահտեսյանի,նախատեսվում են ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառում պետական կառավարման մարմինների լիազորությունների, ՀՀ ոստիկանության նյութական խրախուսման եւ տեխնիկական զարգացման արտաբյուջետային ֆոնդի ձեւավորման եւ ծախսման վերաբերյալ կարգավորումներ, ամրագրված են տրանսպորտային միջոցների հաշվառման եւ տրանսպորտային միջոց վարելու իրավունքի վկայական, համարանիշներ տրամադրելու ընթացակարգերի հիմունքները:

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հա նձնաժողովի նախագահ Արամայիս Գրիգորյանը հանձնաժողովի դրական տեսակետը հայտնեց օրինագծի վերաբերյալ` ներկայացնելով մոտ մեկ տասնյակ առաջարկներ:

ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը փաստեց, որ ներկայացված օրինագծով դրական մեծ աշխատանք է կատարվել, թեեւ այն ունի մի շարք լուրջ թերություններ. մասնավորապես կան անորոշ ձեւակերպումներ, անընդունելի է արտաբյուջետային ֆոնդի ստեղծումը, աշխատողներին նյութապես խրախուսելու համար ավելի նպատակահարմար է բարձրացնել աշխատավարձերը:

Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը արտահերթ ելույթում նախագիծը հեռահար նշանակություն ունեցող օրինագծերի շարքը դասեց: Կիրառման առումով,մասնավորապես քաղաքի կենտրոնի նեղ փողոցներով պայմանավորված, ավտոկայանատեղերում կարող են առաջանալ օբյեկտիվ խոչընդոտներ. դրան եւ վիճահարույց մի խումբ հարցերին առնչվող հոդվածները վերանայելուց, լրամշակելուց հետո օրինագիծը կարելի է ընդունել:

«Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծի եւ դրան առնչվող այլ օրենքներում առաջարկվող փոփոխությունների նպատակը, ըստ ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանի, օրենքի կիրառման ընթացքում ի հայտ եկած թերությունները վերացնելն է: Նախագծում առաջարկվում է նոր հոդված, որը նախատեսում է արտարժույթի դիլերային-բրոքերային, արտարժույթի առուվաճառքի, արտարժույթի սակարկություններ իրականացնող անձանց գործունեության սահմանումները եւ պահանջները:

ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը օրինագծով նախատեսված դրամի գործառույթների ընդլայնման եւ օտար տարադրամների շրջանառության նվազեցմանն ուղղված միջոցառումները կարեւորեց դրամի արժեւորման առումով, ինչը օգտակար կարող է լինել տնտեսվարող սուբյեկտների եւ սպառողների համար եւ կկանխի դոլար-դրամ փոխարժեքային տատանումների վնասները:

Ազգային ժողովը քննարկեց նաեւ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Գործատուների միությունների մասին», «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թթ. ծրագրի կատարման 2005 թ. տարեկան հաշվետվության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թ. գործունեության ծրագիրը, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2007 թ. տարեկան գործունեության ծրագիրը եւ «ԱՊՀ տնտեսական դատարանի կարգավիճակի մասին համաձայնագրի գործողությունը Հայաստանի Հանրապետության համար դադարեցնելու նպատակահարմարության վերաբերյալ» ՀՀ նախագահի առաջարկը:

Ազգային ժողովն ավարտեց աշնանային նստաշրջանը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am