National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
24.12.2004

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
24.12.2004
Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանը

ՀՀ նախագահի հրամանագրի համաձայն եւ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 24-ին տեղի ունեցավ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանը: Օրակարգը հաստատելուց հետո ԱԺ պատգամավորները քվեարկությամբ ընդունեցին նախորդ արտահերթ նստաշրջանում քննարկված «Վարչական իրավախախտումների  վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:

Քննարկվեց «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրեց ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Խաչատրյանը: Ըստ բանախոսի` օրենքի ընդունումը պայմանավորված է ֆինանսական վարձակալության կամ բանկերից ու վարկային կազմակերպություններից ստացված վարկային միջոցներով ապրանքների ձեռքբերման դեպքերում հարկման հավասար պայմաննների ապահովման անհրաժեշտությամբ:

«ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրեց ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահի տեղակալ Գագիկ Խաչատրյանը, առաջարկում է մաքսային մարմինների կազմակերպչական ձեւերի ավելի ճկուն համակարգ, կարգավորում է մաքսային ռեժիմների գործնական կիրառության, մաքսատուրքի եւ մաքսավճարի հետ կապված խնդիրներ, առաջարկվում է հստակ կարգավորել մաքսային արտոնությունների կիրառմամբ մաքսային սահմանով տեղափոխված ապրանքների հետագա տնօրինման ընթացքում առաջացող հարաբերությունները:

«Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծում լուծում է տրված մաքսային ծառայողների ստաժի հաշվարկման հետ կապված խնդրին, կարգավորված է կադրերի ռեզերվից նշանակումներ կատարելու, կադրերի ռեզերվում գտնվելու ժամկետներին առնչվող հարցեր: Լրացվել են մաքսային ծառայողների դրամական բավարարման եւ դրամական օգնության կարգը սահմանող, մաքսային ծառայողի իրավական վիճակը կարգավորող, մաքսային ծառայողին հանձնարարականներ տալու սահմանափակումներ սահմանող դրույթներ:

«Դրամական գ ործառնությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրեց ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Արմեն  Գեւորգյանը, առաջարկում է օրենքով սահմանվածկանխիկ դրամով վճարումների նկատմամբ մեկ ամսվա ընթացքում ապրանքների, ծառայությունների, աշխատանքների գնումների դիմաց կանխիկ դրամով վճարման գումարի առավելագույն չափը թողնել անփոփոխ, այն է` համապատասխանաբար 3 մլն դրամ եւ 300 հազար դրամ:

«Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծըներկայացրեց ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը, ըստ որի` օրենքի ընդունումը պայմանավորված է արտարժույթի առք ու վաճառք եւ արտարժույթի դիլերային առք ու վաճառք իրականացնող կազմակերպությունների գործունեության կանոնակարգման, վերահսկելիության մակարդակի բարձրացման նպատակով:

ԱԺ պատգամավորները քվեարկությամբ ընդունեցին վերը նշված օրինագծերը եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Ազգային ժողովի մեկ այլ որոշմամբ` «Իրաքի կայունացման ուժերի կազմում բազմազգ դիվիզիայի ղեկավարման եւ նման այլ հարցերի կարգավորման մասին» փոխըմբռնման հուշագրի քննարկումը տեղի ունեցավ դռնփակ նիստում , որից հետո 91 կողմ, 23 դեմ, 1 ձեռնպահ քվեարկությամբ որոշումն ընդունվեց :

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Զինվորական ծառայություն անցնելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին», «Պետական կենսաթոշակների մասին»ՀՀ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծերը,քրեական եւվարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում, ինչպես նաեւ քրեակատարողական եւ մաքսային օրենսգրքերում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Հայջրմուղկոյուղի», Երեւանի «Ջրմուղ-կոյուղի», «Նոր ակունք», «Վայք-ոռոգում», «Եղեգնաձոր-ոռոգում», «Մարտունի-ոռոգում» եւ «Թալին-ոռոգում» փակ բաժնետիրական ընկերություններին բնապահպանական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին»,«Դրամարկղային գործառնությունների մասին», «Մաքսային ծառայության մասին» օրենքներում փոփոխությունների նախագծերը: Երկրորդ ընթերցմամբ ընդունվեցին նաեւ «Հաստատագրված վճարների մասին» եւ չորս օրենքներում փոփոխություններ նախատեսող օրինագծերը:«Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքումլրացում կատարելու մասին», «Հեռուստատեսությանեւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» օրենքում լրացում կատարելու մասին փաթեթն ընդունվեցերրորդ ընթերցմամբ:

Խորհրդարանն արտահերթ նստաշրջանում 103 կողմ եւ 7 դեմ ձայների հա րաբերակցությամբ ընդունեց «ՀՀ 2005 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը: Ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարարՊավել Սաֆարյանի ներկայացմամբ, գալիք տարվա հիմնական ֆինանսական փաստաթղթում որոշակի տեղաշարժեր են կատարվել: Հիմնականում` պատգամավորներից ստացված առաջարկությունների հիման վրա,որոնց թիվը 2005 պետբյուջեի նախագծի վերաբերյալ կազմել է 315 եւ որոնց գերակշիռ մասն արտացոլվել է պետբյուջեի նախագծի վերջնական տարբերակում:Նախատեսվել են 22,3 մլրդ. դրամի լրացուցիչ ծախսեր, այդ թվում` սոցիալ-մշակութային հարցերի լուծման նպատակով` 9,2 մլրդ.,կրթության բնագավառի համար` 2,7 մլրդ., սոցիալական ոլորտի համար` 3,6 մլրդ.: Փաստաթղթի նախնական տարբերակի համեմատությամբ, ծախսային մասն ավելացել է 19.2 մլրդ. դրամով եւ կազմում է 394 մլրդ. դրամ:Եկամտային մասը նույնպես ավելացել է` հասնելով 345,7 մլրդ. դրամի:

Պետբյո ւջե 2005-ի վերաբերյալ խորհրդարանական քաղաքական ուժերը հանդես եկան տեսակետներով:ՄԱԿ խմբակցության ներկայացուցիչ Գրիգոր Ղոնջեյանը նշեց, որ, թեեւ գործադիրը չի ընդունել իրենց առաջարկությունը` Կենտրոնական բանկի հետ համատեղջանքերով 3 տոկոս գնաճ ապահովելումասին, իրենք կողմ են ներկայացված նախագծին:Այնուամենայնիվ, գնաճի կարգավորումը խմբակցությունում համարում են կառավարության կարեւոր գործառույթներից մեկը եւ կոչ անում հետագայում առավել մեծ ուշադրություն դարձնել այս խնդրի վրա: «Ազգային միաբանության» ղեկավար Արտաշես Գեղամյանը խմբակցության դիրքորոշումը պայմանավորում է ավանդների վերադարձման նպատակով գալիք տարվա բյուջեի նախագծում միջոցնե ր նախատեսելու կառավարության պատրաստակամությամբ:«ԱՄ» խմբակցության ղեկավարը նշեց նաեւ այդ միջոցների հնարավոր աղբյուրները. նա որպես օրինակ բերեց որոշ ապրանքատեսակների շրջանառության վերահսկողության ուժեղացման տարբերակը: ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանի գնահատմամբ, 2005-ի պետբյուջեի նախագիծը շրջադարձային է եւ ունի զարգացման թռիչքաձեւ բնույթ: Նա ընդգծեց, որ պահպանվել են կոալիցիայի հուշագրով ամրագրված քաղաքականության ուղղությունները, մասնավորապես սոցիալական հարցերի լուծման առաջնահ երթությունները: Նա համարում է, որ կառավարության ներկայացրած փաստաթուղթը կայուն տնտեսական աճի երաշխիք է հանդիսանում: «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Սամվել Բալասանյանը նշեց, որ իրենք առաջարկել են խնայբանկերում ավանդադրված ավանդների փոխհատուցման նպատակով գումարներ նախատեսել փաստաթղթում եւ ակնկալում են, որ առաջիկայում համաձայնության եզրեր կգտնվեն այս հարցի շուրջ:Խմբակցությունը նաեւ առաջարկել է ավելացնել աղետի գոտում բնակարանաշինության գումարները եւ գյուղական վայրերին ուղղված հատկացումները: Բյուջեի վերջնական նախագծում նախատեսվել է համապատասխանաբար լրացուցիչ մեկական մլրդ. դրամ նշված երկու ուղղություններով:

Հանրապետութ յան վարչապետ Անդրանիկ Մարգարյանը խորհրդարանական ուժերին եւ անհատ պատգամավորներին շնորհակալություն հայտնեց շահագրգիռ քննարկումների եւ առաջարկությունների համար, նշելով` որ պատգամավորների ցանկությունները շատ ավելի մեծ են, քան բյուջեի հնարավորությունները:Վարչապետը հավաստեց, որ դեռեւս լուծում չստացած խնդիրներին կառավարությունը կանդրադառնա 2006-ի բյուջեում, ինչպես նաեւ միջինժամկետ ծրագրերով:


24.12.2004
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի նիստը
Դեկտեմբերի 24-ինտեղի ունեցավ Գագիկ Մխեյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ սոցիալական, առողջապահության եւ  բնության պահպանության մշտական հանձնաժողովի նիստը`  երրորդ ընթերցմամբ պատգամավորների քննարկմանը ներկայացվեց «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենք...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am