Դեկտեմբերի 24-ինտեղի ունեցավ Գագիկ Մխեյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության մշտական հանձնաժողովի նիստը` երրորդ ընթերցմամբ պատգամավորների քննարկմանը ներկայացվեց «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը:Փոփոխությունը վերաբերում է թռիչքային անձնակազմի անդամներին: Նախագիծն ընդունվելու դեպքում նրանց կենսաթոշակ կնշանակվի «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված կարգով: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Աշոտ Եսայանը տեղեկացրեց, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում առաջարկություններ ստացվել; Դրական եզրակացությամբ նախագիծն ընդգրկվեց ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգում:
Դրական եզրակացությամբ արտահերթի օրակարգում ընդգրկվեցին նաեւ «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» նախագծերը: