National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
21.12.2004

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
21.12.2004
Շնորհանդես խորհրդարանում

Ազգային ժողովի Վերահսկիչ պալատը այսուհետեւ իր աշխատանքները կներկայացնի վեբ-կայքում`  www.parliament.am/controlchamber   հասցեով:

Դեկտեմբերի 21-ին խորհրդարանում կայքի շնորհանդեսն էր: Վերահսկիչ պալատի նախագահ Գագիկ Ոսկանյանի խոսքերով, էջի ստեղծումը հասարակությանը պալատի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու հնարավորություն կընձեռի: Բացի այդ,առավել թափանցիկ կդառնա խորհրդարանի վերահսկողական գործառույթն իրականացնող այս մար մնի ուսումնասիրությունների գործընթացը: Վեբ-կայքի պատասխանատու Անի Սողոմոնյանի ներկայացմամբ, էջի տարբեր խորագրերի ներքո տեղադրված է լինելու տեղեկատվություն պալատի ղեկավարության, կառուցվածքի,  գործառույթների մասին: Նաեւ` Վերահսկիչ պալատին առնչվող օրենսդրությունը, տարեկան ծրագրերն ու հաշվետվությունները: Նախատեսվում է նաեւ ընթերցողներին ներկայացնել կատարված ուսումնասիրությունների արդյունքները, եւ այս ամենը` հայերեն, ռուսերեն եւ անգլերեն: Կայքում կլինեն նաեւ նորություն ների, ինչպես նաեւ Վերահսկիչ պալատի ու հասարակության կապն ապահովող` «Մեր հասցե» խորագրերը:

Վեբ-կայքի ծնունդը ողջունելու էր եկել ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:Նրա գնահատականով, խորհրդարանի գործունեությունը թափանցիկ դարձնելը քաղաքացիական հասարակության զարգացման կարեւոր նախապայման է եւ այս առումով կատարվել է օգտակար աշխատանք:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am