National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 

Սիրելի բարեկամ,

Դուք գտնվում եք ՀՀ Ազգային ժողովի՝ Հայաստանի Հանրապետության ներկայացուցչական բարձրագույն մարմնի պաշտոնական կայքում:

Ազգային ժողովը ձեւավորվում է բացառապես մեր քաղաքացիների ազատ կամքի արտահայտման միջոցով: Խորհրդարանը Հայաստանի պետականության խորհրդանիշներից մեկն է՝ հայ ժողովրդի բազմամյա նկրտումների մարմնավորումը: Օրենսդիր իշխանության առաքելությունը հասարակության կենսագործունեության արդյունավետության ապահովման առանցքային կողմնորոշիչների ձեւավորումն է:

Ազգային ժողովի գործունեության գլխավոր նպատակներից մեկը պետություն-հասարակություն երկկողմ հաղորդակցության ապահովումն է, ինչը գերակա նշանակություն ունի մեր պետության շարունակական զարգացման եւ աշխարհում սեփական տեղի ու դերի ամրապնդման առումով: Խորհրդարանը լայն ներգրավվածություն ունի հանրային ու քաղաքական որոշումների կայացման գործընթացում:

Ազգային ժողովի պաշտոնական կայքն ունի տեղեկատվական հարուստ բազա: Մատչելի եւ պարզ կառուցվածքի շնորհիվ դուք այստեղ հեշտությամբ կարող եք կողմնորոշվել եւ գտնել պահանջվող տեղեկությունը, ձեռք բերել գիտելիքների մեծ պաշար:

Մաղթում ենք արդյունավետ աշխատանք:

Բարի գալուստ ՀՀ Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ


Լուրեր
 Բոլոր լուրերը
03.09.2025
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...
03.09.2025
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...
02.09.2025
Ծրագրի նպատակն է ամրապնդել ժողովրդավարական ինստիտուտները եւ տարածել ժողովրդավարական արժեքները
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի միջեւ ժողովրդավարական համագործակցության զարգացման ծրագրի շրջանակում Հայաստա...
02.09.2025
Քննարկվել է Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ եկամուտների կրկնակի հարկումը բացառող կոնվենցիան վավերացնելու հարցը
««Հայաստանի Հանրապետության եւ Ճապոնիայի միջեւ եկամուտների կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին» կոնվենցիան վա...
02.09.2025
Առաջարկվում է ավելացնել ակցիզային դրոշմանիշներով, դրոշմապիտակներով կամ հսկիչ նշաններով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված ապրանքներ օտարելու համար գործող տուգանքների չափերը
ԱԺ պատգամավոր Նարեկ Ղահրամանյանի հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ ...
02.09.2025
Ի գիտություն Ազգային ժողովում հավատարմագրված լրատվամիջոցների
ԶԼՄ հարգելի՛ ներկայացուցիչներ, ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի աշխատանքները լուսաբանելու համար խորհրդարանում հավատարմագրված ...
02.09.2025
Փոփոխություն եւ լրացում «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թթ. ծրագրի մասին» օրենքում
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 2-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թ...
02.09.2025
Առաջարկվում է կանոնակարգել սահմանային շերտում եւ սահմանային գետի ափերին գտնվող հանքավայրերում օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքները
Ներկայացված նախագծերով առաջարկվում է սահմանային շերտում եւ սահմանային գետի ափերին գտնվող հանքավայրերում ավազի եւ ավազակոպճային  խառնուրդի պաշարնե...
02.09.2025
Վերանայվում են ՀՀ հարկային օրենսգրքի մի շարք կարգավորումներ
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 2-ին գումարված  նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է  «Հայաստանի Հանրապետության հարկայի...
 Բոլոր լուրերը
Դեպի վեր

Ազդարարման հարցերով պատասխանատու անձ
ԱԺ աշխատակազմի ղեկավարի օգնական Գյուլնարա Մովսիսյան
Հեռ.՝ (374-11) 513627
Էլ. փոստ՝ azdarar@parliament.am