National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
13.12.2004

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
13.12.2004
Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում

ՀՀ կառավարության նախաձեռնությամբ եւ ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածով` ՀՀ նախագահի հրամանագրով` դեկտեմբերի 13-ին սկսվեց Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանը:

ԱԺ պատգամավորները քվեարկությամբ ընդունեցին նախորդ եռօրյա նիստում քննարկված, առաջին ընթերցման ներկայացված «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Դրամարկղային գործառնությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ արժեթղ թերի հանձնաժողովի 2005 թ. գործունեության պետական նպատակային տարեկան ծրագիրը հաստատելու մասին», երկրորդ ընթերցման ներկայացված «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին», «Համայնքային ծառայության մասին», «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերը եւ հաստատեցին «Քաղաքացիական, ընտանեկան եւ քրեական գործերով իրավական հարաբերությունների մասին», «Կոլեկտիվ բանակցությունների ն աջակցելու մասին», «Աշխատանքի միջազգային նորմերի կատարմանն աջակցելու համար եռակողմ խորհրդակցությունների մասին», «Նվազագույն աշխատավարձի սահմանման մասին» եւ «Աշխատանքի վիճակագրության մասին» կոնվենցիաները:

Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում շարունակվեց քննարկվել նախորդ եռօրյայում սկսված «ՀՀ 2005 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Հարակից զեկուցումով հանդես եկավ ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը` ներկայացնելով օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կենտրոնական բանկի եզրակացությունը: ԲանախոսըՀՀ կառավարությանն առաջարկում էր նախագծի 4-րդ հոդվածը վերախմբագրել հետեւյալ կերպ. «ՀՀ կենտրոնական բանկին օրենքով վերապահված իրավասությունների սահմաններում ձեռնարկել միջոցներ 2005 թվականի դեկտեմբերի դրությամբ գնաճի չափը 2004 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ 3 տոկոսի միջակայքում պահելու ուղղությամբ»: Պարոն Սարգսյանը նշեց, որ տարվա ինն ամիսների ընթացքում աննախադեպ դրական արդյունքներ են արձանագրվել հարկերի հավաքագրման ոլորտում: Նկատվել է նաեւ շրջանառությունում կանխիկ դրամի մակարդակի նվազում եւ բանկային համակարգում միջոցների աճ: Անդրադառնալով մակրոտնտեսական իրավիճակին` նա նկատեց, որ այն բարենպաստ է եղել պետական բյուջեի եկամտային մասի ապահովման տեսանկ յունից. 2004 թվականի ինն ամիսների ընթացքում արձանագրվել է ՀՆԱ-ի 10.2 տոկոս իրական աճ: Պարոն Սարգսյանի բնորոշմամբ` 2005 թվականի բյուջեն իրատեսական է եւ հավասարակշռված:

ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը բյուջեի վերաբերյալ ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Ըստ նրա` բյուջեն ծրագրային է, կազմված միջնաժամկետ ծախսային ծրագրի հաշվառումով: 2004 թ. բյուջեի կատարման ցուցանիշները արդյունք են տնտեսական կայուն զարգացման, որը կշարունակվի 2005 թվականին եւ որի իրատեսական գնահատականը ներկայացված բյուջեն է: Պարոն Մինասյանը հանգամանորեն ներկայացրեց բյուջեի եկամտային եւ ծախսային պատկերը:

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Մհեր Շահգելդյանի գնահատմամբ` հանձնաժողովը քննել է պետական գաղտնիք պարունակող հաշվարկի մեթոդաբանությունը եւ համոզվել, որ հատկացումները բավարար են մեր երկրի պաշտպանունակության ամրապնդման համար:

ԱԺ գիտու թյան, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը, որը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը, նույնպես դրական էր: Նա տեղեկացրեց, որ նախորդ տարվա համեմատությամբ ավելացած 50 մլրդ դրամի 70 տոկոսը ուղղվել է սոցիալական ոլորտին, որի զգալի մասը հատկացվել է կրթությանը: Հատկացումներին զուգահեռ դպրոցներից պետք է պահանջել որակի բարձրացում, աստիճանաբար պետք է ավելացնել նաեւգիտության ոլորտին հատկացումները, ինչը այսօր բավարար չէ: Ըստ տիկին Հակոբյանի` բյուջեն կարող է արդյունավետ լինել, եթենպատակային օգտագործվեն գումարները եւ գործի վերահսկողության մեխանիզմը:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագա հ Ռաֆիկ Պետրոսյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովը քննել է բյուջեով նախատեսված պետական կառույցներին հատկացումների չափը, որոնք բավարար են` բացառությամբ Ազգային ժողովին եւ արդարադատության ոլորտին հատկացումների, որոնք հանձնաժողովի առաջարկով պետք բարձրացնել: Բանախոսը նաեւ նկատեց, որ թեեւ կապիտալ ծախսերը նախորդ տարվա համեմատությամբ ավելացված են, բայց դրանք բավարար չեն անգամ վթարային շենքերը ամրացնելու համար:

ԱԺ պատգա մավորների ելույթներում կարեւորվեցին ձեռքբերումները հատկապես աշխատավարձերի բարձրացման առումով, սակայն նշվեցին նաեւ թերություններ. մասնավորապես նրանց գնահատմամբ` բյուջեի ծախսային մասը պետք է բացված ներկայացնել եւ քննարկել, որպեսզի պատգամավորները կարողանան իրենց ընտրողներին հաշվետու լինել: Նախորդ տարիների փորձը ցույց է տալիս, որ անհավասար վիճակում են հայտնվում շատ համայնքներ: Պետք է հստակեցնել եւ ուժեղացնել նաեւ բյուջեի ծախսային վերահսկողությունը:

Դեկտեմբերի 14-ին արտահերթ նստաշրջանը կշարունակի աշխատանքը` «ՀՀ 2005 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ իրենց տեսակետները կներկայացնեն ԱԺ խմբակցությունները եւ խումբը:


13.12.2004
ՌԴ Պետական Դումայի նախագահի այցը Հայաստան
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հրավերով դեկտեմբերի 14-16-ին պաշտոնական այցով Հայաստանում կլինի ՌԴ Պետական Դումայի նախագահ Բորիս Գրիզլովը:Այցի ընթացքում  նախատեսվում են հանդիպումներ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի եւ խորհրդարանի մշտական հանձնաժողովների նախագահների,...

13.12.2004
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը
Դեկտեմբերի 13-ին տեղի ունեցան ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը: ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի հանձնաժողովի նիստում, որը վարում էր հանձնաժողովի փոխնախագահ Մնացական Պետրոսյանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Աշոտ Եսայանը երկրորդ ընթերցմամբ հանձնաժողովի ք...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am