National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
13.12.2004

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
13.12.2004
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը

Դեկտեմբերի 13-ին տեղի ունեցան ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը:

ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի հանձնաժողովի նիստում, որը վարում էր հանձնաժողովի փոխնախագահ Մնացական Պետրոսյանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Աշոտ Եսայանը երկրորդ ընթերցմամբ հանձնաժողովի քննարկմանը ներկայացրեց «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունները, որոնք վերաբերում են թռիչքային անձնակազմիանդամներին: Օրենքը տարածվում է 450 հոգու վրա, նրանց աշխատանքային ստաժը, փոփոխությունների ընդունման դեպքում, կհաշվարկվի տարիների կտրվածքով: Հանձնաժողովը որոշեց դրական եզրակացությամբ հարցն ընդգրկել ԱԺ արտահերթ նստարջանի օրակարգում:

Հանձնաժողովի անդամների դրական եզրակացությամբ ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկվեցնաեւ «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին», «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին», «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը:

ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Խաչատրյանը հանձնաժողովի քննարկմանը ներկայացրեց 2004 թ-ի նոյեմբերին Երեւանում ստորագրված ՀՀ եւ ԱՄՆ-ի Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ «Աղքատության կրճատման աջակցության վարկ» 3999 AM զարգացման վարկային համաձայնագիրը: Փոխնախարար Խաչատրյանը հանձնաժողովի անդամներին տեղեկացրեց, որ վարկային այս ծրագիրը նման է SAC տիպի վարկին, այսինքն ֆինանսավորելու է պետական բյուջեի դեֆիցիտը: Հայաստանին հատկացվող գումարը կկազմի 13.7 SDR կամ 21 միլիոն ԱՄՆ դոլար: 2005թ-ի պետական բյուջեի ծախսային ուղղությունների ֆինանսավորումն ապահովող վարկի համար առաջին 10 տարում տոկոսային մարում չի նախատեսվում: Տոկոսային մարումները սկսվելու են 11-րդ տարուց, իսկ 21 - 40-րդ տարումնախատեսվում են ավելի ինտենսիվ տոկոսային մարումները: Տրամադրվող վարկի շրջանակներում ՀՀ կառավարությունը կշարունակի մակրոտնտեսական եւ սոցիալական քաղաքականության բարեփոխումները:Ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Խաչատրյանը հանձնաժողովի անդամներին տեղեկացրեց նաեւ, որ 2004թ-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի արտաքին պարտքը կազմում է 1 միլիարդ 80 միլիոն դոլար: Միջին ցուցանիշներով, Հայաստանը համարվում է նվազ պարտքային բեռ ունեցողերկիր:

Հանձնաժողովը դրական եզրակացությամբ համաձայնագիրն ընդգրկեց ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգում:

Պետական-իրավական հարցերի մշտականհանձնաժողովի նիստում քննարկվեցին եւ դրական եզրակացություն ստացան մեկ տասնյակից ավելի օրինագծեր, որոնք կքննարկվեն ԱԺ արտահերթ նստաշրջանում:

Երրորդ ընթերցմամբ քննարկվեցին կառավարության ներկայացրած «Փաստաբանության մասին», «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանեւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին», «Էլեկտրոնային փաստաթղթի եւ էլեկտրոնային թվային ստորագրության մասին», «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Փոստային կապի մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Համայնքային ծառայության մասին», «Քաղաքացիական ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին»ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀօրենքների նախագծերը: Երկրորդ ընթերցմամբ քննարկվեցին «ՀՀ քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Արդարադատության խորհրդի մասին» «Դատավորի կարգավիճակի մասին», «Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը: Առաջին ընթերցմամբ քննարկվեցին«Տեղական ինքնակառավարման մասին»,«Տեղական ինքնակառավարման մասին», «Դատարախազության մասին», «ԱԺ Վերահսկիչ պալատի մասին»ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերը:

Աժ դեկտեմբերի 13-ի արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկելու համար ներկայացված հարցերը քննության առավ ֆինանսավարկային,  բյուջետային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովը:

Քննարկումների հիմնական մասը նվիրվեց հարկային դաշտում որոշ փոփոխություններ նախատեսող կառավարության հեղինակած օրենսդրական նախաձեռնություններին: «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» եւ եւս ութ օրենքներում փոփոխություններ առաջարկող փաթեթով կառավարությունը նախատեսում է սոցապ վճարների հավաքագրման գործառույթը սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամից փոխանցել հարկային պետական ծառայությանը:Երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար ներկայացված այս փաստաթղթերի վերաբերյալ առաջարկ չի եղել: Նիստում «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Սամվել Բալասանյանն առաջարկեց «ՀՀ ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» փաթեթում ընդգրկված նախագծի` առանց երեք օր առաջ տնտեսավարողին տեղեկացնելու մասին դրույթը չտարածել եկամտահարկի վրա: Կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը համաձայնեց ընդունել այս առաջարկը:Նատեղեկացրեց, որարդեն սկսվել է հանրապետության 60000 ապահովադիրների փաստաթղթերը մինչեւ դեկտեմբերի 25-ը հարկային մարմիններին փոխանցելու գործընթացը: Ի տարբերություն նախորդի, «Պարզեցված հարկի մասին» օրենքում փոփոխությունների կառավարության նախաձեռնության վերաբերյալ, առաջին ընթերցումով ընդունելուց հետո,  ստացվել են բազմաթիվ առաջարկներ: Նախագիծը հանձնաժողովում բուռն քննարկումների արժանացավ. պատգամավորները տարակարծություններ ունեն նախագծի հիմքում դրված տնտեսական քաղաքականության վերաբերյալ:Նշենք, որ կառավարությունը նախագծով փորձում է սահմանափակել խոշոր բիզնեսի ներգրավումը պարզեցված հարկի դաշտ: Ինչ վերաբերվում է պատգամավորների ներկայացրած առաջարկներին,կառավարությունն ընդունել է նախնական տարբերակում սահմանված` պա րզեցված հարկի 6 տոկոս միասնական դրույքաչափը 5 տոկոս դարձնելու առաջարկը: Չի ընդունվել պարցեզված հարկ վճարելու համար սահմանված`  մինչեւ 50 մլն. դրամի շրջանառության շեմը բարձրացնելու մասին առաջարկությունը: Արմեն Ալավերդյանը մտավախություն հայտնեց, որ շեմի բարձրացումը կարող է անկանխատեսելի հետեւանքներ ունենալ, մասնավորապես վտանգի բյուջեի մուտքային մասի ապահովումը եւ բեռը հիմնականում մնա խոշոր բիզնեսի ներկայացուցիչների վրա: Հարկային պետական ծառայության պետի տեղակալի տվյալներով, պարզեցված հարկով հարկվողների թիվն այսօր 20 հազար է` հարկատուների շուրջ 40 տոկոսը, մինչդեռ նրանք համալրում են բյուջեի մուտքերի ընդամենը 3 տոկոսը եւ նրանց կեսից ավելին եկամտահարկ չի վճարում: Չնայած Արմեն Ալավերդյանի հավաստումներին, թե նախագծով ընդամենը սահմանափակվում է խոշոր բիզնեսի մուտքը պարզեցված հարկման դաշտ, պատգամավորները հարկային քաղաքականության առաջնահերթությունները լրացուցիչ քննարկելու անհրաժեշտություն են տեսնում:

Նախագծերը հանձնաժողովի դրական եզրակացությամբ որոշվեց ընդգրկել արտահերթ նստաշրջանի օրակարգում:

Քննարկվեցին այլ հարցեր եւս: Հանձնաժողովը երաշխավորեց դրական եզրակացությամբ Աժնիստում ներկայացնել նաեւ «Հայաստանի Հանարապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ «Աղքատության կրճատման աջակցության վարկ» զարգացման վարկային համաձայնագիրը:


13.12.2004
ՌԴ Պետական Դումայի նախագահի այցը Հայաստան
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հրավերով դեկտեմբերի 14-16-ին պաշտոնական այցով Հայաստանում կլինի ՌԴ Պետական Դումայի նախագահ Բորիս Գրիզլովը:Այցի ընթացքում  նախատեսվում են հանդիպումներ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի եւ խորհրդարանի մշտական հանձնաժողովների նախագահների,...

13.12.2004
Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում
ՀՀ կառավարության նախաձեռնությամբ եւ ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածով` ՀՀ նախագահի հրամանագրով` դեկտեմբերի 13-ին սկսվեց Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանը:ԱԺ պատգամավորները քվեարկությամբ ընդունեցին նախորդ եռօրյա նիստում քննարկված, առաջին ընթերցման ներկայացված «Հայրենական մեծ պատերազմի վ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am