National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
7.12.2004

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
07.12.2004
Հանդիպում խորհրդարանում

Դեկտեմբերի 7-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպեց«Ապավեն» բարեգործական հիմնադրամի խորհրդի նախագահԱ. Առաքելյանի եւ գործադիր տնօրեն Ա. Ուստյանի հետ: Քննարկվեցին հանրապետության տարբեր մարզերում սոցիալապես անապահով խավերի համար անվճար համակարգչային ուսուցման կենտրոններ բացելուն առնչվող խնդիրներ: Նշվեց, որկենտրոններն արդեն բացվել են մայրաքաղաքում եւ մարզային քաղաքներում` Գյումրիում, Արտաշատում, Ախուրյանում, Դիլիջանում, Իջեւանում, Վայքում,  Գավառում, Արմավիրում եւ այլուր: Առաջիկայում հաշմանդամների եւ փախստականների համար նման կենտրոններ կբացվեն Չարենցավանում, Վարդենիսում, Մասիսում:

Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը խոստացավ աջակցել, որ հանրապետության նախկին խոշոր շրջկենտրոններում առաջիկայում եւս ստեղծվեն նման կենտրոններ, որոնք հնարավորություն կտան հազարավոր մարդկանց տիրապետել համակարգչային գիտելիքների եւ ինտեգրվել աշխատաշուկայում:

Հիմնադրամի ներկայացուցիչները շնորհակալություն հայտնեցին խորհրդարանի նախագահին աջակցության համար եւ հավաստիացրին, որ հնարավորինը կանեն ծրագիրն արդյունավետ իրականացնելու համար:


07.12.2004
Ազգային ժողովը շարունակեց եռօրյա նիստերի աշխատանքը
Դեկտեմբերի 7-ին Ազգային ժողովը շարունակեց եռօրյա նիստերի աշխատանքը: Արդարադատության փոխնախարար Տիգրան Մուկուչյանը առաջին ընթերցման ներկայացրեց «Ոստիկանությունում ծառայության մասին», «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին», «ՀՀ օրենսդիր, գործադիր եւ դատական  իշխանության մարմինների...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am