National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
7.12.2004

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
07.12.2004
Ազգային ժողովը շարունակեց եռօրյա նիստերի աշխատանքը

Դեկտեմբերի 7-ին Ազգային ժողովը շարունակեց եռօրյա նիստերի աշխատանքը: Արդարադատության փոխնախարար Տիգրան Մուկուչյանը առաջին ընթերցման ներկայացրեց «Ոստիկանությունում ծառայության մասին», «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին», «ՀՀ օրենսդիր, գործադիր եւ դատական  իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Ըստ հիմնական զեկուցողի` փոփոխությունները նպատակ ունեն բարեփոխել օրենքները եւ վերացնել ի հայտ եկած հակասությունները: Օրինագծի վերաբերյալ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի եզրակացությունը դրական էր:

Այնուհետեւ Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը խորհրդարանի քննարկմանն առաջին ընթերցման ներկայացրեց «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին»օրենքի նախագիծը: Ի թիվս այլ փոփոխությունների` նախատեսվում է նաեւ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնի արտամրցութայինձեւով զբաղեցնելու կարգ: Մասնավորապես, օրենքի ընդունման դեպքում, քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում մեկշաբաթյա ժամկետում, մինչեւ տվյալ պաշտոնի համար մրցույթ հայտարարելը, տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն իրավասու է տվյալ թափուր պաշտոնում նշանակել համապատասխան մարմնի այն քածառայողին, ով բավարարում է տվյալ պաշտոնի անձնագրի պահանջներին եւ համարվում է քաղծառայության միեւնույն խմբի պաշտոն զբաղեցնող կամ ունի այդ պաշտոնի համար նախատեսված քաղծառայության դասային աստիճան,կամ էլ զբաղեցնելու է քաղծառայության իր զբաղեցրած խմբին հաջորդող բարձր խմբի վերջին ենթախմբի պաշտոն:

Այս օրինագծի վերաբերյալ եւս գլխադասային հանձնաժողովի եզրակացությկունը դրական էր:

«Կուսակցությունների մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցման ներկայացրեց համահեղինակ Հովհաննես Մարգարյանը: Օրինագծի երկու հոդված քննարկվեցին առաջին ընթերցման ընթացակարգով, որոնց շուրջ էլ ծավալվեցին հիմնական քննարկումները: Օրինագծով նախատեսվում է, որ պետական գրանցման պահից ոչ ուշ, քան մեկ տարի հետո կուսակցությունը պետք է ունենա ոչ պակաս, քան 2000 անդամ, ընդ որում, յուրաքանչյուր մարզում ոչ պակաս, քան 100 անդամ: Առաջին ընթերցման դրված մի դրույթով էլ սահմանվում է, որ կուսակցության լուծարումից հետո նրա գույքը կարող է անցնել որեւէ հասարակական կազմակերպության, եթե այդպես է ցանկացել կուսակցությունը: Ելույթ ունենալով`  ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը նշեց, որ կարեւոր է համարում նոր գրանցվող եւ գրանցված կուսակցությունների համար միասնական պայմաններ սահմանելը, ինչպես նաեւ`  գույքի փոխանցման` օրինագծում ամրագրված կարգը, քանի որ դա օրենքն առավել կհամապատասխանեցնի ժողովրդավարության պահանջներին:

Օրինագ ծի վերաբերյալ ելույթ ունեցավ ՄԱԿ խմբակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը, կարծիք հայտնելով, թե կուսակցությունների թվաքանակն արհեստականորեն է մեծացվում, կատարվող փոփոխությունները կամրապնդեն գործադիրի դիրքերը` կուսակցություններին վերահսկելու հարցում, տեղի կունենա քաղաքական կյանքի բյուրոկրատացում:Խմբակցության ղեկավարն ասաց, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու օրինագծին:

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց նաեւ կառավարության ներկայացրած «Վարչատարածքային բաժանման մասին», «Էլեկտրոնային փաստաթղթի եւ էլեկտրոնային թվային ստորագրության մասին», «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքների նախագծերը, որոնց վերաբերյալ գլխադասային հանձնաժողովների եզրակացությունները դրական էին:

Պատգամավոր Հրանուշ Հակոբյանը երկրորդ ընթերցման ներկայացրեց իր հեղինակած «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» օրենքի նախագիծը, նշելով, որ առաջինից երկրորդ ընթերցում ժամանակահատվածում ստացվել են բազմաթիվ առաջարկներ թե պատգամավորներից, թե կառավարությունից, որոնք բոլորն ընդունվել են, բացառությամբ մեկի, որն ընդունվել է մասնակիորեն: Այս օրինագծի վերաբերյալ եւս գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը դրական էր:

Քննարկված օրինագծերի քվեարկությունները կկայանան դեկտեմբերի 8-ի նիստում:

Վերջին նիստի կես ժամը, ԱԺ կանոնակարգի համաձայն, տրամադրվեց պատգամավորների հայտարարություններին:


07.12.2004
Հանդիպում խորհրդարանում
Դեկտեմբերի 7-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպեց«Ապավեն» բարեգործական հիմնադրամի խորհրդի նախագահԱ. Առաքելյանի եւ գործադիր տնօրեն Ա. Ուստյանի հետ: Քննարկվեցին հանրապետության տարբեր մարզերում սոցիալապես անապահով խավերի համար անվճար համակարգչային ուսուցման կենտրոններ բացելուն առնչվող խնդիրներ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am