ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում նոյեմբերի 17-ին Ազգային ժողով են այցելել Ռուբեն Միրոյանի անվան համար 77 հիմնական դպրոցի մի խումբ աշակերտներ եւ ուսուցիչներ:
Ուսուցիչներն ու աշակերտները հետեւել են ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում ընթացող քառօրյա նիստին, ապա մասնակցել բաց դասի:
Բաց դասը վարել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը:
Ողջունելով ներկաներին՝ հանձնաժողովի նախագահը նշել է, որ Ազգային ժողովն առանցքային դերակատարում ունի երկրի հասարակական-քաղաքական կյանքում, քանի որ այստեղ են կայացվում քաղաքական ամենապատասխանատու որոշումները:
Արտակ Դավթյանը պատասխանել է աշակերտների հարցերին, որոնք հիմնականում վերաբերել են երկրի զարգացմանը, խորհրդարանում կանանց ներկայացվածության ավելացմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, պատգամավորի գործունեությանը:
Հանդիպման ավարտին բաց դասի մասնակիցները ՀՀ ԱԺ լիագումար նիստերի դահլիճում լուսանկարվել են Արտակ Դավթյանի հետ: